Կենսաէթանոլի արտադրության եւ Հայաստանում այդ գործընթացի հետ կապված այս տարիների շարժերը (ավելի ստույգ՝ սկիզբ ու կանգ) քննարկելիս նշեցինք, որ կառավարությունում այժմ լրամշակման փուլում է «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշումը։ Տեղեկացրել էինք նաեւ, որ Համաշխարհային բանկի եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ տարիներ առաջ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի եւ հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը։ Խոստացել էինք քննարկել ներդրողներին առաջարկվող կենսաէթանոլի արտադրության ծրագրի՝ մասնավորապես առաջարկվող հումքի հարցը այն մտայնությամբ, որ գուցե այստեղ է թաքնված կենսաէթանոլի արտադրության «անշարժության» պատճառը։
Այսպիսով, կենսաէթանոլի արտադրության համար ինչ հումք է առաջարկվել։ Ծրագրում մասնագետները նշել էին նույնիսկ, թե որ հումքատեսակի եւ ծավալի դեպքում կենսաէթանոլի արտադրության գործարանի հզորությունն ինչքան կլինի եւ ինչքան հողատարածք կպահանջվի։ Օրինակ, եթե կենսաէթանոլի գործարանի հզորությունը տարեկան 14 հազ. տոննա լիներ եւ հումքատեսակը 175 հազ. տոննա գետնախնձոր, ապա կպահանջվեր 8750 հա հողատարածք։
Մերժվածները
Ներդրողներին առաջարկվող ծրագրում աշխատանքային խումբը սկզբում 20 հումքատեսակներ էր դիտարկել։ Դրանցից էին շաքարի ճակնդեղը, վաղահաս անասնակեր եգիպտացորենը, շաքարեղեգը, ցորենը, աշորան, գարին, վարսակը, գետնախնձորը, եղերդը, քաղցր սորգոն, պան
...
Կարդալ շարունակությունը »