ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 03.11.2024, 04:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Կրթություն և գիտություն
1 2 3 4 »

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը դեռեւս 2017-ից ստանձնել է Պարիս Հերունու նախագծած եւ կառուցած՝ աշխարհում իր տեսակի մեջ եզակի՝ ռադիոօպտիկական դիտակի վերագործարկման նախաձեռնությունը։ Այդ նպատակով այս տարվա օգոստոսին կառավարություն է ներկայացվել ոլորտային եւ ենթակառուցվածքային զարգացման ծրագիրը, որը պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակներում է։ Դրանով նախատեսվում է ստեղծել «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» գիտաարտադրական եւ կրթական նշանակության էկոհամակարգ՝ Արագածի գիտական կենտրոնի եւ այլ ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ակտիվների հիման վրա, որի նպատակն է պետական գույքն առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ստեղծել։
Խորհրդային Միության փլուզումից հետո կենտրոնին տարբեր կարգավիճակներ է տրվել։ Ներկայումս Արագածի գիտական կենտրոնի ակտիվները «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ—ի հաշվեկշռում են՝ համաձայն 2012 թ. ՀՀ կառավարության որոշման։ Դրամաշնորհի ձեւով ինստիտուտը պետական բյուջեից տարեկան ստանում է մոտ 45 մլն դրամ, որը, ըստ էության, օգտագործվում է միայն ակտիվի պահպանման համար՝ առանց զարգացման էական հեռանկարի։
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մինչ օրս 10—ից ավելի պաշտոնական հուշագրեր են ստորագրել միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Ակրոնիս Ինթերնեյշնլ», «Ռյոդե էնդ Շվարց», «National insturuments»—ի հայաստանյան գրասենյակ եւ այլն։ Կազմակերպություններից բացի ծրագրով հետաքրքրված են եւ իրենց աջակցությունն են հայտնել գիտական եւ ինժեներական միջազգային համայնքի ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, Եվրոպական տիեզերական գործակալության անտենաների փորձագետ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի Բագրեւանդի փողոց 21/1 հասցեում դեկտեմբերի 1—ին տեղի ունեցավ «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Արարողությանը ներկա էր նաեւ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը ողջունեց «Ինժեներական քաղաք» ծրագիրը եւ շնորհավորեց բոլորին մեծ իրադարձության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ «Ուզում եմ հատուկ շնորհավորել «Նեյշնլ Ինսթրումենթսի» հայաստանյան թիմին եւ անձնապես Արամ Սալաթյանին, ում հետեւողական ջանքերի շնորհիվ ծնվեց միտք, դարձավ ծրագիր եւ հետագայում, տարբեր գերատեսչություններով անցնելով, ի վերջո այսօր կյանքի է կոչվում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլխապտույտ արագությամբ է զարգանում, եւ մենք շահեկան դիրքերում ենք նրանով, որ ԽՍՀՄ—ից ժառանգած լավ դպրոց ունենք այս ոլորտում։ Պիտի առավելագույն ջանքերը գործադրենք, որ կարողանանք տեմպը պահել, եւ ես հավատում եմ, որ համատեղ ուժերով կհաջողենք»,–ասաց Արարատ Միրզոյանը։
Ջեյմս Թրուշարդը նույնպես շնորհավորեց տեխնոլոգիական հանրությանը ծրագրի մեկնարկի առիթով։ «Ինժեներական քաղաքը» Հայաստանի համար հաջորդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսական ֆորումի մասնակիցները այցելեցին «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ։ Մասնակիցներն այցելեցին ցուցահանդես երեկ՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի ուղեկցությամբ։
«Որոշեցինք մեր հյուրերին անպայման հնարավորություն տալ նաեւ մասնակցելու եւ տեսնելու Հայաստանում որոշ վայրեր։ Եվ քանի որ «Դիջիթեք էքսպոն» այս տարի կազմակերպվելու էր հոկտեմբերի 5—7—ը, որոշեցինք կազմակերպիչների հետ մի փոքր երկարաձգել եւ հնարավորություն ընձեռել, որ ՏՏ ոլորտում ներկայացված մեր բոլոր ընկերությունները կարողանան հյուրերին ներկայացնել մեր արտադրանքը եւ այն աշխատանքը, որն իրենք կատարում են»,—ասաց Ադամյանը։
Հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին նորարարական լուծումները։
Ֆրանսիացի գյուտարար, «CYCLADES» ցանցի հիմնադիրներից մեկը՝ Լուի Պուզանը, նշեց, որ հայկական ընկերություններն իրեն իսկապես զարմացրել են։
«Շրջայցի ընթացքում ինձ հասցրել են հատկապես մի քանի տեղերում զարմացնել։ Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ, քայլում են աշխարհին համահունչ»,—ասաց Պուզանն ու հավելեց՝ ընկերություններն արդեն հասցրել են տպավորել իրեն։
Պուզանը լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներից մեկը։
Նա ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին։
Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների եւ ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ։ Կրթահամալիրի տնօրենը նախագահին է ներկայացրել կատարված աշխատանքները, կրթական ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Կրթահամալիրի հիմնական մասնաշենքում շնորհավորելով սաներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Ձեր դպրոցը փայլուն օրինակ է այն բանի, որ եթե ձեզնից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ—որ բանի, եթե ձեզնից յուրաքանչյուրն ունի ծրագիր, տեսլական եւ պատրաստ է իր կյանքը, ժամանակը, եռանդը ներդնել այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, ապա մի օր այդ տեսլականն անպայման իրականություն կդառնա, մի օր ոչնչից կստեղծվի հսկայական դպրոց, մի օր, գուցե աշխարհի ամենափոքր նյութական եւ ֆիզիկական հնարավորություններով, կստանաք առավելագույնը»։
Նախագահը սաներին մաղթել է շարունակել այն լավ գործը, որը սկսել են դպրոցի հիմնադիրն ու նրա գործընկերները, եւ առաջնորդվել կրթահամալիրում ստացած արժեքներով։ «Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը, ուզում եմ, որ հանդես գաք որպես նոր հայրենքի պաշտպաններ։ Հայրենիքի շահերը պետք է պաշտպանել ամենուր՝ լինելով լավագույնն աշխարհում՝ լավագույն ֆիզիկոսները, բնապահպանները, առհասարակ, լավագույն մասնագետները։ Մեր այս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոր ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 1—ը, ավանդաբար նշվում է որպես Գիտելիքի օր։ Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական ու հիշարժան դարձնելու նպատակով հանրապետության բոլոր դպրոցներում աշնան առաջին օրն այդ նշանակալի իրադարձությանը նվիրված տոնական հանդիսություններ են կազմակերպվում եւ անցկացվում։ Տոնը, կարելի է ասել, բոլորինս է՝ մեծ թե փոքր։
Սեպտեմբերի 1… Այս օրը տարվա ընթացքում մեզ հանդիպած այն քիչ ու հաճելի առիթներից մեկն է, երբ մեծահասակներիս կրկին հիշեցնում եւ տանում է դպրոցական երանելի տարիները։ Ինչպես նաեւ՝ մանկության թավշե, լուսավոր հեռուները, որոնք մեզ հայրենի տունն են հիշեցնում, առաջին դասարանը, առաջին ուսուցչին… Ինչպես մեծն Մարկեսն է մտերմաբար ավանդել՝ պիտի ունկնդիր լինենք մանկան ձայնին, որպիսին եղել ենք երբեւէ, եւ ով ինչ—որ տեղ դեռ գոյություն ունի մեր ներսում։ Եթե լսում ենք մեր ներսում եղած երեխային, ապա մեր աչքերը կրկին անսովոր փայլ ու պայծառություն են ձեռք բերում։ Եթե չենք կորցնում կապն այդ երեխայի հետ, ապա չի ընդհատվում եւ մեր կապը կյանքի հետ։ 
Այնպես որ, մենք բոլորս էլ գալիս ենք մանկությունից, այն ոսկե ժամանակաշրջանից, երբ շատ բան մեր կյանքում կատարվում է առաջին անգամ։ Առաջին իսկական տպավորություններն ենք ստանում աշխարհից, որոնք մեզ են փոխանցվում հիմնականում դպրոցի, գիտելիքի միջոցով՝ մնալով մեզ հետ ողջ կյանքի ընթացքում, մնալով մեզանից անբաժան…
Մշակույթն ու դպրությունը հայ ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել։ Մեր ժողովուրդը միշտ կարեւորել է գիտելիքը եւ ուսումը, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մեր կյանքում եւ, հակառակ կրած նեղությունների, էական ու հիմնարար դեր խաղացել ազգային հոգեւոր անդաստանում եւ բազմադարյա մշակույթում։ Այսօր էլ հայրենի երկրի հզորա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտում առկա խնդիրներին եւ լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաեւ մայրաքաղաքի հանրակրթական եւ ավագ դպրոցների տնօրենները, հայտնում են  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք կարեւոր դերակատարում կարող են ունենալ կրթօջախների արդյունավետ գործունեության ու կրթական որակի բարելավման համար։ Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է մայրաքաղաքի հիմնական ու ավագ դպրոցների ակտիվ համագործակցությունը, նկատելով, որ այս աշխատակարգն իր հերթին կնպաստի ավագ դպրոցների կայացմանը։ Անդրադառնալով դպրոցներում կրթական որակի ապահովմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրա վառ ապացույցը նաեւ տարբեր օլիմպիադաներում տվյալ դպրոցների սաների գրանցած հաջողություններն են։
«Դպրոցի լավ լինելը երբեք չպետք է պայմանավորվի միայն շատ աշակերտներ ունենալու հանգամանքով։ Դրան կարող է նպաստել ինչպես կրթօջախների աշխարհագրական դիրքը, այնպես էլ դպրոցի հարմարավետ պայմանները։ Իմ խորին համոզմամբ, որպես չափորոշիչ պետք է դիտարկվի նաեւ տվյալ կրթօջախից առարկայական օլիմպիադաներին մասնակից աշակերտների ու հաղթողների թիվը, ինչը լավագույնս ցույց կտա մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի արդյունավետությունը։ Եթե դպրոցը հաղթող չի ունեցել, դա արդեն լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա։ Լավ կրթօջախ ասվածի վառ ապացույցը հենց աշակերտների գրանցած հաջողություններն են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

                                         

Այսօր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպում ունեցավ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրեց «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը: Նախարարն առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել եւ ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող են մեծացնել ուսուցչի տեղն ու դերը հասարակության մեջ: Լեւոն Մկրտչյանը, խոսելով ուսուցիչների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա ինժեներական համաժողով—ցուցահանդեսը որը կկայանա հունիսի 24—ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ)։ Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ խրախուսել փորձի եւ գաղափարների փոխանակումը կազմակերպությունների եւ ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջոցառման վայրը պատահական չի ընտրվել։ «Ամիսներ առաջ Վանաձորում բացված տեխնոլոգիական կենտրոնն ունի հատուկ ճարտարագիտական ուղղվածություն։ Ես կարծում եմ, որ այս միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օգտագործելով ՏՏ ոլորտի 10—15 տարիների հաջողությունը, մենք հնարավորություն կունենանք նմանատիպ հաջողություններ արձանագրելու նաեւ ճարտարագիտության ոլորտում»,– ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը եւս կդառնա ավանդական։
Նրա խոսքերով՝ համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ ինժեներական արդյունաբերություն՝ վերջին զարգացումները եւ հաջողության պատմությունները, կրթություն եւ հետազոտություն, առաջադեմ արդյունաբերական հավելվածներ (ավտոմատ կառավարվող մեքենաներ, 5G, կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, ռադիո հաճախականային եւ միկրոալիքային հավելվածներ (RF and microwave), արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)։
«Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանն էլ նշեց, որ Հայաստանը դառնում է ճարտարագիտությամբ զարմացնող երկիր, քանի որ Հայաստանի ինժեներները կարողանում են հետաքրքիր լուծումներ առաջարկել ամենաբարդ խնդիրներին, որոնք ունեն լուրջ մա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով երեկ Երեւանում մեկնարկեց 10—րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառումը ենթադրում է երկօրյա շփումներ B2B ֆորմատով՝ ՏՀՏ եւ տնտեսության մյուս ոլորտների ընկերությունների միջեւ։
Համաժողովի մեկնարկին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընթերցեց վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը։
«Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի դերը, որը 2008—ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Այս տարի եւս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»,–ասված էր ողջույնի խոսքում։ Վարչապետը կարեւորել է նաեւ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում։ «Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման եւ աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորվելու առումով»,–նշել է վարչապետը։ 
Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ կանցկացվեն օրակարգային բոլոր թեմաների շուրջ։ Համաժողովին մասնակցում էր նաեւ օրերս Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն։ Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019—ի (WCIT) քննարկումը միջոցառման հիմնական ուղղությունն էր։ Հայտարարվեց «wcit2019.org» կայքի գործարկումը, ցուցադրվեց «WCIT 2019»—ի հոլովակը։ Մասնակիցներին ներկայացվեց նաեւ համաժողովում Հայաստանի բրենդի հայեցակարգը, որի հիմնական ուղերձը մեկն է՝ աշխարհում չկան կենտրոններ ու ծայրամասեր, կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով։ Գերազանցության կենտրոնը Երեւանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, այն ստորագրվել էր նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ հանրապետության նախագահի ներկայությամբ։
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ հանրապետության նախագահը շրջայց կատարեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին։ Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա եւ «Շնեյդեր էլեկտրիկի» ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա։
Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնելու եւ ծանոթանալու էն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ եթե ծնողները պնդեն, ապա տնօրենները կպատժվեն

Վերջին զանգի համար դրամահավաքության թեման երեկ կրկին լրագրողների ուշադրության կենտրոնում էր։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը նկատեց, թե նախարարության թեժ գծով ստացվող բողոքները՝ խնդրո առարկայի հետ կապված, նվազել են. «Դպրոցներն ավելի զգոն ու զգույշ են դարձել, այս տարի բողոքները նվազել են, բայց բավական զանգեր ունենք։ Գիտեք, նաեւ ունենք մի խումբ զանգեր, որ ասում են՝ ինչո՞ւ չեք թողնում երեխաներն իրենք իրենց միջոցառումը նշեն»։
Մինչդեռ, ըստ Լեւոն Մկրտչյանի, հասարակությունը պետք է հասկանա, որ այդ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով երեխաներին տոն նվիրելը լավ չէ. չէ՞ որ այդ նույն դպրոցում կան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Բացի այդ՝ նույն ծնողական կոմիտեները դպրոցում ոչ իհարկե, բայց դրսում հավաքում են գումարը։ «Եթե մենք թույլ տանք այս գործընթացը շատ զարգանա, աստիճանաբար կէլիտարացնենք դպրոցները։ Այստեղ արդեն առաջանում են շատ հարցադրումներ»,—նկատեց նախարարի պաշտոնակատարը։
Նա միաժամանակ հավելեց, թե բողոքող ծնողների հիմնական դժգոհությունը գալիս է այնտեղից, որ պարտք են վերցնում՝ իրենց երեխայի միջոցառումը կազմակերպելու համար. «Բայց եթե մենք կարողանանք հասկացնել, որ շքեղ նշելը մեծ նվեր չէ իրենց երեխաների համար… Մենք Ազատության հրապարակում նշելու ենք անշուշտ, բայց դա նրանց համար բավարար չէ, մասնակցում են թե՛ այնտեղի միջոցառմանը եւ թե՛ իրենց երեկույթներին»։
Բայց գումարները միայն երեխաների երեկույթների համար չէ, որ հավաքվում են։ Դրանք նաեւ ուսուցիչներին եւ տնօրեններին հատկացվող նվերների համար են։ «Դա այլ հարց է, դրամահավաքությունը կատեգորիկ պետք է վերացնել։ Եթե լինեն ծնողներ,–վստահեցրեց նախարարը,&nd ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար։ Կարծում եմ, այս քայլը շատերի համար կանխատեսելի էր եւ տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու։
1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցության կառավարություն։
3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը։ Ուղղակի դա արդարացված չէր լինի։ Ունենալով Արցախի հիմնահարց եւ մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից եւ զարգացումներից։
4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան։ Ըստ իս, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, եւ այնտեղ ինձ համար ընդունելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024