ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 22.05.2019, 10:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [584]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [14]
Հասարակություն [763]
Սպորտ [1]
Տեսակետ [48]
Տարածաշրջան [73]
Զանազան [176]
Քաղաքականություն [607]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
« 1 2 3 4 5 6 7 »

Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը թեժ է։ Շարունակվում են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» եւ քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումները։ Թուրքական «Nokta» ամսագիրը այս քաոսային իրավիճակի առիթով խիստ սկանդալային լուսանկար է հրապարակել։
Թուրքական հասարակությանը ցնցել է ֆոտոշոփով մշակված լուսանկարը, որտեղ քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի թաղման ժամանակ պատկերված է ժպտացող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ֆոտոշոփով պատրաստված լուսանկարով ամսագիրը փորձում է ցույց տալ Էրդողանի դերակատարությունը երկրում արյունահեղության մեջ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը վերածել է պատերազմական գոտու, որպեսզի պահպանի իշխանությունն ու երկրում միահեծան նախագահական համակարգ ներդնի։ Այս տրամաբանությունից ելնելով երկրում բնակվող 20 միլիոն քրդերի դեմ պատերազմ է սկսվել, եւ քրդաբնակ խոշոր քաղաքներում արտակարգ իրավիճակ է տիրում»,–այս մասին «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները եւ դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով տեղեկացրել է «Ակոս» շաբաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը՝ հավելելով, որ իշխանամետ լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում, թե այս ամենի հետեւում հայերն են կանգնած, ոչ թե քրդերը, եւ սպանված քրդերին ներկայացնում որպես հայերի։
Նրա կանխատեսմամբ, իրավիճակը առաջիկայում առավել կսրվի, ինչը ձեռնտու է Էրդողանին՝ հաշվի առնելով, որ նոյեմբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 128 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս Եվրախորհրդարանը «անհանդուժող» գտնվեց Բաքվի նկատմամբ՝ ընդունելով չափազանց կոշտ բանաձեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Առաջին անգամ դրանում բարձրացվել էր դատավորների ու քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը, որոնք քաղաքացիներին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։
Եվրոպացիներին «տեղը դնելու» նպատակով Ադրբեջանի Միլի մեջլիսը երեկ արտահերթ նիստ է գումարել։
Նիստում ընդունվել է որոշում, ըստ որի Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը «խիստ վիրավորական» է բնութագրվել։ Որոշման մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը վկայում է, որ Արեւմուտքում Ադրբեջանին «վարկաբեկելու արշավ» է սկսվել։ Նշվում է նաեւ, որ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը անցյալ տարվա սեպտեմբերին սկսել է գործել նոր կազմով, նրա ղեկավարության պատճառով Ադրբեջանի հետ համագործակցությունը չի կայացել, քանի որ Եվրախորհրդարանի նախագահը «ոչ պաշտոնապես արգելք է դրել իր պատգամավորների այցերին Ադրբեջան»։
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի դեմ բանաձեւում առաջ քաշված պահանջները «որեւէ իրավական հիմք չունեն»։
Ըստ «Թուրանի» ԵԽԽՎ—ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հանդես է եկել ԵԽԽՎ «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության գործունեությունը «սառեցնելու» առաջարկությամբ։ Ադրբեջանի խորհրդարանը ԵԽԽՎ «Եվրանեսթում» իր մասնակցության դադարեցման գործառույթ սկսելու մասին որոշում է ընդո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 93 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայում ներքաղաքկան իրավիճակը մնում է լարված։ Բանակի, անվտանգության ուժերի, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջեւ բախումները շարունակվում են։ Լարվածության մեծացման միտումը նկատելի է, ինչը պայմանավորված է նաեւ նոյեմբերի 1—ի ընտրություններով ու կուսակցությունների միջեւ դեռեւս ընտրարշավը չսկսված՝ մրցապայքարով։ 
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2013թ. այն ժամանակ վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ Էմրլիի բանտում գտնվող PKK —ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեցին քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Սակայն ընթացիկ տարվա հուլիսին նախագահ Էրդողանը չեղյալ հայտարարելով պայմանավորվածությունը՝ փաստորեն պատերազմ սկսեց քրդերի դեմ, ու բախումները վերսկսվեցին, որոնց ընթացքում տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն, զոհվել են 70—80 զինվորական ու անվտանգության ծառայողներ։
Վերջին օրերին իրավիճակի թեժացումը հօգուտ այն տեսակետների է, որոնց համաձայն, իշխող կուսակցությունը դա օգտագործելու է ընտրությունները հետաձգելու համար, մանավանդ, որ ընդդիմադիր որոշ կուսակցությունները շեշտում են, որ նման պատերազմական, անվտանգության պայմանների բացակայությամբ ու սպառնալիքիների ներքո ընտրություններ անց կացնելը շատ դժվար է։ Մյուս կողմից, որոշ ԶԼՄ—ներ, այդ թվում՝ Լոնդոնում հրատարակվող արաբալեզու «Ալ Հայաթ» օրաթերթը, հենվելով Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 136 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարեւան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։
Որպես առիթ օգտագործելով անցյալ շաբաթ մի թուրք զինվորի սպանվելու փաստը Սիրիայի կողմից արձակված կրակոցից՝ նա հրամայեց ցամաքային եւ օդային ռմբակոծություններ իրականացնել Հյուսիսային Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ ձերբակալել ավելի քան հազար մարդու Թուրքիայում, որոնք կասկածվում են քուրդ զինյալներ, ձախակողմյան գրոհայիններ եւ «Իսլամական պետության» կողմնակիցներ լինելու մեջ։
Մի քանի տարվա դժկամությունից հետո, Թուրքիայի կառավարությունը հուլիսի 24—ին վերջապես հայտարարեց, որ թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական օդանավակայանները Սիրիայում ջիհադական խմբավորումների վրա հարձակվելու համար։
«Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել եւ աջակցել է Սիրիա ներթափանցելու համար եւ բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում։ Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա եւ հազար թուրք ջիհադիստներ են անցել Թուրքիայի սահմանը վերջին տարիներին՝ փորձելով տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադին»,–իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։ 
Հոդվածագիրը ներկայացրել է այն շահադիտական նպատակները, որոնք ցանկանում է իրագործել. «ԻԼԻՊ—ի ահա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 96 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի ոստիկանությունը 5 հազարանոց իրավապահ ու անվտանգության ուժերով, ուղղաթիռների աջակցությամբ Ստամբուլում հակահաբեկչական լայնածավալ գործողություններ է սկսել PKK—ի, դաիշականների ու ձախակողմյան «Հեղափոխության ճակատ հանուն ազգի ազատագրման» կազմակերպության դեմ։ Գործողությունների ընթացքում, վերջին լուրերի համաձայն, մեկ մարդ սպանվել է, ավելի քան 100—ը՝ ձերբակալվել, հիմնականում դաիշականների, ինչպես նաեւ հիշյալ կազմակերպությունների հետ համագործակցելու մեղադրանքով։ 
Դաիշականները գործնականում պատերազմ են հայտարարել նաեւ Թուրքիային, ինչը վաղ թե ուշ տեղի էր ունենալու։ Սիրիայի սահմանամերձ տարածքներից նրանք թիրախ են դարձրել թուրք սահմանապահներին, ինչի ընթացքում զոհվել է մեկ զինվոր։ Քայլ, որին ի պատասխան Թուրքիան Դիարբեքիրից F—16 ռազմական օդանավերով ռմբակոծել է Սիրիայի սահմանամերձ շրջանում դաիշականների դիրքերը, ինչի հետեւանքով, միջազգային ԶԼՄ—ների հաղորդագրությունների համաձայն, զոհվել են տասնյակ դաիշականներ։ Այս առնչությամբ Թուրքիայի վարչապետի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ հարձակումները իրականացվել են Թուքիայի սահմանը չհատելով, ընդգծելով, որ Թուրքիան իր ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով լուրջ միջոցառումներ է իրականացնելու։ 
Հաշվի առնելով, որ Թուրքիան ուղղակի թե անուղղակի համագործակցել է դաիշականների հետ, լավատեղյակ է նրանց դիրքերի թույլ եւ ուժեղ կողմերին եւ ավելի արդյունավետ կարող է պայքարել, կնպաստի նաեւ հակադաիշական գործողո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 97 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին հաջորդող շրջանում Հայաստանում շարունակվում են քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչ փոփոխություններ կլինեն արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը կարծում է, որ Թուրքիայում ընտրություններն ապացույցն են այն բանի, որ էրդողանական Թուրքիան սկսում է փլուզվել. «Կսկսվեն նաեւ ներկուսակցական խմորումներ, չեմ բացառում, որ մի օր էլ կտեսնենք, որ Գյուլը կվերադառնա»։
Թեւան Պողոսյանն, այնուամենայնիվ, այս տարվա ընթացքում հայ—թուրքական հարաբերություններում փոփոխությունների ակնկալիք չունի. «Այս պահին, քանի դեռ չի ձեւավորվել կառավարությունը, հայ—թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին ոչինչ ասել չենք կարող։ Հայկական հարցի խնդիրը միգուցե հաջորդ տարիներին առաջ կգա, առաջին հերթին դա պայմանավորված կլինի նրանով, թե ով է լինելու արտաքին գործերի նախարարը, ամեն դեպքում 2015—ին որեւէ տեղաշարժ չեմ ակնկալում»։
Լրագրող, մեկնաբան Մարկ Գրիգորյանը, ով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների օրը եղել է Ստամբուլում, այն կարծիքին է, որ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ստեղծման հենց առաջին պահից հայտնի էր, որ այն հայտնվելու է խորհրդարանում. «Նրանք հասան հաջողության, քանի որ իրենց կողմը բերեցին ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների»։
«Քաղաքացիական հասարակության ինստիտո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 59 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե կառավարությունը հաշվի առնի հասարակության կարծիքը

Թուրքիայում ԱԶԿ—ի՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանական մեծամասնությունը կորցնելն ապացուցեց, որ թուրք հասարակությանը նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը հոգնեցրել է։ Այժմ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից հետո, նոր կառավարություն ձեւավորելու հարցի շուրջ ոչ պաշտոնական խորհրդակցություններ են սկսվել իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ։ Միայն դրանից հետո շատ հարցեր կպարզվեն։
Իսկ մինչ այդ Թուրքիայի ազգային մեծ ժողովում 80 պատգամավորական մանդատ ստացած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) հանդես է եկել հայամետ հայտարարություններով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԺԴԿ—ի արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը։
«Մենք կողմ ենք, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, եւ սահմանը բացվի։ Հայ—թուրքական հարաբերությունները պետք է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված չլինեն։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությունների ճանապարհով լուծեն հակամարտությունը։ Մենք նաեւ ուզում ենք, որ ճանաչվի օսմանյան շրջանում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը»,– նշել է Գյուրը։
Այս նույն կուսակցությունից առաջադրված Գարո Փայլանն էլ, լինելով հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում, հայկական խնդիրներով զբաղվելու պատասխանատվության մասին է խոսել։
«Մի շարք խնդիրներ ունենք։ Անցյալի հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 77 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում կայացած միջոցառումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է մի քանի հարցի։
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում բարձր մակարդակի վրա է։
«Եթե համեմատելու լինենք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում ավելի շատ միջոցառումներ են անցկացվում, քան Հայաստանի եւ այլ երկրների միջեւ։ Վերջին ժամանակաշրջանում ստորագրած կարեւորագույն փաստաթղթերն ապահովում են ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության զարգացումը։ Ինչ վերաբերում է այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, դա յուրաքանչյուր երկրի խնդիրն է։ Մտահոգությունները պարբերաբար արտահայտում ենք, եւ դա բերում է նրան, որ այդ ամենը վերահսկելի իրավիճակում է»,–ասել է Սեյրան Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ սահմանին կանգնած զինվորները բարձր մակարդակի հերթապահություն են իրականացնում, եւ օրըստօրե կատարելագործվում են մարտական հերթապահության բոլոր տարրերը։
Հայ—ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդը սադրանքների չի դիմում։ Դա պաշտպանության նախարարը պայմանավորում է երկու հանգամանքով. «Կրակոցները քիչ են, հարեւանի կողմից սադրանքի փորձեր չկան։ Կարծում եմ, երկու հանգամանք կարող է ազդած լինել՝ առաջին հերթին Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը։ Երկրորդ՝ իրականում մեր հարեւանները հասկանում են, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 115 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով Նահատակների օրվա կապակցությամբ Դամասկոսում այցելել էր ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների երեխաները, խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «SANA» գործակալությունը։
Ասադը նշել է, որ օսմանցիների հանցագործություններն այդ ժամանակ չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ. նրանք նողկալի մեղքեր են գործել միլիոնավոր հայերի, ասորիներ եւ Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների նկատմամբ, իսկ այժմ այդ կոտորածները կրկնվում են տարբեր գործիքներով եւ անուններով։
«Այն ժամանակ օսմանցի Ջեմալ փաշան էր դահիճը, ով տվել էր սպանելու հրամանները, իսկ այժմ Էրդողանն է, ով իրականացնում է այդ հանցագործությունները»,–ասել է Սիրիայի նախագահը։
Հիշեցնենք, որ 1916 թվականի մայիսի 6—ին Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում եւ Բեյրութում մահապատժի ենթարկվեցին 6 արաբ ազգայնականներ։ Ամեն տարի նույն օրը Սիրիայում եւ Լիբանանում նշվում է Նահատակների օրը։

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 96 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի նախագահ Էրդողանը մեծ եռանդով ջանքեր է գործադրում, որպեսզի տեսանելի ապագայում դառնա սուլթան՝ կյանքի կոչելով երազանքը՝ նեոօսմանական իր նկրտումները։ Նրա գործելաոճն էլ խիստ բնութագրական է Օսմանյան կայսրության քաղաքականությանը՝ հանուն քաղաքական նպատակների տարբերություն չդնելով միջոցների միջեւ։ 
Ինչպես հայտնի է, Թուրքիայում Մուստաֆա Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ իշխանության պահապանը համարվում էր այդ երկրի բանակը, որը 1997թ., երբ իսլամամետ վարչապետ Նեջմըդդին Էրբաքանը ձգտում էր հասարակաքաղաքական կյանքում որոշակի տեղ տալ նաեւ շարիաթի օրենքներին, թավշյա հեղաշրջմամբ հեռացվեց իշխանությունից։ Հանգամանք, որից, ըստ երեւույթին, լուրջ հետեւություն է արել վարչապետ Էրդողանը, ուստի, երբ բանակի գեներալներն սկսեցին քննադատել վերջինիս ներքին քաղաքականությունը՝ աշխարհիկության հիմքերը թուլացնելու հարցում, նա բանակի հրամկազմին մեղադրելով «Էրգենեկոն» կազմակերպությանն անդամակցելու եւ «ստվերային կառավարություն» ձեւավորելու մեջ, հաշվեհարդար տեսավ բանակի նախկին հրամկազմի հետ։ Ապա, օգտվելով խորհրդարանում իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մեծամասնություն լինելուց, բանակը մեկուսացրեց քաղաքականությունից։ 
Իսկ 2013թ. դեկտեմբերից, հանուն իր նպատակների, պայքարի մեջ է մտել նախկին համախոհ եւ մտերիմ հոգեւորական Գյուլենի հետ։
Լրագրողների ձերբակալության առնչությամբ Միացյալ Նահանգների ու Եվրամիության քննադատություններում շեշտվում էր, որ այդպիսով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 115 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարեւան Վրաստանում վերջին օրերին ներքաղաքական սրընթաց իրադարձություններ են ծավալվում։
Նախ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարությունից հեռացրել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ կոռուպցիոն աղմկահարույց միջադեպի համար։ Խոսքը, մասնավորապես, նախարարության պաշտոնյաների կողմից իրականացված գնումների անօրինականության եւ առանձնապես խոշոր չափով գումարների վատնման մասին է։
Պաշտպանության գերատեսչության արդեն նախկին նախարար Ալասանիան հերքել է մեղադրանքներն ու հայտարարել իր ղեկավարած գերատեսչության վրա «մտադրված հարձակման մասին»։ Նրա խոսքով, զարգացումների թիրախում Վրաստանի եվրաինտեգրացիայի կուրսն է, քանի որ Ալասանիան ու իր թիմը Վրաստանում այդ կուրսը զարգացնող գործիչներն են։ Այնուհետեւ Վրաստանի վարչապետը հրաման է ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության բոլոր փոխնախարարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։
«Դադարեցվել են պաշտպանության առաջին փոխնախարարի եւ բոլոր փոխնախարարների լիազորությունները»,–ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։
Ի դեպ, Ալասանիայի հեռացմանը հաջորդել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի եւ նրա տեղակալների հրաժարականը։ Փանջիկիձեն հայտարարել է նաեւ «Վրացական երազանք» դաշինքը լքելու մասին։
Հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։
Վարչապետը պաշտոնաթողությունների շարքի վերաբերյալ ասել է. «Ցուցադրակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 171 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հոկտեմբերի 31—ին, ի վերջո, Իրաքի Քրդստանի ինքնավարության ուժերը՝ 150 փիշմարգե, մեծ տրամաչափի զենքերով, այդ թվում հեռահար հրետանիով, անցնելով Թուրքիա—Սիրիա սահմանը, հասել են շրջափակման մեջ գտնվող Քոբանի։ 
Սիրիայի քրդաբնակ այդ քաղաքը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ շատ հեռու, շուրջ երկու ամիս է, ինչ երեք կողմից «Իսլամական խալիֆայության» (IS, արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ) ուժերի շրջափակման մեջ է եւ ելք ունի միայն դեպի Թուրքիայի սահմանը։ Թեեւ Անկարան ավելի քան մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, թե որպես հակադաիշական միջազգային կոալիցիայի անդամ թույլ է տալիս, որ փիշմարգեները, հատելով Թուրքիայի սահմանը, հասնեն Քոբանիի պաշտպաններին։ Նույն օրը քուրդ հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Թուրքիան նրանց՝ սահմանն անցնելու հարցը ձգձգելով՝ հույս ուներ, թե այդ ընթացքում Քոբանին ընկնելու է դաիշականների վերահսկողության տակ։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն BBC—ին տված հարցազրույցում շեշտել էր, թե Անկարայի նպատակը Սիրիայում բազմակուսակցական, ժողովրդավարական վարչակարգ հաստատելը, ընդդեմ մարդկության ոճրագործության դեմ պայքարն է։ 
Նշենք, որ Դավութօղլուի խոսքը ի պատասխան Թուրքիայի հասցեին Արեւմուտքի կողմից հնչեցված քննադատությունների է, որոնցով այդ երկիրը մեղադրվում է ԱՄՆ—ի գլխավորած հակադաիշական կոլիցիային գործուն մասնակցություն չցուցաբերելու՝ մասնավորապես Քոբանիի պաշտպաններին չաջակցելու համար։ Նա Արեւմուտքի կողմից Թուրքիային պատերազմի մեջ ներքաշվելու պահանջն անընդունելի է համարել, հավելելով, թե համոզված է, որ եթե Թուրքիայի ցամաքային ուժերը մտնեին Սիրիա, ապա Անկարային մեղադրելու էին այլ երկրների ներքին գործե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 121 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019