Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 27
Կառավարության երեկվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի զեկուցած հարցերի շրջանակում, այսպես ասենք, սինգապուրյան փաթեթ էլ կար։ Գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Հավանություն տվեց նաեւ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, հավելած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը։
Էկոնոմիկայի նախարարը մանրամասնեց, որ՝ նախ ԵԱՏՄ—ի եւ Սինգապուրի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26—ի որոշման համաձայն։
Երկրորդ փաստաթղթով՝ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս սահմանած կանոնների եւ իրավասությունների։
Նախարարը պարզաբանեց, որ Սինգապուրի հետ 7 բանակցային փո
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարդու գիտակցությունը կազմակերպում է լեզուն՝ գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով։ Լեզուն մտածողության նախադուռն է, պայմանը, եւ բնության մեջ մարդկային լեզուն է միայն, որ տալիս է արտադրանք։ Լեզվի միջոցով է մարդը կազմակերպվում ու կազմակերպում կյանքը, առօրյան, կապվում անցյալի հետ, բացահայտում ներկան, կերտում ապագան։ Այն պահից, երբ բնազդն ընկալում է լեզուն, իսկ լեզուն՝ գիտակցության սաղմը, ծագում է լեզվական մշակույթի խնդիրը։ Մենք գիտենք մեր այբուբենի ստեղծման պատմությունը, մեր գրավոր լեզվի նշանագրերը, գիտենք մեր մեծերին, որ սկիզբ դրեցին գրավոր լեզվի մշակույթին եւ ավանդեցին սերունդներին, գիտենք՝ որքան նախանձախնդիր էին նրանք եւ որքան նախանձախնդիր էր մեր դպրոցը՝ այն ուսուցանելու խնդրում, քանզի հասարակության լեզվամտածողությունից ու գիտակցությունից է կախված ժողովրդի՝ որպես տեսակի, լինել—չլինելու հարցը եւ այդ տեսակի որակական ամբողջականությունը, իսկ այս ամենի պատասխանատուն լեզվական քաղաքականությունն է, ինչը խորհրդային ժամանակաշրջանում տարերայնությունից դարձավ միանգամայն նպատակային ու հետեւողական, ու թեեւ Հայաստանի Հանրապետությունը խորհրդային երկրի մասնիկ էր կազմում, որոշակիորեն պահպանում էր ինքնությունն ու լեզվի մշակութային որակները, եւ ժարգոնային խոսքի ստորակարգությունը չէր ներխուժում գրական խոսքի տիրույթ ու չէր խաթարում դարերով մշակված լեզվի կուլտուրան։
Խորհրդային կարգերի փլուզումից հետո շատ կառույցների հետ մեկտեղ սկսեց խարխլվել եւ լեզվի մշակույթը, ճաքեր տվեց ազատության ու անարխիզմի սահմանը, եւ լեզուն հայտնվեց առավել անարխիզմի դաշտում, քան պահպանեց ազատությունն ու կուռ համակարգը։ Եթե լեզուն դիտարկենք սոսկ լեզվական երեւույթ, բարձրագույն հաղորդակցության ձեւ, գուցե եւ ներողամտորեն վերաբերվենք այն իրողությանը, որ այժմ տիրում է լեզվական ոլորտում, սակայն լեզ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով։
Ստորեւ ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ։
«Պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,
Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ—Բանդեին՝ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար աջակցությունը Ձեզ Գլխավոր ասամբլեայի 74—րդ նստաշրջանի ընթացքում։
Ցանկանում եմ նաեւ խորին շնորհակալություն հայտնել 73—րդ նստաշրջանի նախագահ տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսային՝ ակտիվ նախագահության եւ մեզ ավանդված արժեքավոր ժառանգության համար։
Սա իմ երկրորդ հնարավորությունն է՝ ներկայացնելու իմ երկիրն այս բարձրագույն մարմնում՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով։ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայում իմ վերջին հայտարարությունից ի վեր մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վերջին շուրջ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները չվիճարկվեցին որեւէ քաղաքական կուսակցության կողմից։ Դրանք լավագույն գնահատականն ստացան միջազգային դիտորդների կողմից, ովքեր ողջունեցին ընտրությունները որպես ազատ, արդար եւ թափանցիկ։ Դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության կարեւորագույն նվաճումներից էր։
Անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում միջազգային ԶԼՄ—ները Հայաստանն անվանեցին համաշխարհային
...
Կարդալ շարունակությունը »
|
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ—ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020—2030 տեսլական» խորագրով գագաթնաժողովի աշխատանքներին եւ հանդես եկել ելույթով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մենք խորապես համոզված ենք, որ հասարակության մեջ առաջընթաց չի կարող լինել, եթե դատական համակարգը հանրային վստահություն չվայելի։ Եթե դատական համակարգը արդար չէ, կայուն զարգացում չի կարող լինել, տնտեսական աճ չի կարող գրանցվել, ներդրումներ չեն գա։ Եվ մենք այժմ գտնվում ենք մեր դատական համակարգի բարեփոխման ուղիների եւ ձեւերի մշակման գործընթացում։
Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ վերափոխեց կանանց դերը հասարակության մեջ։ Այսօր մենք լիովին համոզված ենք, որ նրանք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին, հետեւաբար մենք խթանում ենք կանանց իմաստալից մասնակցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Բիզնեսում կանանց մասնաբաժինն աճում է։ Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին։ ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք ավելի շատ կին, քան համաշխարհային միջին ցուցանիշն է։ Այսօր մենք կանանց մեծ մասնակցություն ունենք խորհրդարանում, կառավարության բարձրագույն պաշտոններում։
Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա։ Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որեւէ նշան ցույց չտվեց։ Ընդհակառակը, մեր ՀՆԱ—ն 2018—ին գրանցեց 5.2 տոկոս աճ։ Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել։ Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե
...
Կարդալ շարունակությունը »
|
Մշակույթը բազմաբովանդակ ու համընդգրկուն հասկացություն է, որ տարածվում է կյանքի բոլոր բնագավառների վրա, քանզի մշակույթը մարդու արարումն է. այն, ինչին դիպչում է մարդու ձեռքը, ինչի շուրջ պտտվում է մարդու միտքը, ինչը մշակվում, փոփոխվում է մարդու միջնորդությամբ՝ մշակույթի արդյունք է։ «Մշակույթ» բառը՝ cultura, առաջին անգամ հանդիպում է Կատոն Մարկիոս Պորկիոս Ավագի (մ.թ.ա. 234—149) «Երկրագործություն» տրակտատում, ինչը ի սկզբանե նշանակել է մշակույթ, ավելի ուշ՝ դաստիարակություն, կրթություն, զարգացում, հարգում։ Մշակույթը փիլիսոփայության, մշակութաբանության, պատմության, արվեստագիտության, լեզվաբանության (էթնոլեզվաբանության), քաղաքագիտության, ազգաբանության, հոգեբանության, տնտեսագիտության, մանկավարժության ինքնաճանաչողության ուսումնասիրության առարկան է, բնագավառներ, որոնց ոլորտում ձեւավորվում են նյութական կամ հոգեւոր արժեքներ (արվեստի ստեղծագործություններ, մարդկային հարաբերություններ եւ այլն)։
Որոշ չափով անդրադառնալով մշակույթի ինչ լինելուն, որն օբյեկտիվ հանգամանք է եւ դուրս է անհատական ճաշակի թելադրանքից, հարկ կա անդրադառնալ մշակույթի սուբյեկտիվությանն ու սուբյեկտիվ ընկալմանը, քանի որ դրանով է պայմանավորված, թե ինչպես է իրականացվում մշակույթը կոնկրետ բնագավառներում, այնքանով, որքանով գործ ունենք մշակույթն արարող, նրա հետ շփվող, գնահատող ու կիրառության մեջ դնող մարդու բնավորության, մտահասության, ունակությունների, կարողությունների ու գիտելիքների հետ։
Յուրաքանչյուր մարդ իր բնագավառում գործ ունի տվյալ բնագավառի մշակույթի հետ, քանի որ, եթե նա արարող չէ, գոնե, կատարող է, եւ, ըստ վերը նշված նրա բնութագրիչ հատկությունների, հրաշալիորեն մշակված մի գործ կարող է տապալվել կամ առավել կատարելագործվել, ուստի շատ կարեւոր է «ինչպես»
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|