ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 23

Ռումինիայի պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող խոչընդոտել Հայաստան—Եվրոպական միություն համագործակցությանը։ ՀՀ ԱԺ—ում լրագրողների հետ հանդիպմանը ռումինացի պատգամավորը հիշեցրեց, որ Ռիգայում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ—ն հաստատեց, որ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։
«Դուք գիտեք, որ Ռիգայում Եվրամիությունը հայտարարեց, որ շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ։ Հայաստանը եւ Եվրամիությունը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, այնպես որ խոչընդոտներ այս հարցում ես չեմ տեսնում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հայտարարեց Բորբելին։
Միեւնույն ժամանակ, ռումինացի պատգամավորը նկատեց, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, եւ կարեւոր որոշումներ կայացնելիս հարկավոր է շատ զգույշ լինել։ Նա ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովում ունեցած հանդիպումների ընթացքում էլ խոսել է այն մասին, որ նման աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կայացվող որոշումները պետք է լինեն ռազմավարական։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր հատվածներում լարված իրավիճակ է՝ մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1991թ. սեպտեմբերի 23—ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991թ. սեպտեմբերի 21—ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։ Սա, ըստ էության, անկախության վավերագրի վերջին պաշտոնական էջն էր, որից հետո սկսվեց դրա լիարժեք կենսագործումը, գործընթաց, որն արդեն իսկ իրողություն էր նաեւ մինչեւ անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումը։
24 տարի անց Հայաստանի խորհրդարանը կրկին պատմական որոշում կայացնելու նախաշեմին է։ Եթե 1991 թվականին նա վավերացրեց հանրաքվեի արդյունքները, այսօր հայոց խորհրդարանը, ի դեմս Ազգային ժողովի, պետք է համապատասխան որոշում ընդունի հանրաքվեի մասին։ Անցյալ շաբաթ խորհրդարանականները քննարկեցին ու տեսակետներ հայտնեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ քառօրյա նստաշրջանի ընթացքում այն կդրվի քվեարկության, եւ խորհրդարանի հավանությանն արժանանալու պարագայում հանրապետության նախագահը կնշանակի նախագիծը հանրաքվեի դնելու օրը։
Խոսքը սակայն զուտ, այսպես ասած, իրավական արարողակարգի մասին չէ։ Քաղաքական ուժերը պետք է ի ցույց դնեն պատասխանատվություն ստանձնելու իրենց պատրաստակամությունն ու քաղաքական հաստատակամությունը։ Այս մասին բազմիցս է խոսվել ու ասվել։ Անշուշտ, անկախության հանրաքվեն ու սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նույն հարթության վրա չեն, որովհետեւ անկախությունն իսկապես բացարձակ արժեք է։ Սակայն երկրի ինքնիշխանության հռչակումը ենթադրում է ամեն ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նախօրեի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք։
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները ՉԺՀ–ում ՀՀ դեսպանությունում մասնակցել են ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Չինաստանում հավատարմագրված երկրների դիվանագիտական առաքելությունների, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Չեն Գոպենի հետ։ Կողմերը քննարկել են հայ–չինական փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։
Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։
Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու իր հր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 22—27—ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային եւ ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Ուվե Բիրկհոլցը եւ նախարարի օգնական Միխայել Շուլցը։
Այցի շրջանակում երեկ նախատեսված էր այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան—ինստիտուտ, ինչպես նաեւ Մատենադարան։
Մատենադարանում շրջելով ու ծանոթանալով ցուցադրված նմուշներին՝ նախարարն ասաց, որ գիտեր՝ հայկական մշակույթը գրերի մշակույթ է, իսկ այն, ինչ տեսավ այստեղ, իր սպասումները գերազանցեցին. «Հատկապես տպավորիչ է այն փաստը, որ հայկական գրերն այդքան հին պատմություն ունեն։ Հասել են ամենավաղ դարաշրջաններից»։
Ասում է, որ Հայաստանում արդեն չորրորդ անգամ է. «Ահա թե ինչու զարմանալի է, որ Մատենադարանում առաջին անգամ էի»։
Գերմանացի նախարարը նշում է, որ երաժշտության բնագավառում հայերի եւ գերմանացիների համագործակցությունն իրեն մեծ բավականություն է պարգեւում։ Հույս ունի, որ փոխայցելությունների ժամանակ արվեստագետները միմյանց հետ կնվագեն երկու երկրների ստեղծագործողների գործերը։
Նշենք, որ գերմանական պատվիրակության այցի ընթացքում կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Սաքսոնիա&md ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկիրը Երեւան ՋԷԿ—ում համակցված շրջափուլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկն ունենալու մտադրություն ունի, որը կլինի 400—450 ՄՎտ հզորությամբ։ Այս մասին, իբրեւ պետական նշանակության կարեւորագույն ներդրումային ծրագրի, տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարությունից։
Մենք Երեւանի ՋԷԿ—ում արդեն ունենք համակցված շրջափուլով աշխատող մեկ էներգաբլոկ։ Ինչո՞վ է պայմանավորված երկրորդի անհրաժեշտությունը։ Երեւանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի 271,7 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորություն, որից էլեկտրականը՝ 242 ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ։ Դատելով մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիներից՝ նախատեսվում է նոր ՀՇԳՑ ոչ թե եւս մեկ, այլ՝ եւս երկու էներգատեղակայանքների կառուցում՝ 2018թ—ին.՝ 400 ՄՎտ, եւ 2021թ.՝ 220 ՄՎտ հզորությամբ։ Այս հզորությունների անհրաժեշտությունը, ըստ էներգետկայի եւ բնական պաշարների նախարարության, պայմանավորված է Իրան—Հայաստան գազ—էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաեւ Հրազդան ՋԷԿ—ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ։
Էկոնոմիկայի նախարարությունը խոսում է Երեւանի ՋԷԿ—ի երկրորդ էներգաբլոկից. «Երեւանի ՀՇԳՑ առաջին էներգաբլոկը ամենամրցունակն է Հայաստանի էներգահամակարգի ջերմային էլեկտրակայանների, ինչպես նաեւ շատ այլ ՀԷԿ—երի նկատմամբ։ Նախատեսվում է 2—րդ էներգաբլոկը աշխատեցնել ՀՀ էներգահամակարգի բազային բեռի գրաֆիկով։ Երեւանի ՋԷԿ—ում 400&md ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ոչ»—ի ապագան՝ մշուշոտ

Սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը գիտակցեց եւս մեկ ուժ։ ԲՀԿ—ն միացավ «այո»—ի քարոզարշավին։
«Մեր կուսակցության անունից հայտարարում եմ, որ կա կուսակցության եւ խմբակցության որոշում՝ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծին քվերակելու ենք կողմ եւ աջակցելու ենք հանրաքվեի անցկացմանը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։
Որոշումը մեկ օրում չեն կայացրել. եղել են քննարկումներ մասնագետների, սահմանադրագետների հետ։
«Բազմաթիվ քննարկումներից հետո եկել ենք եզրակացության, որ ներկայացված նախագիծն այնպիսին է, որ դեմ ասելու, չսատարելու որեւէ լուրջ պատճառ չենք կարող բերել»,–ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ աշխարհում չկա որեւէ երկիր, որի սահմանադրությունն իդեալական լինի։
«Ասել, որ ներկայացված փոփոխությունների նախագիծը իդեալական է, բարձրագոչ հայտարարություն կլինի, բայց հիմնական մասով ընդունելի է մեզ համար, այդ պատճառով էլ որոշում կա ասելու այո»,– ասել է Վ. Բաբայանը՝ հավելելով, որ ԲՀԿ—ն մասնակցելու է «այո»—ի քարոզարշավին։
Նա նշել է, որ իրենց կուսակցության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվել են, պատմական քայլ է որակել, որ նախագծով առաջարկվում է ԱԺ—ն ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով, ինչի մասին մշտապես խոսել է հենց ԲՀԿ—ն։
Պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը հայտարարել է, թե դեմ է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024