Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 07
Ընդամենը արձանագրում եմ. մեր կանխատեսումը, թե եվրոպական էներգետիկ հսկաները լքելու են Ադրբեջանը, իրականություն է դառնում։ Հերթական օրինակը «Սթեյթ օյլն» է։
Նորվեգական նավթագազային այս խոշոր ընկերությունը դուրս է գալիս ադրբեջանական էներգետիկ սեկտորից։ Ավելի ստույգ կլինի ասել՝ վերջնականապես հայտնում է իր վերաբերմունքը «Շահ—դենիզի» եւ «Դարի պայմանագրի» հանդեպ։ Այս մասին, սակայն, ստորեւ կխոսենք։
Այն, որ «Սթեյթ օյլը» մտադիր էր հեռանալ Ադրբեջանից, վաղուց էր հայտնի, բայց այդ մասին ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը միայն երեկ խոսեց։ Իսկ բուն՝ այսպես ասած գլխամասային ընկերությունը առանձնապես չանդրադարձավ այդ թեմային՝ երեւի չկարեւորելով։ Համենայնդեպս, վերջին օրերի կտրվածքով ոչ մի տեղեկություն չկար այդ մասին։ Բայց ռուսական աղբյուրները հավաստեցին տեղեկությունը այն մասին, որ «Սթեյթ օյլ Ադրբեջանի» գրասենյակը աշխատակիցներին կրճատել է՝ 40—ից դարձնելով 10։ Ի դեպ, ինչպես տարիներ առաջ դա արեց «Բրիթիշ Փեթրոլիում Ադրբեջանը»…
Ադրբեջանական կայքերը ընդամենը փոխանցել են տեղեկատվությունը՝ առանց որեւէ մեկնաբանության։ Բայց հետաքրքիր է, այդ ի՞նչ եղավ, որ 1992թ. ադրբեջանական շուկայում հաստատված «Սթեյթ օյլը», որ մի շարք խոշոր միջազգային էներգետիկ ծրագրերի մասնակից էր, հանկարծ որոշեց թողնել այդ երկիրը։ Թեեւ իրականում հանկարծ չէր, այլ տարիների ձգձգվող որոշման հետեւանք։ Հանկարծակի էր այն առումով, որ միանգամից
...
Կարդալ շարունակությունը »
|
Համաշխարհային տնտեսությունում կատարվող հոռետեսական գործընթացներից Հայաստանը կարող է օգուտներ քաղել՝ մի քանի միջոցառումներ իրականացնելով։ Այս մասին հայտնեց տնտեսագետ Թութուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ռազմավարական դաշնակից երկրից՝ Ռուսաստանից, էներգակիրներ գնենք հենց ռուբլով։ Ես կհորդորեի, որ կառավարման համապատասխան օղակները փորձեն դիվանագիտության համապատասխան գործիքներով հասնել նրան, որ դաշնակից երկրից մենք կարողանանք ռուբլով ներկրում իրականացնել, որը ձեռնտու կլինի»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նա հավելեց, որ ռազմավարության տեսանկյունից նպատակահարմար է ընտրել տնտեսական ուղղության հետեւյալ սխեման. «Ռուբլու գոտուց՝ Ռուսաստանից ու հետխորհրդային այլ երկրներից, որտեղ արժույթներն անկում են ապրում, գնել հումք եւ դրանք օգտագործելով ու վերամշակելով՝ ստանալ պատրաստի արտադրանք, որը կարելի է ուղղել, արտահանել դոլարային գոտի, որն ավելի շահավետ կլինի մեզ համար»։
Բացի այդ, նա առաջարկեց խրախուսել հայ գործարարներին, որ նրանք արեւմտյան բազմաթիվ ընկերություններից, որոնք սնանկանում են, գնել սարքավորումներ ու զարգացնել վերամշակման ճյուղը՝ բարձրացնելով մրցունակությունը։
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ արտաքին ազդեցությունները նկատելի են Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանն ավելի շատ ներմուծող երկիր է, քան արտահանող։ «Մենք, բնականաբար, ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|