ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 17:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 17 » Վերագծվո՞ւմ է Միջին Արեւելքի քարտեզը
09:30
Վերագծվո՞ւմ է Միջին Արեւելքի քարտեզը

Միջին Արեւելքը գտնվում է մեծ պայթյունի շեմին

Միջին Արեւելքում առաջացած ճգնաժամը, որը, կարելի է ասել, 2003թ. իրաքյան պատերազմի շարունակությունն է, խորացման միտում դրսեւորեց 2010թ. դեկտեմբերին Թունիսում սկսված «Արաբական գարուն» կոչվող շարժումներից, որոնք աստիճանբար ճարակեցին Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի երկրները, իսկ 2011թ. ներմուծվեցին նաեւ Սիրիա, որտեղ ներքին բախումները շարունակվում են առ այսօր։ 
Անվտանգության հարցերի փորձագետ, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, անդրադառնալով դեպի Եվրոպա փախստականների հոսքին եւ, մասնավորապես, Սիրիայի ճգնաժամին, շեշտել է, որ Միջին Արեւելքը գտնվում է մեծ պայթյունի շեմին, որը 2—3 տասնամյակ տարածաշրջանը խիստ անկայունացնելու է։ Նա Եվրամիությունից պահանջել է որդեգրել առավել գործուն ռազմավարություն ու մասնակցություն Սիրիայի հարցի կարգավորմանը, որը պետք է ուղեկցվի ռազմական գործողություններով, քանզի Եվրոպայի առ այսօր անգործությունը դրամատիկ հետեւանքների է հանգեցրել, եւ այդ հակամարտությունն ահեղ դղրդյունով այժմ Եվրոպայի դուռն է բախում։ Նա ընդգծել է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու անհրաժեշտությունը՝ միլիոնավոր փախստականների պաշտպանության համար եւ շեշտել, որ այլապես Եվրամիությունը պետք է պատրաստ լինի հյուրընկալել եւս 100 հազարավոր, անգամ միլիոնավոր փախստականների։
Իրաքի ու Սիրիայի, ինչպես նաեւ Եմենի մասնատման եւ Միջին Արեւելքի նոր քարտեզ գծելու հարցը վերջին տարինների քաղաքագիտական ու վերլուծական շրջանակներում լուրջ քննարկման առարկա է դառնում։ Դեռ 2013թ.սեպտեմբերին ամերիկացի վերլուծաբան Ռոբին Ռայթը «Նյու Յորք թայմս»—ում Միջին Արեւելքի մասնատումը՝ ըստ կրոնական ու ազգային պատկանելության, հավանական էր համարել եւ տարածաշրջանի քաղաքական նոր քարտեզն էր ներկայացրել։ Իրաքի մասնատումը, թերեւս, իրականություն է դարձել այդ երկրում քրդական ինքնավարության ձեւավորմամբ։ 
Հատկանշական է, որ Ռայթի գծած ենթադրյալ քարտեզով Իրաքի սուննիների «երկիրն» ընդգրկում է նաեւ Սիրիայի սուննիաբնակ շրջանները։ Սիրիայում քրդերից զատ ձեւավորվելու է ալավիների երկիրը, որտեղ ընդգրկվելու են նաեւ քրիստոնյաները։ 
Այսօր արդեն ԱՄՆ—ի անվտնագության կազմակերպությունների ղեկավարներն են խոսում Սիրիայի ու Իրաքի մասնատման անխուսափելիությունից, թեեւ նշում են, որ Միացյալ Նահանգները նման նպատակ չի հետապնդում։ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը սեպտեմբերի 11—ին հայտնել է, թե Միջին Արեւելքի մասնատման մասին ԱՄՆ—ի զինված ուժերի հետախուզական գործակալության պետ գեներալ Վինսետ Ստյուարտը նշել է, որ Սիրիայում ու Իրաքում շարունակվող հակամարտությունները հանգելու են այդ երկրների ընդմիշտ մասնատման։ Նա շեշտել է, որ ներկա դրությամբ Սիրիան 2—3 մասի է բաժանված, իսկ Իրաքում քրդերի վերադարձը կենտրոնական իշխանության գիրկը, թվում է՝ դժվար հավանական։ Նույն նիստում ԱՄՆ—ի Կենտոնական հետախուզական վարչության պետ Ջոն Բերնանը եւս խոսելով Միջին Արեւելքի ապագայի մասին, շեշտել է, թե չնայած այդ երկրները դեռեւս պահպանում են իրենց նախկին սահմանները, սակայն իրականում կենտրոնական իշխանությունները չեն վերահսկում դրանք։ Բերնանի կարծիքով, ներկա դրությամբ խնդրո առարկա երկրներում բնակչությունը գերադասում է կրոնական ու ծագումնաբանական ինքնությամբ ճանաչվել՝ ստորադասելով տվյալ երկրի քաղաքացիության ինքնությունը։ Նա հայտարարել է. «Կարծում եմ, որ առաջիկա 1—2 տասնամյակի ընթացքում Միջին Արեւելքը փոփոխությունների է ենթարկվելու այնպես, որ զգալիորեն տարբերվելու է այսօրվա Միջին Արեւելքից»։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 500 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024