ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 12:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
1 2 3 ... 7 8 »

Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը պետք է ձախողվի

Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում եւ շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որեւէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ հրեշավոր տեռորիստական ցանցի թիրախում Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությունն է, մեր քաղաքներն ու գյուղերը, ազատ ապրելու ու մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ 
Այդ ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար։ Համաշխարհային քաղաքական կյանքի յուրաքանչյուր պատասխանատու մասնակից, պետություն, թե միջազգային կազմակերպություն, համոզված եմ, հստակ գիտակցում է այդօրինակ զարգացումների վտանգավոր հետեւանքները։ Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետեւանքների մասին հիշողությունները։ Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ 
Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ եւ մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ: Ընդգծվում է, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը:
«Սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող «F-16» կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում մարտական խնդիրներ կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացի Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական «F-16» ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը եւ հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 175 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում ընդունվեց Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Դրանով ամրագրվեց հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածի վերամիավորման օրինական ձգտումը՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա։ Սակայն հետագա գործընթացներն ընթացան այլ ճանապարհով։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում սկսեց շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի եւ Հայաստանի հանրապետություններում հայտարարվեց ռազմական դրություն։ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից բարձրացվեց Արցախի անկախության ճանաչման հարցը։ 
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիր, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը նշեց, որ Արցախի կարգավիճակի մասին նոր հայտարարությունը պետք է հիմնված լինի լավագույնս ուսումնասիրված, նախապատրաստված եւ կշռադատված ծրագրի վրա։«Ժողովրդական դիվանագիտության կողմից մեր գործը միշտ էլ անում ենք, բայց պետության կողմից քայլերը պետք է լինեն ոչ թե պահի ազդեցության տակ, իրավիճակից ելնելով կամ որպես սպառնալիք, այլ՝ նախեւառաջ որպես վերադարձ, վերահաստատում մեր սկզբնական մտադրությունների, որն, ի դեպ, աշխարհն այս կամ այն չափով ճանաչել էր», -ասաց զրուցակիցս։ Արցախի հարցի լուծումը քաղաքական գործիչը տեսնում է ազգային-պետական տարածքներում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 207 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է, արդյոք, այս երկրի շահերից

Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաեւ մեր տարածաշրջանում։ Ուշագրավ էր ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը, որի ժամանակ վերջինս պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Դա հիմնավորել էր այն բանով, որ, իբր, մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները։ Զավեշտալի է, երբ մարդու իրավունքների մասին խոսում է մի երկրի նախագահ, որտեղ այդ խախտումները մշտական բնույթ են կրում, երկիր, որն առաջամարտիկ է ռազմական, մշակութային, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացման մասով։
Ալիեւը հերթական անգամ խոսել էր նաեւ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 9 անդամների ակտիվ ներգրավվածության մասին, բնականաբար, նկատի ունենալով Թուրքիային։ Ըստ էության, Ալիեւի նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն»՝ դրանով, փաստորեն, հակադարձելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ մեզ ուղղված սին մեղադրանքներին։ 
«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, եւ հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը եւ դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 201 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աստանայի գործընթացի անդամ երկրների միջեւ հակասությունները սրվում են

Սիրիայում իրավիճակը կրկին բարդացման միտում ունի։ Փետրվարի 27-ին, ռուսական ուժերի աջակցությամբ, Իդլիբ նահանգի Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող ահաբեկիչների դեմ իրականացված օդային հարձակումից զոհվել է 33 թուրք զինվոր, եւ, ըստ տարբեր աղբյուրների, շուրջ 36—ն էլ վիրավորվել է։ Էրդողանն այս առնչությամբ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո, ըստ թուրքական աղբյուրների, այդ երկրի զինված ուժերն սկսել են թիրախ դարձնել Սիրիայի բանակի դիրքերը եւ ոչնչացնել դրանք։ Միաժամանակ ԱԳ նախարար Չաուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վերջինիս խոսնակը, անդրադառնալով հեռախոսազրույցին, նշել է, որ Ստոլտենբերգը դատապարտել է հարձակումը եւ պահանջել անհապաղ դադարեցնել այն։ Նա նաեւ Իդլիբում ներքաշված բոլոր ուժերից պահանջել է ներկա վտանգավոր պայմաններում ջանք չխնայել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ եւ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք էլ ավելի են վտանգելու այստեղ տիրող աղետալի հումանիտար վիճակը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ—ն կանգնած է ՆԱՏՕ—ում իր դաշնակցի կողքին, միաժամանակ, Սիրիայից եւ նրան աջակցող Իրանից ու Ռուսաստանից պահանջել է անմիջապես վերջ դնել Իդլիբի վրա հարձակումներին։
Յենս Ստոլտենբերգը երեկ, ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները, որը գումարվել էր Թուրքիայի պահանջով՝ քննարկելու Իդլիբի իրադրության շուրջ ստեղծված իրավիճակը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ—ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 267 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան Սիրիայում իր ծավալապաշտական, նեոօսմանական նպատակներն իրականացնելու ուղղությամբ ջանք չի խնայում՝ համագործակցություն ու աջակցություն ակնկալելով միջազգային ու տարածաշրջանային գերտերություններից։ Անկարան դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում տեղի ունցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լուրջ ջանքեր է գործադրել իր դաշնակիցներին համոզելու, որ Սիրիայի քրդերին ահաբեկչական խմբեր համարեն։ Սակայն, ինչպես ենթադրվում էր, որեւէ ձեռքբերում չունեցավ, մանավանդ որ ԱՄՆ—ն եւս Սիրիայի քրդերի հետ կրկին ջերմացրել է հարաբերությունները, թեեւ Թուրքայի առջեւ կանաչ լույս էր վառել՝ Սիրիա ներխուժելու եւ «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններով «անվտանգության գոտի ստեղծելու» այդ երկրի հյուսիսային հատվածում։
Այլ կերպ ասած՝ Լոնդոնից Անկարան ձեռնունայն վերադարձավ եւ քննադատություններ է հնչեցնում ՆԱՏՕ—ի անդամ երկրների հասցեին՝ պահանջելով հովանավորել Սիրիայի հյուսիս իր ներխուժումը։ Այս առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 7—ին հայտարարել է, թե ՆԱՏՕ—ի որոշ անդամներ, քննադատելով «Խաղաղության ակունք» գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանից C–400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը, որոնք կոչված են Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելուն, ներկայացնում են իբրեւ կազմակերպության քաղաքականությանը հակասող քայլեր, ինչը լիովին անտրամաբանական է։ Նա շեշտել է, որ Անկարան, որպես ՆԱՏՕ—ի 70—ամյա անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած պարտավորություններին՝ դաշնակիցների հետ համագործակցել է ահաբեկչությունը վերացնելու հարցում, սակայն, ի հեճուկս այս հարցում համաձայնության, նրանք Թուրքիային ահաբեկչության դեմ մենակ են թողել։ Իսկ իշխող «Արդարություն ու զարգացում» կո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 261 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախական շարժումներն ի վերջո կկարգավորեն միմյանց հակասող միջազգային իրավունքները

Ինչպես նշել էինք ի սկզբանե, անկախական շարժումները միայն եվրոպական չեն կամ զուտ տեղային բնույթի ազատագրական պայքարի օջախներ չեն, դրանք իրապես համաշխարհային նշանակության շարժումներ են, որ կարող են աշխարհի վերաբաժանման այս փուլում որոշիչ դեր ունենալ։ Կարող են օրինակ դառնալ—տարածվել դադար առած նմանատիպ շարժումների տիրույթում։
Եվրոպայից Ասիա անցման ժամանակ ներկայացրեցինք այն նորանկախ պետությունները, որոնք աշխարհի քարտեզի վրա հայտնվեցին ԽՍՀՄ կազմաքանդման ժամանակ։ Իհարկե, որոշ երկրներ վերահայտնվեցին (ՀԽՍՀ—ն անկախ պետություն չէր), ինչպես Հայաստանը, քանի որ Հայոց երկիրը եւ համաշխարհային քարտեզը որպես պատմական եւ գիտական երեւույթներ, անբաժան են միմյանցից։ Հայաստանը աշխարհի հնագույն քարտեզներում առկա եզակի երկներից մեկն է, որ միշտ եղել է համաշխարհային պատմության առանցքում, կա եւ մնալու է։ Իսկ հազարամյակների այդ հեռուներում, առավել եւս ոչ քարտեզային, Թուրքիայի կամ Ադրբեջանի մասին անգամ ժամանակի երազահաններում չի հանդիպի երբեք…
Ասիան աշխարհի խոշոր երկրների աշխարհամաս է, ամենամեծը Չինաստանն է, որը եւս մի շարք տարածքային խնդիրներ ունի։ Թայվան կղզին վաղուց հանդես է գալիս որպես Չինաստանից անկախ պետություն, ինչքան էլ պաշտոնական Պեկինը փորձում է խոչընդոտել Թայվանի միջազգային կապերի հաստատմանը։ Բայց այդ երկիրը ծովային տարաբնույթ կապերով կարողանում է շփվել տարբեր երկրների հետ։ Իհարկե չի կարելի ժխտել, որ Պեկինին զսպող միակ հանգամանքը Վաշինգտոնի աջակցությունն ու ներկայությունն է կղզու պաշտպանությանն ուղղված։ Բայց Չինաստանի համար ամենավտանգավորը համաթուրքական ծրագրերում ներառված Ույղուրստանի հարցն է, որ կարող է միանգամից ու մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 272 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնությանը։ Գրոհները Սիրիայի հյուսիս-արեւելքում չեն դադարում։ Հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է, որ ռազմական գործողությունները նպատակ ունեն քրդերի կողմից ղեկավարվող ուժերը հեռացնել սահմանային տարածքից եւ ստեղծել «անվտանգ գոտի», որտեղ կարող են վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականների։
120—ժամյա հրադադարի հայտարարումից եւ այն խախտելուց հետո Անկարան համաձայնվել է այս անգամ 5 օրով դադարեցնել իր գործողությունները Սիրիայում, նորից պայմանով, որպեսզի քրդերը հնարավորություն ունենան դուրս գալ Թուրքիա—Սիրիա սահմանից։
Սիրիայի կառավարությունը եւ տեղի քրդական ուժերը արձագանքել են թուրք—ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին։ Կառավարությունից հայտնել են, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի նախաձեռնած ռազմական գործողությունը դադարեցնելու մասին համաձայնությունը «անորոշ» է։ Իսկ քրդական ուժերի ազդեցիկ հրամանատարներից գեներալ Մազլում Քոբանին հայտնել է, որ իրենք ընդունում են Թուրքիայի հետ համաձայնությունը եւ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ի կատար ածվեն համաձայնության կետերը։ Միաժամանակ նա նշել է, որ քուրդ զինյալները չեն հեռանա մնացած տարածքներից։ «Մեր ուժերը մնացած տեղերում կշարունակեն պահպանել իրենց ներկայությունը։ Մյուս շրջաններում էլ հրադադար հաստատելու մասին պետք է խոսվի, սակայն ոչ մի ժողովրդագրական պատկեր չպետք է փոխվի»,–ասել է գեներալը։
Արձագանքել է նաեւ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» խոսնակ Սալիհ Մուսլիմը՝ նշելով, որ ինքը նույնպ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 241 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ՀՀ»-ի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադառնում ենք տարածաշրջանային քաղաքականությանը ինչպես համաշխարհային քաղաքատնտեսական զարգացումների համապատկերում, այնպես էլ առանձին, բուն տարածաշրջանային ծավալումներում՝ դրանցում մեր ազգային նպատակների հեռանկարները հաշվի առնելով։
Այսօր Թուրքիա—Սիրիա հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային բազմաճյուղ շահեր է ներառում, այլեւ համաշխարհային լուրջ խնդիր է՝ հղի անկանխատեսելի ծավալումներով։ Իսկ այդ ծավալումները, անկախ մեր կամքից կամ ցանկությունից, առնչվում են ինչպես արցախյան խնդրի հետ, այնպես էլ շոշափում են Հայաստանի ու հայության շահերը։
Մենք արդեն ներկայացրել ենք թուրքական ներխուժման պատճառաբանումները Անկարայի բերանով հնչած, որոնք քրդական պայքարից (թուրքերը դա ահաբեկչություն են կոչում) ինքնապաշտպանվելու, այսինքն՝ իրենց երկրի սահմանների անձեռնմխելիությունը պահպանելու համար է իբր իրականացվում։ Սակայն վաղուց է հայտնի, որ թուրքերը աչք ունեն սիրիական եւ իրաքյան նավթաշատ եւ գազաշատ տարածքների վրա եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բոլոր հակամարտությունների ժամանակ փորձում են հասնել դրան։ Սա է թուրքերի գերնպատակը, մնացյալը սինաբանություն է, նրանք տասնյակ տարիներ շարունակ ոչնչացնում են քրդերին միջազգային հանրություն կոչվածի աչքի առաջ (ժամանակին մեր նկատմամբ ցեղասպանության ընթացքում թուրք—քրդական համագործակցությունն ու քրդերի գլխին այսօր եկած պատմական բումերանգի իրողությունը այս նյութում մի կողմ ենք թողնում,—Ա.Մ.)։
Ինչպես այսօր Սիրիայի դեմ ընթացող, այնպես էլ նախկինում Իրաքի դեմ կայացած երկու պատերազմների (նաեւ իրանա—իրաքյան, ինչպես այսօր թուրք—սիրիական) դրդապատճառների հիմքը հասկանալու համար պետք է դիտարկել քրդական խնդիրը եւ դրա հետեւում կանգնած գերտերությունն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մենք՝ հայերս, այս աշխարհում բոլորից լավ գիտենք թուրքական անմարդկային վտանգների մասին, անկախ այն հանգամանքից, նրանք հենց թուրք անունով են հանդես գալիս, թե ադրբեջանցի կամ մեկ այլ։ Ամենաշատը մենք ենք զգացել արհավիրքների այն բեռը, որը կարող է տեսանելի դարձնել թուրք հարեւան ունենալու աներեւակայելի սարսափները։ Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք աշխարհում եւ տարածաշրջանում թուրքական վտանգներին եւ, փաստորեն, այն վտանգը, որը դիտարկել էինք նաեւ Սիրիայի մասով, դարձավ իրականություն։
Եվ այստեղ է, որ նորից հարց պետք է բարձրացնենք նախ մեր, ապա աշխարհի առջեւ, որ Սիրիայում իր նպատակների հաջողությունից կարող է ոգեւորվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ նա վաղուց բացահայտորեն խոսում է իր ծավալապաշտական ծրագրերի մասին։
Այդ ամեն ինչը սկսվեց այն ժամանակներից, երբ տարիներ առաջ Էրդողանը կասկածի տակ դրեց Աթաթուրքի ստեղծած պետության ձեւը՝ համարելով, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող լինել օսմանյան Թուրքիայի ժառանգորդը, ինչը ինքը կկարգավորի՝ իսլամական Թուրքիայի ձեւավորմամբ։ Այսպիսով նա նպատակ ունի համաթուրքական եւ համաիսլամական հիմնախնդիրները համատեղել եւ ուղղել մեկ նպատակի՝ «Մեծ Թուրանի» ստեղծմանը։ Իսկ դա անցնում է օսմանականության ճանապարհով, ինչի մասին եւս խոսեցինք։ 
Էրդողանը մեկ այլ քայլ էլ արեց իր նպատակների համար։ Նա անուղղակիորեն կասկածի տակ դրեց Աթաթուրքի՝ բոլոր թուրքերի հայրը լինելու ցայսօր անբեկանելի թվացող տեսությունը։ Իսլամական Թուրքիան պիտի ստեղծեր նոր հայր թուրքերի համար, որին Թուրքիայի նախագահը պատրաստվեց նախագահ վերընտրվելուց հետո, երբ նախագահական նստավայրը տեղափոխեց այն վայրից, որը հանդիսացել էր Աթաթուրքի եւ նրանից հետո բոլոր նախագահների նստավայրը։
Այս ամենի վրա մեզանում ուշադրություն դար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 234 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր տարածաշրջանը, որն աշխարհագրական (եւ աշխարհաքաղաքական) ժամանակակից ձեւակերպմամբ Հարավային Կովկաս է համարվում, երկար ժամանակ է, ինչ գտնվում է անդորրի մեջ, սակայն համարել, որ աշխարհի խաղաղ անկյուններից մեկն է, ճիշտ չի լինի։ Այսօրվա անդորրն ընդունված է համարել հարաբերական, առավել եւս, որ հայ—ադրբեջանական (ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում) հակամարտությունը դեռ տաք է մնում Ադրբեջանի սադրանքների մշտառկա պայմաններում, իսկ ռուս—վրացական համակարտությունը թեեւ սառած վիճակում է, բայց կարող է տաքանալ՝ միջազգային վայրիվերումների հետ պայմանավորված։
Քաղաքա—տնտեսական եւ այլաբնույթ վերլուծություններում միասնական Կովկասը վաղուց են երկու մասի բաժանված ներկայացնում, Հյուսիսային Կովկաս, որը Ռուսաստանի Դաշնության տարածքում է (Չեչնիա, Ինգուշիա, Օսիա ու այլ ինքնավար հանրապետություններ), եւ Հարավային Կովկաս, որտեղ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն են։ Այս երկու դեպքերում գործածվում են նաեւ Անդրկովկաս եւ Այսրկովկաս անվանումները։
Սակայն իրականում Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մեջ բնականորեն եւ պատմականորեն առկա է աշխարհին ի սկզբանե հայտնի մեկ այլ տարածաշրջան՝ Հայկական լեռնաշխարհը, որի մի հատվածն է այսօր Հարավային Կովկաս ասվածը։ Այս պատմաքաղաքական եւ աշխարհագրական տեղեկատվության իմաստն այն է, որ մենք՝ հայերս, եղել ենք, կանք ու պիտի մնանք մեր հայրենիք—բնօրրանում, այսօրվա ձեւակերպմամբ՝ մեր աշխարհագրական տարածքում, եւ պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի Հայաստանը վերստին կարողանա կարեւոր պետություն դառնալ համաշխարհային այս խաչմերուկում, որտեղ հաճախ են նախաձեռնվում աշխարհի վերաբաժանումները, որպեսզի այդ վերաբաժանումները հանգեցնեն Մերձավոր Արեւելք—Հայկական լեռնաշխարհ—Կովկաս եռատարածաշրջանային իրողության վերականգնմանը։
Այսօր էլ խոսում են ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրավերով այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան բազմանդամ պատվիրակության ուղեկցությամբ։
Ինչպես նշել են իրանական ԶԼՄ—ները՝ նա ելույթ է ունենալու՝ ներկայացնելով Իրանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները ԵԱՏՄ—ի հետ համագործակցելու առումով։ Ռոհանին այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ։ Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ համատեղ նախագծերի ու համաձայնությունների իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր։ Ըստ IRNA գործակալության՝ Իրանի նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների նախագահների հետ։ Նշենք, որ Իրան—ԵԱՏՄ տնտեսական ազատ գոտիներ ստեղծելու եւ ազատ առեւտրի եռամյա համաձայնություն է կնքվել, որը հաստատվել է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի խորհրդարաններում։ Ռոհանին դեռեւս հուլիսի 10—ին ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հույս էր հայտնել, որ նշյալ համաձայնագիրը կնպաստի Իրանի եւ ԵԱՏՄ—ի առեւտրատնտեսական փոխհարաբերությունների ակտիվացմանն ու ծաղկմանը։ Հատկանշական է, որ այդ փոխհարաբերությունների ծավալը Իրանի արտաքին առեւտրատնտեսական փոխհարաբերություններում զգալի չէ, իրանական աղբյուրների տվյալներով 2018թ. սկզբին, ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի միջեւ այն կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար, ընդ որում՝ Իրանի արտահանությունը 670 միլիոն դոլար է։
Հաշվի առնելով այս թեմայով իրանական ԶԼՄ—ների հրապարակումների առավելապես դրական վերաբերունքը, կարելի է ասել, որ իրանցիները հույսով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024