2007թ. աշնանը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձեւով որոշվեց սեպտեմբերի 15-ը հռչակել ժողովրդավարության համաշխարհային օր։ Բանաձեւում ժողովրդավարությունը ամրագրվեց որպես համընդհանուր արժեք՝ հիմնված ժողովրդի ազատ կամարտահայտության վրա՝ սահմանելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային համակարգերը եւ լիարժեք մասնակցությամբ լուծելու կյանքի բոլոր ասպեկտներին վերաբերող հարցերը։ Որքանո՞վ է Հայաստանը ժողովրդավար պետություն եւ ի՞նչ ենք անում դրան հասնելու համար։
«Մենք ժողովրդավարության սկզբնական փուլում ենք։ Հեղափոխության արդյունքում ժողովրդական արժեքների ուրվագիծն արդեն ունենք։ Ձգտումները մեր ժողովրդավարական են, մեխանիզմները՝ դեռեւս ոչ։ Հին օրենքներով նոր Հայաստան կառուցելու ընթացքի մեջ ենք։ Սակայն պետք է արագ փոխենք մեր հիմնական օրենքները, որպեսզի համապատասխանեցնենք նոր Հայաստանի պահանջներին»,–«ՀՀ»—ի հետ զրույցում հնչեցված հարցերին ի պատասխան՝ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ համարելով, որ ժողովրդավարության զարգացման տեսլականը պետք է ուրվագծված լինի առաջին հերթին կառավարման համակարգում եւ, որ ամենակարեւորն է, ժողովրդին հասկանալի եւ հասանելի ձեւով։
Պատգամավորի խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե ո՞ւր է գնում այն պետությունը, որը ժողովրդավարական զարգացման ուղի է ընտրել, ո՞ւր է տանելու, եւ ո՞ր հանգրվանին ե՞րբ է հասնելու։ «Փուլային զարգացման ընթացք պիտի տեսնենք, որպեսզի հասկանալի լինի, թե հինգ տարի հետո ո՞ր կետին ենք հասնելու, եւ թե ո՞ր ուղղություններն ենք զարգացման գերակա ուղղություն համարելու։ Բազմաթիվ խնդիրներ կան, որ պետք է լուծել, որպեսզի «ժողովրդավարություն» տերմինը դարձնենք իրական ժողովրդավարություն»,&ndash
...
Կարդալ շարունակությունը »