Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 07
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության եւ մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը եւ այլն։
Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների եւ ֆինանսական գնահատականների վերաբերյալ։ Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշների հիման վրա։ Կարեն Կարապետյանը կարեւորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի եւ հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները։
|
Արցախա—ադրբեջանական շփման գծում իրավիճակը մնում է կայուն լարված, սակայն նախորդ ամիսների համեմատ ներկայումս ակտիվության նվազման միտում կա։ Այս մասին Ստեփանակերտում երեկ կայացած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ չնայած ժամանակ առ ժամանակ լարվածություն լինում է, այն երկար չի տեւում։
«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո տիրող իրավիճակի հետ, ապա լարվածությունը մի քանի անգամ նվազել է։ Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն—հետախուզական գործողությունները ձախողվել են։ Վերջին անգամ դրանք եղել են փետրվարին։ Մի քանի անգամ նվազել են նաեւ տարբեր տրամաչափի զենքերից կրակոցները եւ խախտումները։ Որակական տարբերություն եւս կա։ Եթե նախորդ տարի նրանց կրակոցներն ավելի դիպուկ էին, ապա այս տարի որոշակի տարբերություն կա այդ մասով։ Դեռեւս չեն դիտվում զարգացման միտումներ»,–ասաց Լ. Մնացականյանը։
Նրա խոսքով՝ ՊԲ—ի կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որպեսզի փորձ չձեռնարկվի հետագայում նման հարվածներ հասցնելու, ընդ որում՝ հայկական կողմն աշխատել է այնպիսի հարվածներ հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին լինի, քան ադրբեջանական կողմն է հայկական կողմին հասցրել. «Ադրբեջանական կողմի ցանկացած գործողության ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատասխանել է։ Եղել է դիպուկահարների կրակ, որին երկու անգամ ավելի պատասխանել է տրվել։ Ադրբեջանական կողմից կատարվող մի խախտում չկա, որին մեր կողմից պատասխան չտրվի ու չներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Չենք թաքցնում, քանի որ խախտումն իրենք են անում, եւ մենք դրան պատասխանում ենք։ Խախտման մի դեպքից հետո զրուցել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով։ Գերազանցության կենտրոնը Երեւանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, այն ստորագրվել էր նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ հանրապետության նախագահի ներկայությամբ։
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ հանրապետության նախագահը շրջայց կատարեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին։ Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա եւ «Շնեյդեր էլեկտրիկի» ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա։
Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնելու եւ ծանոթանալու էն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|