ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 28

ԵԽԽՎ—ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձեւը

Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում շարունակվել է ԵԽԽՎ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձեւը՝ 154 կողմ, 30 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Բանաձեւը ներկայացնում էր շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն։
Այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ, ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու երրորդի հավանությունը։
ԵԽԽՎ—ն ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով ենթադրվում են լրացումներ կանոնակարգում, ինչը թույլ կտա սկսել Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու գործընթացը, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունված ընթացակարգին համահունչ ստորագրություններ հավաքել։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը. «Դրա համար արդեն կա նախատեսված համապատասխան ընթացակարգ, այդ ընթացակարգին համահունչ՝ ստորագրություններ պետք է հավաքվեն՝ գործընթացը սկսելու համար։ Կարծում եմ՝ Վեհաժողովի անդամները ձեռնամուխ կլինեն այդ ստորագրությունների հավաքման գործընթացին եւ, ըստ էության, անվստահության գործընթացն սկսելուն»։
Նրա խոսքով, ավելի հստակ եւ մանրամասն, թե երբ այդ ամենն իր տրամաբանական հանգուցալուծմանը կհասնի, ժամանակը ցույց կտա. & ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր։ Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը եւ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին եւ հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը։ Հարցի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել արտաքին գործերի նախարարը։
Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին։ Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման եւ պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը եւ ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը։
Հայեցակարգը ձեւակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները եւ խնդիրները, ինչպես նաեւ բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման եւ արդիականացման ուղղությունները։ Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձեւավորումը եւ զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա եւ ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության ծրագրի հաստատումից հետո եւս բազմաթիվ են մտահոգությունները, թե տնտեսական զարգացումը, կառավարության պայքարը ստվերի եւ մենաշնորհների դեմ զուտ խոսքեր են եւ կյանքի չեն կոչվելու։
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ։ Նա մենաշնորհների եւ ստվերի դեմ պայքարի արդյունքներով դրական միտումներ է նկատում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե հաջողվո՞ւմ է խոշոր տնտեսավարողներին ստվերից դուրս բերել, պայքարել օլիգարխների դեմ, որպեսզի երկրում մենաշնորհներ չլինեն, հավաստիացրել է, որ ստվերի եւ մենաշնորհների դեմ իրենք ամեն օր պայքարում են. «Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր մենք պայքարում ենք։ Ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է, որ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան»։
Նա նաեւ վստահեցրել է, որ ցանկացած անձ կարող է ապրանք ներմուծել Հայաստան առանց խոչընդոտների. «Հարյուր տոկոսով։ Դուք բերեք մի փաստ, որ ինչ—որ մեկն ուզում է մի բան ներկրել, եւ հարկային ու մաքսային մարմինները խոչընդոտում են»։
Անդրադառնալով հարցին՝ եթե մրցակցությունը ապահովված է, ինչո՞ւ գնանկում չկա՝ Վարդան Հարությունյանը պատասխանել է, որ պատճառը հարկերի ավելացումն է։ «Բնական է, որ եթե նախկինում ստվերում էին գործում, բայց այսօր ստվերում չեն գործում որոշ ընկերություններ, գնի վրա դա որոշակի ազդեցություն պետք է ունենար»,– ասել է նա։
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ»—ում անցկացված ստուգումներին, ՊԵԿ նախագահն ասել է. «Քեթրին գրուպը» տնտեսավարող սուբյեկտ է, որտեղ կարող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024