ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 03

Երեկ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացավ ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել սեպտեմբերի 3–6—ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Շանթ—2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին։
Ինչպես նշեցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, համապետական նշանակության «Շանթ—2015» զորավարժությունը պլանային բնույթի է եւ նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը։ Տեղեկացվեց, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձտարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24—րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության եւ արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին։
Տոնական միջոցառումների շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել նաեւ Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացմանը։
Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների որոշումներով 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի եւ Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա։ Այն սկսել է գործել 2009 թ. փետրվարից՝ Ստեփանակերտում։ Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 սան՝ երկու (բակալավրային եւ միջին մասնագիտական) կրթական համակարգերում, դասավանդում էր 80 դասախոս։ Պատասխանատուների հավաստմամբ, այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 սան, դասավանդում է 100—ից ավելի դասախոս։ Անցած 6 տարիների ընթացքում մասնաճյուղը տվել է 1690 շրջանավարտ՝ 573 բակալավր, 138 մագիստր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվում են։ 
Սեպտեմբերի 4—ին սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ։ «Ցանկացած խմբակցություն, որը գտնվում է Ազգային ժողովում, պետք է իր իր կարծիքն ու վերաբերմունքն արտահայտի, աշխատանքային հանդիպումները եւ քննարկումները պետք է օգտագործվեն տեսակետ ներկայացնելու համար։ «Ժառանգությունն» ունի իր տեսակետները, պատկերացումները, որն էլ կարտահայտի ԱԺ լսումների, աշխատանքային հանդիպումների եւ լիագումար նիստի ժամանակ»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Անդրադառնալով խմբակցության ներսում սահմանադրական փոփոխությունների հետ տարաձայնություններին, «Ժառանգության» քարտուղարը նկատել է՝ այնպես չէ, որ «Ժառանգությունում» առաջին անգամ են տարաձայնություններ լինում, դրանք հարթելու ձեւը կգտնեն. «Եթե հնարավոր չլինի որոշում կայացնել, ամեն մարդ կլինի ազատ իր գործողություններում՝ դրանով չխախտելով որեւէ օրենք»։
Մինչ լսումները սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Մասնավորապես նա 2—րդ՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխում փոփոխություններ է առաջարկում։
«Սահմանադրական բարեփոխումների նախագծի 2—րդ՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխի ուսումնասիրությունը թ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տնտեսության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, 2015 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային տնտեսական իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն։ Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը կարեւորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված շարունակական աշխատանքների իրականացումը՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024