ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 23 » Գլոբալ զարգացումներին համահունչ /Ինժեներական համաժողով—ցուցահանդես Հայաստանում /
09:53
Գլոբալ զարգացումներին համահունչ /Ինժեներական համաժողով—ցուցահանդես Հայաստանում /

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա ինժեներական համաժողով—ցուցահանդեսը որը կկայանա հունիսի 24—ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ)։ Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ խրախուսել փորձի եւ գաղափարների փոխանակումը կազմակերպությունների եւ ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջոցառման վայրը պատահական չի ընտրվել։ «Ամիսներ առաջ Վանաձորում բացված տեխնոլոգիական կենտրոնն ունի հատուկ ճարտարագիտական ուղղվածություն։ Ես կարծում եմ, որ այս միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օգտագործելով ՏՏ ոլորտի 10—15 տարիների հաջողությունը, մենք հնարավորություն կունենանք նմանատիպ հաջողություններ արձանագրելու նաեւ ճարտարագիտության ոլորտում»,– ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը եւս կդառնա ավանդական։
Նրա խոսքերով՝ համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ ինժեներական արդյունաբերություն՝ վերջին զարգացումները եւ հաջողության պատմությունները, կրթություն եւ հետազոտություն, առաջադեմ արդյունաբերական հավելվածներ (ավտոմատ կառավարվող մեքենաներ, 5G, կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, ռադիո հաճախականային եւ միկրոալիքային հավելվածներ (RF and microwave), արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)։
«Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանն էլ նշեց, որ Հայաստանը դառնում է ճարտարագիտությամբ զարմացնող երկիր, քանի որ Հայաստանի ինժեներները կարողանում են հետաքրքիր լուծումներ առաջարկել ամենաբարդ խնդիրներին, որոնք ունեն լուրջ մարտահրավերներ աշխարհում։
Ինժեներական համաժողով—ցուցահանդեսը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի նախաձեռնությամբ։
Բանախոսների եւ մոդերատորների շարքում են ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի շրջանակում իրենց արտադրանքը, լուծումները եւ ծառայությունները կներկայացնեն շուրջ 20 տեղական եւ միջազգային կազմակերպություն։
Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական եւ բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով—ցուցահանդեսը կներգրավի շուրջ 150 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարությունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից եւ արտերկրից։
Խոսելով ինժեներական քաղաքի կառուցման նախագծի մասին, Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ 20 միլիոն դոլար կպահանջվի։ Հիմնական ներդրողները 16 մասնավոր կազմակերպություններ են։ «Երկու նոր կազմակերպություն եւս հետաքրքրություն են հայտնել իրենց հետազոտական ընկերություններն այնտեղ հիմնելու համար»,–ասաց Ենգիբարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքում կառուցվելիք լաբորատորիաները կլինեն պետական—մասնավոր համագործակցության սկզբունքով։ «Ճարտարագիտական համալսարանի նոր ֆակուլտետը եւս տեղակայված կլինի այնտեղ։ Քաղաքի բացառիկ լաբորատորիաներում 200, 300 հազար եվրո եւ ավելի արժողությամբ սարքեր կտեղակայվեն»,–ասաց Ենգիբարյանը՝ հավելելով, որ առաջին կազմակերպություններին կտեսնենք արդեն սեպտեմբերին։
Ինժեներական քաղաքը տեղակայվելու է Մոլդովական փողոցի եւ Գառնիի ճանապարհի միջեւ գտնվող (Բագրեւանդի փողոց) հողամասի վրա։ Այն բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական–մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների եւ արտադրանքի դարբնոց դարձնելուն։ Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս– կենտրոն՝ օժանդակելու ե՛ւ գործող ինժեներական կազմակերպություններին՝ մեծացնելու արտադրության ծավալները, ե՛ւ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ։ Այս տարածքում նախատեսվում է ունենալ.
ա) ինժեներական աքսելերատորի եւ համատեղ աշխատանքային տարածքի (CoWorking Space) շենք,
բ) շուրջ 35 գրասենյակային շենքեր։
Քաղաքը կզբաղեցնի 3.0 հա մակերես։

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024