ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 16:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 21

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ տեսնում է քաղաքացիների դրական արձագանքը Հայաստանում անցկացվող ԵՄ գործողություններին։
Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Ցանկանում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել հայ քաղաքացիներին, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, շնորհակալ եմ աջակցության համար։ Մենք իսկապես հասկանում ենք, որ շատ մարդիկ կան Հայաստանում, ովքեր հավատում են, որ ԵՄ—ն լավ գործ է անում։ Կարող եմ ասել, որ երբեմն բավականին հուզիչ ուղերձներ ենք ստանում քաղաքացիներից, ովքեր առհասարակ մեզ դիմում էին աջակցություն խնդրելու համար, իսկ այժմ նրանք են աջակցություն դրսեւորում։ Սա իմ եւ իմ թիմի համար մեծ խթան է։ Վստահեցնում եմ՝ պատրաստ ենք առավելագույն ջանքերը գործադրել Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք մեր գործողություններից ավելի շատ օգուտ ստանան»,։
Անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2—ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ խախտումների վերաբերյալ իր դիտողություններին, եւ որից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ սա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, Պյոտր Սվիտալսկին նշել է, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չեն իր զրուցակիցներին եւ պատասխանատուներին։
Ինչ վերաբերում է ընտրություններին, դեսպանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Եվրամիությունը մեծապես աջակցել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ տրամադրելով ավելի քան յոթ մլն եվրո, որի միջոցով է նաեւ հնարավոր եղել կազմակերպել ընտրական ողջ գործընթացը։
«Գաղտնիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փախստականի համաշխարհային օրվա եւ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրվել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։
Նա նշեց, որ նախորդ տարվա ապրիլին ղարաբաղյան հակամարտության սրման արդյունքում ավելի քան երկու հազար մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել էին Հայաստան։ Նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ եւ տարեցներ էին, իսկ տղամարդիկ մնացել են՝ պաշտպանելու իրենց տները կամ մասնակցելու գործողություններին։ Հայաստան եկածներից շատերը կացարան գտան իրենց բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ։
Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ ՄԱԿ—ի ՓԳ—ին տպավորել է տեղահանված անձանց ցուցաբերված աջակցության եւ հյուընկալության մակարդակը, հասարակության բոլոր շերտերում հյուրընկալության բարձր մակարդակ են արձանագրել։ Նա նաեւ ասաց, որ իրավիճակը դրդել է ՄԱԿ—ի ՓԳՀ—ին անհապաղ ներգրավվածություն ցուցաբերել. «Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության արագ եւ արդյունավետ մարդասիրական արձագանքը, որը անմիջապես հասավ կարիքավոր անձանց՝ առաջարկելով նպատակային առաջնային օգնության պարագաներ եւ շատ կարճ ժամանակահատվածում տրամադրեց դրամական աջակցություն առավել կարիքավոր անձանց»։
Նրա խոսքով, ԼՂ—ի տեղահանված անձանցից շատերը ի վիճակի եղան վերադառնալ. 2016 թ. վերջին 573 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված, քանի որ Թալիշը դեռ անվտանգ չէ։
«Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը ողջունում է Հայաստանի կառավար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024