ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 09

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով։
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ հայկական կողմն աջակցում է նիստում ներառված եւ համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ—ի շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին եւ նրանց այցը Հայաստան՝ հանրապետության նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի եւ նոր որակական հարթություն կտեղափոխի հայ—բելգիական միջխորհրդարանական կապերը։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնց նպաստում են նաեւ մի շարք կարեւոր հանգամանքներ. Բելգիան 100 տարի առաջ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնց սերունդներն այսօր շարունակում են ապրել եւ արարել այդ երկրում։ Բելգիան, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, ըստ նախագահի, իր զարգացած տնտեսությամբ կարող է լավ օրինակ հանդիսանալ գրեթե նույնչափ տարածք ունեցող Հայաստանի համար՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Նախագահի խոսքով, Հայաստանում Բելգիան ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել։
Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ Բելգիայի խորհրդարանականները Հայաստան են այցելել մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում։ Նախագահը բարձր է գնահատել 1998թ. Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, նաեւ կարեւորել հունիսին վարչապետ Շառլ Միշելի, իսկ մեկ ամիս անց՝ ներկայացո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իրատեսական է համարում Իրան—Հայաստան երկաթգծի կառուցումը՝ընդգծելով այդ նախագծի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության համար։ «Դուք տեղյակ եք, որ Հայաստանի վարչապետը չինացի իր գործընկերոջ հետ առաջիկայում քննարկելու է այդ հարցը։ Այդ երկաթգծի կառուցումը ես իրատեսական եմ համարում, սակայն դրա կառուցման համար բավական երկար ժամանակ կպահանջվի»,— շեշտել է նա՝ հավելելով, որ դա կարեւոր նախագիծ է Հայաստանի համար։
Հայաստանում գործող երկաթուղային ցանցի անվտանգությունը եւ ընդհանուր որակը վերջին երեք տարում անհամեմատ բարելավվել է։ «2012 թվականին Հայաստանում գործող երկաթուղիների 236 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղային ճանապարհը անբավարար գնահատական էր ստացել։ 2009 թվականին մենք արձանագրել էինք 96 դեպք, երբ գնացքները դուրս էին գալիս գծերից (ռելսերից), իսկ անցած տարի՝ ընդամենը 9 դեպք, ինչը դրական ցուցանիշ է։ Բացի այդ, եթե անցած տարի մենք ունեինք 6 կմ անբավարար երկաթգծի ճանապարհ, ապա այս տարի այդ խնդիրը լուծված է»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 8—9—ը ընթացող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Վիկտոր Ռեբեցը՝ հավելելով, որ վերջին երեք տարում փոխարինվել է 700 հազար կոճափայտ։
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են անվտանգության կանո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որը միջազգային հանրությունից ջանքերի համադրում է պահանջում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մասնակցել է Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել. «Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարեւանությամբ՝ Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններով։ Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս։
Հայ ժողովուրդը դարեր շարունակ կազմել է Մերձավոր Արեւելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը։ Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին։ Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը եւ էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։
Այս բռնություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ։ Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր եւս ստիպված բռնել են գաղթի ճամփան։ Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որոշ հարցերում էլ ձեռք է բերվել կոնսենսուս

Սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկումները տեղափոխվեցին խորհրդարան։ Համապատասխան ընթացակարգերից հետո ԱԺ—ում կլինի քվեարկություն։ 
«Ակնկալվում է, որ աշնան վերջին սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Սահմանադրությունը բավականին բարդ փաստաթուղթ է, որի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան բուն ընտրությունների վերաբերյալ.«Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որ հասարակության կողմից լայն ընկալում, լայն հետարքրքրություն չի հարուցում։ Բոլոր երկրներում է այդպես։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեզ մոտ այդպես չլինի։ Պետք է ցանկացած քաղաքացի հասկանա, թե ինչ է տալիս մեր պետությանը Սահմանադրության զարգացման հնարավորությունը»։
Գագիկ Մինասյանը գոհունակությամբ նշել է, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այս կամ այն չափով կա կոնսենսուսային մոտեցում։ «Խորհրդարանական լսումները շատ լավ խոսում էին այն ձեւակերպումների մասին, որտեղ կան կոնսենսուսային լուծումներ, եւ ողջ շաբաթվա գործընթացը էապես բարելավեց սահմանադրական նախագծի տարբերակը»,–ասել է նա եւ նշել, թե քննարկումներն ավելի ու ավելի լայն են եղել՝ ընդգրկելով թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական շրջանակներ։
Գագիկ Մինասյանը նշել է, թե որոշ խնդիրներ լսումների ժամանակ բարձրաձայնվեցին, եւ պարզ դարձավ, որ ոչ բոլոր մասնակիցներն են ծանոթ նախագծի արդեն փոփոխված տարբերակին։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024