ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 11 » Այդ ճակատը «ոչ»—ից բացի այլ ասելիք չունի
13:15
Այդ ճակատը «ոչ»—ից բացի այլ ասելիք չունի

Հետեւաբար գործընթացի վրա ազդել չի կարող

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը Սահմանադրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներից մեծ հաճույք է ստացել, ավելին, զարմացել է հարցը խորությամբ քննարկելու պատրաստակամությունից. «Թվում էր՝ մի քանի ուժեր կմասնակցեն, իրականում մասնակցեցին շատ ուժեր։ Ընդ որում՝ էական չեմ համարում կողմ տեսակետ է հնչում, թե դեմ, կարեւորը Մայր օրենքի քննարկումն է եւ հանրությանը մատչելի հրամեցնելը»։
Նրա խոսքով, խորհրդարանում լուրջ քննարկումներ են ընթանում, եւ «Հանրապետական» խմբակցությունը արդյունքում բազմաթիվ առաջարկներ արդեն ներկայացրել է։
Անդրադառնալով շատերի շրջանում մտահոգություն առաջացրած ընտանիքի ձեւավորման հարցին եւ այդ կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին՝ Հարությունյանն ասել է. «Սահմանադրության մեջ որեւէ կետ, որեւէ ակնարկ, իրավական ենթատեքստ, որը կարող է աղավաղել մեր ազգային արժեքները, հատկապես՝ ընտանիքի հետ կապված, որեւէ նման բան չի կարող անցնել։ Վենետիկի հանձնաժողովը չէ, ով ուզում է՝ գա։ Նրանք ասում են՝ եվրոպական շատ երկրներ այդպես են, դա չի նշանակում, որ դուք էլ պետք է դա ընդունեք։ Մենք ունենք մեր արժեհամակարգը, եւ հանձնաժողովը չունի որեւէ պարտադրանք ներկայացնելու իրավասություն։ Նա փորձագետների խումբ է, նրա կարծիքի հետ շատերն են հաշվի նստում, դրա համար չենք կարող մենք էլ իրենց կարծիքի հետ հաշվի չնստել։ Այլ հարց է, որ հետո կարող ենք այդ առաջարկությունները քննարկել»։
Խոսրով Հարությունյանը տեղեկացրել է, որ փաստաթուղթը Հայաստանի նախագահի ցուցումով խորհրդարանում է եւ առաջիկա եռօրյայում փաստաթուղթը քննարկման կդրվի. «ԱԺ պետաիրավական հանձնաժողովը կմշակի քննարկման հատուկ ընթացակարգը եւ ԱԺ—ի հավանություն ստանալուց հետո կքննարկենք նախագիծը»։
«Ոչ»—ի ճակատին միացած «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ են համագործակցության. «Մենք միշտ էլ խոսել ենք միասնական գործողությունների մասին։ Այս պահին դժվարանում եմ ասել՝ կստացվի՞, թե՞ ոչ։ Համենայն դեպս, մենք ամեն ինչ անում ենք, որ նմանատիպ միավորում լինի»։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն արդեն իսկ ձեւավորված է համարում քաղաքական կոնսոլիդացիոն դաշտը սահմանադրական բարեփոխումների գործընթացում. «Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանրապետության նախագահի հանդիպումը տարբեր քաղաքական ուժերի հետ արդեն տվել է իր դրական արդյունքը։ Բացի դրանից, գործում է նաեւ «Ոչ»—ի շարժումը, որը, իմ կարծիքով, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ. սահմանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքական կոնսոլիդացիոն դաշտը կարելի է ձեւավորված համարել»։
Մելիքյանի խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ «ոչ»—ի շարժումը բաժանված է երկու թեւի, որոնցից մեկը ղեկավարում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը, մյուսը՝ Ժիրայր Սեֆիլյան—Րաֆֆի Հովհաննիսյան ալյանսը, խոսում է այն մասին, որ այդ շարժումը չի կարող հաջողությամբ պսակվել. «Պետք է գոնե գոյություն ունենա մեկ ճակատ, որպեսզի հնարավորություն լինի գոնե որոշ չափով մտահոգություններ առաջացնել։ Մենք այս հարցում մտահոգվելու խնդիր չունենք։ Շարժման բաժանված լինելը խոսում է նաեւ այն մասին, որ այդտեղ սահմանադրական բարեփոխումների մասին կարծիքներն այնքան էլ հիմնավորված չեն»։
Նա նկատել է, որ «Ոչ»—ի ճակատում քաղաքական քննարկումներ տեղի չեն ունենում, չկան նաեւ բովանդակային քննարկումներ, քանի որ շարժման անդամները տեղյակ չեն բովանդակությանը, միշտ խուսափում են քննարկումներից, չեն ներկայացնում առաջարկություններ։ Պատգամավորի խոսքով՝ «Ոչ»—ի ճակատը բացի «ոչ»—ից, այլ բան չունի ասելու։
ՀՀ—ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կարծիք է հայտնել ՀՀ—ում սահմանադրական փոփոխությունների եւ նրա շուրջ ընթացող քաղաքական քննարկումների վերաբերյալ. «Հայաստանի Սահմանադրությունը փոխել—չփոխելու կամ ինչը փոխելու հարցում որոշումը Հայաստանի ժողովրդինն է։ Մենք խրախուսում ենք ակտիվ քննարկումներն այնպիսի հիմնարար փաստաթղթի շուրջ, ինչպիսին Սահմանադրությունն է, որով ամրագրվում են երկրի կառավարման մոդելը, անհատների իրավունքներն ու պետության պարտավորությունները»,–«Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ ասել է նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024