Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 17
Գրոդնոյում սեպտեմբերի 8—ին ելույթ ունենալով եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵԱՏՄ—ի երկրների միջեւ ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրն իրականացնել ռուսական ռուբլու հիման վրա՝ առանց ԱՄՆ դոլարի հետ փոխկապակցման։ ՀՀ Ազգային ժողովում երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում գործադիրի ղեկավարը պարզաբանեց իր առաջարկը, որը, նրա խոսքով, վերաբերել է էներգակիրներին։
«Իմ առաջարկը, մասնավորապես, էներգակիրներին է վերաբերել, որպեսզի, օրինակ, մենք գազը գնենք ռուբլով։ Մենք արդեն պայմանավորվել ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները կքննարկեն այդ հարցը։ Այն այդքան արագ լուծելի չէ, սակայն կարեւորն այն է, որ մենք արդեն այդ հարցն ընդգրկել ենք օրակարգում»,–ասաց Հ. Աբրահամյանը։
Գործադիրի ղեկավարը շեշտեց, որ փոխարժեքի տատանումները որոշակի խնդիրներ են առաջացնում, ուստի ճիշտ կլինի, որ Հայաստանը բնական գազի համար ՌԴ—ին ռուբլով վճարի։ Նա համոզմունք հայտնեց, որ դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացված մասի սուբսիդավորմանը՝ վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է բնակչության եւ ՓՄՁ—ների համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը։ Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում խոսակցություններն այն մասին, թե կառավարությունը գումար չունի սուբսիդավորելու համար. «Կառավարությունը գումար ունի եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Միջին Արեւելքը գտնվում է մեծ պայթյունի շեմին
Միջին Արեւելքում առաջացած ճգնաժամը, որը, կարելի է ասել, 2003թ. իրաքյան պատերազմի շարունակությունն է, խորացման միտում դրսեւորեց 2010թ. դեկտեմբերին Թունիսում սկսված «Արաբական գարուն» կոչվող շարժումներից, որոնք աստիճանբար ճարակեցին Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի երկրները, իսկ 2011թ. ներմուծվեցին նաեւ Սիրիա, որտեղ ներքին բախումները շարունակվում են առ այսօր։
Անվտանգության հարցերի փորձագետ, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, անդրադառնալով դեպի Եվրոպա փախստականների հոսքին եւ, մասնավորապես, Սիրիայի ճգնաժամին, շեշտել է, որ Միջին Արեւելքը գտնվում է մեծ պայթյունի շեմին, որը 2—3 տասնամյակ տարածաշրջանը խիստ անկայունացնելու է։ Նա Եվրամիությունից պահանջել է որդեգրել առավել գործուն ռազմավարություն ու մասնակցություն Սիրիայի հարցի կարգավորմանը, որը պետք է ուղեկցվի ռազմական գործողություններով, քանզի Եվրոպայի առ այսօր անգործությունը դրամատիկ հետեւանքների է հանգեցրել, եւ այդ հակամարտությունն ահեղ դղրդյունով այժմ Եվրոպայի դուռն է բախում։ Նա ընդգծել է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու անհրաժեշտությունը՝ միլիոնավոր փախստականների պաշտպանության համար եւ շեշտել, որ այլապես Եվրամիությունը պետք է պատրաստ լինի հյուրընկալել եւս 100 հազարավոր, անգամ միլիոնավոր փախստականների։
Իրաքի ու Սիրիայի, ինչպես նաեւ Եմենի մասնատման եւ Միջին Արեւելքի նոր քարտեզ գծելու հարցը վերջին տարինների քաղաքագիտական ու վեր
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆինանսների նախարարության եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16—18—ը Երեւանում անցկացվում է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ։ Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների եւ ձեռներեցության համար։ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ այն կարեւոր է նաեւ Հայաստանում՝ իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում. «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետեւողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ։ Առանձնակի կարեւորություն է տրվել Միասնական հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների ընդլայնմանը։ Մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների դուր
...
Կարդալ շարունակությունը »
|
2016թ. աշնանը Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողովը» կկայանա։ Մասշտաբային այս ծրագրից երեկ կառավարության մամուլի կենտրոնում խոսեցին ՀՀ էկոնոմիայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը, «Պրագմա» կորպորացիայի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Պոլ Դեվիսը։ Բանախոսների խոսքով, մեկ տարի անց կայանալիք միջոցառումը նպատակ ունի խթանելու դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքը։ Այն ուղղված է լինելու Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը, առկա ներդրումային հնարավորություններին ու առեւտրային ռեժիմներին ծանոթացնելուն։
Այս համաժողովի կազմակերպիչը Հայաստանի զարգացման հիմնադրամն է։ Արման Խաչատրյանը նկատեց, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսության զարգացման քաղաքականության համապատկերում եւ ուղղված է մեր երկրի տարբեր ճյուղերում հենց ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն եւ առեւտրային հնարավորությունները տարատեսակացնելուն. «Տնտեսավարողներին կոչ եմ անում համարձակ լինել նոր մտահղացումներ ներկայացնելու հարցում։ Մեր հիմնադրամն իր
...
Կարդալ շարունակությունը »
|
Ձախողված ներքին եւ արտաքին քաղաքականություն
Վերջին շրջանում Ադրբեջանի վարքն ակտիվ քննադատության է արժանանում։ Բաքվին ուղղված հերթական քննադատությունը հնչեցրել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրը։
Խորհրդարանում ելույթի ժամանակ նա նշել է, որ Ավստրալիայում գտնվող ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամ Խանլար Ֆաթիեւի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ։
Նա խոսել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին՝ նշելով, որ հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին կարեւոր է ահազանգել մարդու իրավունքների ոտնահարումների եւ հետապնդումների մասին, ինչպես նաեւ հորդորել է Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները եւ քաղաքական ազատությունը։
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլըն նկատել է, որ Բաքվի քաղաքականությունը երկիրը տանում է միջազգային մեկուսացման։
«Ձախողվել է Ադրբեջանի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականությունը։ Ճիշտ եզրակացություններ անելու եւ իրավիճակը շտկելու փոխարեն իշխանություններն Արեւմուտքի հետ դիմակայության ուղղություն են վերցրել»,–ասել է նա՝ հավելելով, որ եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է ազատ արձակելով 6 քաղբանտարկյալների միանգամից փակել քաղբանտարկյալների թեման իր երկրում, ապա Ադրբեջանն իր 100 քաղբանտարկյալներով չի կարող լավ հարաբերություններ ունենալ համաշխարհային ժողովրդավարական հանրակցության հետ։
«Նման իրավ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|