ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 01:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 04

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը,

քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու հարցը։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Հանրապետության նախագահը Արփինե Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելու հարցով խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ եւ իր որոշումը կկայացնի»։ Այլ թեկնածուների հարց չի քննարկվել։
ՀՀԿ խոսնակը վերջին օրերին սահմանում լարված իրավիճակը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խաթարելու Ադրբեջանի մտադրությամբ. «Դա անընդունելի է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների համար, քանի որ մեզ համար ընդունելին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խնդրի խաղաղ կարգավորումն է։ Եվ մենք անթույլատրելի ու դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նման դիրքորոշումը»։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն բոլոր վնասները, որ կրել են սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի գնդակոծության հետեւանքով։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ նոր Սահմանադրության նախագծով ընդդիմության լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են։ Հիմնական սահմանադրական օրենքները ընդունվելու են ոչ թե մեծամասնության ձայներով, այլ պատգամավորների ձայների 3/5—ով. «Այսինքն, կարեւոր օրենքները՝ լինեն ընտրական օրենսգրքում փոփոխություններ, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ, դատական օրենսգրքի փոփոխություններ եւ նմանատիպ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին։
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները եւ առաջարկությունները։ Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին։
Հանրապետության նախագահը կարեւորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ եւ արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ—2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024