ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 8
Հյուրեր: 8
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 17 » Արեւմուտքը մեկուսացնում է Բաքվին
09:30
Արեւմուտքը մեկուսացնում է Բաքվին

Ձախողված ներքին եւ արտաքին քաղաքականություն

Վերջին շրջանում Ադրբեջանի վարքն ակտիվ քննադատության է արժանանում։ Բաքվին ուղղված հերթական քննադատությունը հնչեցրել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրը։ 
Խորհրդարանում ելույթի ժամանակ նա նշել է, որ Ավստրալիայում գտնվող ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամ Խանլար Ֆաթիեւի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ։
Նա խոսել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին՝ նշելով, որ հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին կարեւոր է ահազանգել մարդու իրավունքների ոտնահարումների եւ հետապնդումների մասին, ինչպես նաեւ հորդորել է Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները եւ քաղաքական ազատությունը։
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլըն նկատել է, որ Բաքվի քաղաքականությունը երկիրը տանում է միջազգային մեկուսացման։
«Ձախողվել է Ադրբեջանի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականությունը։ Ճիշտ եզրակացություններ անելու եւ իրավիճակը շտկելու փոխարեն իշխանություններն Արեւմուտքի հետ դիմակայության ուղղություն են վերցրել»,–ասել է նա՝ հավելելով, որ եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է ազատ արձակելով 6 քաղբանտարկյալների միանգամից փակել քաղբանտարկյալների թեման իր երկրում, ապա Ադրբեջանն իր 100 քաղբանտարկյալներով չի կարող լավ հարաբերություններ ունենալ համաշխարհային ժողովրդավարական հանրակցության հետ։
«Նման իրավիճակն անխուսափելիորեն պետք է բերեր միջազգային հանրակցության կողմից ճնշման։ Իշխանությունների ներկայիս քաղաքականությունը հանգեցնելու է միջազգային հանրության հետ հարաբերությունների էլ ավելի վատացմանը»,–համոզմունք է հայտել մուսավաթական առաջնորդը։
Անդրադառնալով ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակի՝ Ադրբեջանում նոյեմբերի 1—ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից հրաժարվելու հնարավոր ազդեցություններին, Հաջիլըն ասել է, որ մինչ օրս Ադրբեջանում անցկացված բոլոր ընտրություններն օրինական չեն եղել, այդ թվում՝ 2013 թվականին անցկացված նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած քաղաքապետական ընտրությունները։
Նա անհիմն է անվանել ԵԱՀԿ—ից 380 դիտորդներ ընդունելուց իշխանությունների հրաժարումն այն դեպքում, երբ Բաքուն ֆինանսավորել էր Եվրոպական խաղերին մասնակցած հազարավոր մարզիկների, պատվիրակությունների եւ հյուրերի ծախսերը. «Միամիտ կլիներ սպասել, որ իշխանությունները կգնային ազատ եւ արդար ընտրությունների։ Երկրում ժողովրդավարական նախընտրական իրադրություն եւ համապատասխան օրենսդրական բազա չկա, չկան իրավահավասար մրցակցության պայմաններ։ Բոլոր ընտրահանձնաժողովները գտնվում են իշխանության վերահսկողության տակ»։
Հաջիլըն հավելել է, որ Ադրբեջանում անդուր իրավիճակ է ստեղծվում, եւ, բոլոր նախանշաններով, այն պետք է վատանա. տնտեսական ճգնաժամի գագաթնակետը դեռ առջեւում է, նավթը կշարունակի էժանանալ, մանաթը կշարունակի արժեզրկվել։
Քաղաքագետների համոզմամբ, այս իրավիճակում Ադրբեջանը «ստիպված» է գնալու ԼՂ կոնֆլիկտի էսկալացիայի։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային եւ շփման գծի լարվածությունը թուլացնելու համար։ 
Անդրադառնալով Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը՝ Պասկալ Մոնյեն ասել է. «Ես տեղյակ եմ, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Դրա հիմնական նպատակը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելն է»։
Իսկ բանակցային սեղանին Արցախի ներկայությունն անհրաժեշտություն է։ «Երբ Արցախը մասնակից չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ կարծես թե տարածքային վեճ է առաջ գալիս։ Արցախը պետք է դառնա բանակցությունների մաս»,–լրագրողներին ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 470 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024