ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 24

Ներդրումներ կատարելու Պեկինի ցանկությունն ուժի մեջ է

Արդյունավետ փոխգործակցություն բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար։ Այսպիսին են Հայաստան—Չինաստան գործընկերային հարաբերությունները, որոնք զարգացում ապրեցին հատկապես վերջին շրջանում՝ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պետական այցից հետո։ Այժմ երկու երկրները ձգտում են էլ ավելի խորացնել բարեկամական հարաբերությունները։ 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան այդ ճանապարհին լուրջ խթան էր, քանի որ այցի ընթացքում Չինաստանի վարչապետը վերահաստատել է հետաքրքրվածությունը Հայաստան—Իրան երկաթուղու, «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման հարցում։ Իր հերթին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները շատ կարեւոր են համարում հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումն այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք Չինաստանն ու Իրանն են։
«Ինչպես Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման ու խորացման, այնպես էլ, առավել եւս, Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերին զարկ տալու իմաստով վարչապետի այցը անչափ կարեւոր է, քանի որ դա բազում դրական լիցքեր է հաղորդելու Հայաստանի տնտեսությանն ու զարգացմանը։ Այնպես որ, մեզ մնում է ցանկանալ, որ այս ամենը շատ արագ իրականանա»,–ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցին ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին. «Եթե Չինաստանի նման հզոր երկիրը հանկարծ ժամանակ ունենա ու հարմար գտնի որոշակի հարցերով աջակցել Հայաստանին, ներդրումային ծրագրեր իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կոռուպցիան դեռեւս արդիական խնդիր է մնում Հայաստանում, ուստի դրա դեմ պայքարը առաջիկայում եւս կլինի պետության եւ ոչ պետական, հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։
ՀՀ արդարադատության նախարարությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ—ն եւ գործընկեր «Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» ՀԿ—ն Եվրամիության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում երեկ կազմակերպել էին կառավարություն—քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ—ում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, այլ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության, այլ պետական եւ տեղական մարմինների, ՔՀԿ—ների ներկայացուցիչներ։
ԻԱԿ—ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավարի տեղակալ Շուշան Դոյդոյանը ողջունելով մասնակիցներին, խոսեց Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման շուրջ իրականացվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին եւ շեշտեց այդ հարցերում կառավարություն—քաղաքացիական հասարակություն համագործակցության կարեւորությունը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2015—2018թթ. միջոցառումների» ծրագիրը։ Փոխնախարարը հիմնական շեշտը դրեց օրինավոր եւ բարեխիղճ հանրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանական ճշտապահությամբ ու հայկական ջերմությամբ մի նոր իրավական հիմք դրվեց։ Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարության միջեւ կրթության եւ մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը։
«Մեր համագործակցությունը երկատարեւ է։ Հայաստանի անկախացումից հետո Գերմանիան առաջին երկրներից էր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին»,—նշեց Հասմիկ Պողոսյանը։
ՀՀ մշակույթի նախարարը բարձր գնահատեց երկուստեք համագործակցությունը՝ առանձնացնելով դրանից առավել հաջողվածները։ Նա ընդգծեց նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակում Գերմանիայում մի շարք միջոցառումներ են անցկացվել։
Արմեն Աշոտյանն էլ դրական գնահատեց կրթության ոլորտում գործընկերությունը. «Հայաստանի մի շարք դպրոցներում հաջողությամբ իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում»։ Նա խոսեց նաեւ համապատասխան ծրագրի շրջանակում հայ եւ գերմանացի աշակերտների փոխանակման մասին՝ շեշտելով նաեւ, որ խոսել է Շտեֆան Դորգերլոհի հետ՝ ապագայում Հայաստանում գերմանական գիմանզիում բացելու հնարավո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024