Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 11
Ադրբեջանի գործերը լավ չեն նաեւ միջազգային ասպարեզում
Մեկը մյուսի հետեւից հնչում են երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ հայտարարություններ։
Ադրբեջանը մտադիր է դատարան դիմել ընդդեմ ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի «Cash investigation» լրագրողական խմբի, մասնավորապես, լրագրող Էլիզ Լյուսեի՝ մեղադրելով վերջիններիս Ադրբեջանին զրպարտելու մեջ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական L Express—ը, նշելով, որ Ադրբեջանի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Օլիվիե Պարդոն։
«France 2»—ը թողարկում էր հեռարձակել, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես «բռնապետություն», իսկ Իլհամ Ալիեւը «դեսպոտ»։ Ահազանգ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի, հատկապես այդ երկրում քաղբանտարկյալների առկայության եւ այլախոհներին հետապնդելու վերաբերյալ։
«LÕExpress»—ը հիշեցնում է, որ Ադրբեջանը մամուլի ազատության սանդղակում 180—ից 162—րդ տեղն է զբաղեցնում եւ նշում, որ այդ երկրում Ալիեւի ռեժիմի բարձրաձայն քննադատատությունը առաջացնում է կոշտ հակազդեցություն Ադրբեջանի իշխանությունների կողմից։
ՄԱԿ—ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը երեքշաբթի դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները եւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալներին։
Եվրոպական խորհրդարանը երեկ Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանում այլ երկրների շարքում քննարկել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հետեւաբար գործընթացի վրա ազդել չի կարող
Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը Սահմանադրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներից մեծ հաճույք է ստացել, ավելին, զարմացել է հարցը խորությամբ քննարկելու պատրաստակամությունից. «Թվում էր՝ մի քանի ուժեր կմասնակցեն, իրականում մասնակցեցին շատ ուժեր։ Ընդ որում՝ էական չեմ համարում կողմ տեսակետ է հնչում, թե դեմ, կարեւորը Մայր օրենքի քննարկումն է եւ հանրությանը մատչելի հրամեցնելը»։
Նրա խոսքով, խորհրդարանում լուրջ քննարկումներ են ընթանում, եւ «Հանրապետական» խմբակցությունը արդյունքում բազմաթիվ առաջարկներ արդեն ներկայացրել է։
Անդրադառնալով շատերի շրջանում մտահոգություն առաջացրած ընտանիքի ձեւավորման հարցին եւ այդ կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին՝ Հարությունյանն ասել է. «Սահմանադրության մեջ որեւէ կետ, որեւէ ակնարկ, իրավական ենթատեքստ, որը կարող է աղավաղել մեր ազգային արժեքները, հատկապես՝ ընտանիքի հետ կապված, որեւէ նման բան չի կարող անցնել։ Վենետիկի հանձնաժողովը չէ, ով ուզում է՝ գա։ Նրանք ասում են՝ եվրոպական շատ երկրներ այդպես են, դա չի նշանակում, որ դուք էլ պետք է դա ընդունեք։ Մենք ունենք մեր արժեհամակարգը, եւ հանձնաժողովը չունի որեւէ պարտադրանք ներկայացնելու իրավասություն։ Նա փորձագետների խումբ է, նրա կարծիքի հետ շատերն են հաշվի նստում, դրա համար չենք կարող մենք էլ իրենց կարծիքի հետ հաշվի չնստել։ Այլ հարց է, որ հետո կարող ենք այդ առաջարկությունները քննարկել»։
Խոսրով Հարությունյանը տեղեկացրել է, որ փաստաթուղթը Հայաստանի նախագահի ցուցումով խորհրդարանում է եւ առաջիկա եռօր
...
Կարդալ շարունակությունը »
|
Գործունեության այս տեսակն ազատվում է բոլոր հարկերից
Կառավարության երեկվա նիստի ժամանակ հավանություն տրվեց «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ու մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին։ Որով, ինչպես տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սահմանվում է, որ ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ կարող է իր տան տանիքի վրա տեղադրել արեւային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա ու վաճառել էլեկտրական ցանցերին։
Իսկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց, որ վերոնշյալ գործընթացը ազատվում է բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաեւ մինչեւ 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից։
Փոխնախարարը մանրամասնեց նաեւ, որ, փաստորեն, կառավարությունը զարկ է տալիս արեւային էներգետիկայի զարգացմանը։ Ներկայումս արդեն կան բազմաթիվ տեղեր, որտեղ տեղադրված են արեւային պանելներ, բայց մինչ օրս հնարավորություն չի եղել ավելորդ էներգիան վաճառելու։ «Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս,–ասաց փոխնախարարը,–որ ե՛ւ սեփական կարիքների համար տեղադրեն արեւային պանելներ, ե՛ւ ստանան արեւային էներգիա՝ առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումն ու երկարացնում հետգնումը»։
Հ. Հարությունյանը մի դրույթից էլ խոսեց. այն է՝ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառի ավելի շատ էլէներգիա, քան տվել է էլեկտրական ցանցին, ապա նշանակում է, որ պետք է համապատասխան չափով վճարի՝ ներկայումս հաստատված սակագնով, իսկ եթե պակաս էներգիա սպառի, կվճարվի տված էլեկտրաէներգիայի դիմաց։
Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մինչեւ օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։
Այնուհետեւ վարչապետը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարներից հետաքրքրվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. 9 ամսում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ։ Վարչապետը կարեւորել է ընդունված որոշումը եւ նշել, որ պետք է ընդառաջել յուրաքանչյուր հարցի, որն օգնում է բիզնեսի զարգացմանը, տնտեսության ակտիվացմանը։
Կառավարության նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2016» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառության մեջ դնելու մասին» որոշում։ Ըստ այդմ, կիրառության մեջ են դրվելու ՀՀ—ում արտադրվող եւ ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային
...
Կարդալ շարունակությունը »
|
«Իսլմական պետությունը» դառնալով ծայրահեղական ամենահզոր խմբավորումը՝ վերածվել է լուրջ սպառնալիքի ողջ աշխարհի համար. բացառություն չէ նաեւ Հայաստանը։ Վերջին շրջանում այդ սպառնալիքը Հայաստանի ԶԼՄ—ներում հաճախ է քննարկման առարկա դառնում։ Չբացառելով այդ վտանգը եւ հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ պետք է նշենք, որ թերեւս Հարավային Կովկասի հանրապետություններից Հայաստանի հանդեպ սպառնալիքը նվազագույնն է։
Ադրբեջանում իսլամիստ արմատականները, ի սկզբանե պարարտ հող տեսնելով, լուրջ քարոզչություն ծավալեցին։ Թեեւ բնակչության 75–80 տոկոսը շիաներ են, սակայն խորհրդային 70—ամյա իշխանության ընթացքում աթեիստական քարոզչության պայմաններում նրանք իսլամի երկու ուղղությունների միջեւ տարբերությանը տեղյակ չէին ու լուրջ չեն ընդունում։ Մյուս կողմից, սունիականության տարածմամբ շահագրգիռ էին իշխանությունները՝ ընդդեմ Իրանի ազդեցության տարածման, շահագրգիռ էր նաեւ Թուրքիան։ Ուստի Սաուդիան Արաբիայի, Քուվեյթի բարեգործությամբ համեմված քարոզչությունը թերեւս ողջունվում էր։ Ավելին, 1993թ. Հեյդար Ալիեւի իշխանության գալով Ադրբեջան—ԼՂՀ ռազմական բախումների ընթացքում, ինչպես նշում են արեւմտյան աղբյուրները, ավելի քան 1000 արաբ—աֆղաններ, աֆղաններ ու պակիստանցիներ իբրեւ վարձկաններ կռվեցին Ադրբեջանի բանակի կազմում, սակայն որեւէ հաջողություն չարձանագրեցին։
Այսուհանդերձ, իսլամական արմատականության տարածումն Ադրբեջանում շարունակվեց, ընդհուպ որոշ պաշտոնյաներ սկսեցին մտահոգություն հայտնել։ Դա է
...
Կարդալ շարունակությունը »
|
անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին
Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Բացի այդ, նրա խոսքերով, հանրապետության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները։ Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախագահները վերահաստատել են, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. «Նախագահները վերահաստատել են, որ հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման ցանկացած փորձ անընդունելի է եւ դատապարտելի»։
Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին՝ ՀՀԿ խոսնակը նկատել է, որ այսօր գոյություն ունի այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը, եւ արդյունքում ամեն ինչ կորոշի հանրապետության քաղաքացին։
«Այսօր փաստ է, որ երկրի քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը, նույնիսկ այն ուժերը, որոնք մի քանի ամիս առաջ դեմ էին սահմանադրական փոփոխությունների անցկացմանը, դրանք անհրաժեշտություն են համարում։ Նախագահի հետ հանդիպումից հետո նրանց կողմից ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերվում»,–հավելել է Շ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մեր անվտանգության հարցում հույսը մեզ վրա պետք է դնենք
Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ արտահայտեց, որ իր համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրապնդել է մեր երկրի տնտեսական անվտանգության հեռանկարները։
Լրագրողների հակառակ դիտարկումներին ի պատասխան Շ. Քոչարյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է ոչ թե բուն պաշտպանական հարցերին, քանի որ ԵՏՄ—ն մաքուր տնտեսական դաշինք է, այլ տնտեսական շահույթներին, որոնք բարձրացնելու են ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու թույլ են տալու ավելի լավ դիմակայել պարտադրված սպառազինությունների մրցավազքին»։
Նա միաժամանակ հավելեց, որ որեւէ ինտեգրացիոն դաշինքին անդամակցելու տնտեսական առավելությունն ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժն է։ Այդ առումով, ԵՏՄ—ին անդամակցելն ադապտացվելու երկար ժամանակ Հայաստանից չի խլել. «Եվրաինտեգրման փորձը ցույց է տվել, որ շատ երկրներից տարիներ են պահանջվել համապատասխանության հասնելու համար, այսօր էլ կան երկրներ, որոնք առանձին ապրանքների գծով համապատասխանության չեն հասել։ Իսկ մենք ԵՏՄ—ում ապրանքների որակով եւ չափորոշիչներով չենք զիջում մյուս երկրներին, ինչ—որ բանով էլ առաջ ենք»։
Այնուամենայնիվ, ԵՏՄ շրջանակներում սահմանային լարվածության հարցը քննարկվե՞լ է։ «Ո՛չ,–ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալը,–այդ հարցը չի բարձրացվել, քանի որ, կրկնում եմ, ԵՏՄ—ն մաքուր տնտեսական բլոկ է։ Իսկ ՀԱՊԿ վեհաժողովը նախագահների մակարդակով լինելու է սեպտեմբերի 15—ին, եւ ինչպես դուք լսեցիք
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|