ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 02

Սեպտեմբերի 1–ին՝ Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Երեւանի Դանիել Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոց, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Աշակերտներն ու ուսուցիչները մեծ հուզմունքով եւ հանդիսավորությամբ են դիմավորել ԱԺ նախագահին։ Տոնական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով եւ երաժշտական կատարումներով։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այսօր իր համար կրկնակի տոն է, քանի որ վերադարձել է իր հարազատ դպրոց, որը 40–ական թվականներին հիմնադրել է ԱԺ նախագահի հայրը՝ Գրիգոր Սահակյանը։
Դպրոցը համարելով սերունդների կրթության եւ դաստիարակության կարեւորագույն ինստիտուտ՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է այդ ոլորտում առաջիկա անելիքներին։
ԱԺ նախագահը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների հետ, վերհիշել դպրոցական իր հետաքրքիր տարիները։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցին նվիրել է գեղարվեստական գրքերի մի ամբողջ գրադարան։

***
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Լեւոն Միրիջանյանի անվան Երեւանի թիվ 155 հիմնական դպրոց։ Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտի տոնական միջոցառմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 8—ին Բելառուսում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսության միության երկրների վարչապետների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով տնտեսության զարգացման հետագա քայլերի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական վիճակի վրա ազդում է նաեւ տարածաշրջանային տնտեսական վիճակը, ուստի ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի կառավարությունից։ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ Հայաստանի տնտեսությունը համեմատ ԵԱՏՄ երկրների, լավ վիճակում է, առաջին կիսամյակում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ, փոխարենը Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում առկա է տնտեսական անկում։
«Տարածաշրջանային մակարդակով Հայաստանի տնտեսությունը գտնվում է բարվոք վիճակում։ Պետք է փորձենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել։ 
Մենք դանդաղ շտապում ենք առաջ, պարզապես ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ կառավարությունից, կան տարածաշրջանային խնդիրներ, նաեւ ԵԱՏՄ երկրներից է կախված մեր տնտեսության ապագան»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է կառավարության ղեկավարը։ 
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը փորձում է ակտիվ գործունեություն ծավալել նաեւ հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ։ 
Չինաստանի վարչապետի հետ առաջիկայում նախատեսված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան կներկայացնի Իրան—Հայաստան երկաթգծի կառուցման կոնկրետ առաջարկություննե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Չխոստովանված ու չսրբված մեղքերը, այո՛, Աստծո հոգսն է, կարծեմ, բայց քանի որ մահը գոյություն չունի, բոլորս էլ վերադառնալու ենք, չէ՞։
Ա՜հ, եթե վերադառնալու ըլլամ, թող նորեն Հայաստան վերադառնամ, իմ աշխարհս, իմ տունս...»,–այս մեջբերումը հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի՝ «Tert.am»—ին տված վերջին հարցազրույցից է։
Հայրենիք, հայություն ու հայկականություն. Հովնանյանի մտքերի ու գաղափարների մեծամասնության հիմքում հենց այդ «եռանկյունին» էր։ Դաստիարակությունն էր այդպիսին։ 
«Հայրը իմաստուն էր։ Այսպիսի իրողության մասին է խոսել՝ որտեղ մինարեթներ կան, այնտեղ ապրել պետք չէ։ Վահագն Հովնանյանի (ծնվել է Իրաքում) հայրն արագ հասկացավ, որ իր զավակները պետք է ապրեն ոչ մահմեդական երկրում։ Զավակների, այդ թվում՝ Վահագն Հովնանյանի ամբողջ դաստիարակությունը կատարել է ազգային հենքի վրա։ Պատահական չէր այն, ինչ նա փոխ էր առել իր հորից, գերդաստանից։ Նրանք մարդիկ էին, ովքեր անընդհատ կառուցում, ստեղծում էին։ Ստեղծում էին այն, ինչ անհրաժեշտ էր հայեցի կրթության, դաստիարակության համար»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։
Վահագն Հովնանյանն այդ ամենին իր «թեզն» է ավելացրել՝ հայը պետք է ապրի Հայաստանում, հայը պետք է ստեղծի, պետք է կարողանա բարիքներ ստեղծել Հայաստանում, ծաղկեցնել եւ զարգացնել Հայաստանը։ «Գործողություննե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել պաշտպանական բնագավառում հայ—բրիտանական համագործակցության ներկայիս մակարդակը՝ շնորհակալություն հայտնելով դեսպան Լիչին Հայաստանում իր գործունեության ընթացքում այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս հրապարակումը, որը պատրաստել էր Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԸ, լույս է տեսել «ՀՀ»—ում 2011 թվականին։ Կարծում ենք՝ այսօր էլ այն չի կորցրել իր արդիականությունը։
Ի դեմս հայոց բանակի գեներալ—գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի՝ մենք անտարակույս գործ ունենք, բառիս բուն իմաստով, դասական զինվորական գործչի հետ, մարդու, որն իր գիտակցական կենսագրությունն սկսել է խորհրդային ռազմական ուսումնարանում՝ 1944 թ., եւ ցայսօր, արդեն 65 տարի, շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը բանակում, որից ուղիղ 20 տարին՝ հայոց բանակում։
Դալիբալթայան զինվորականը ձեւավորվել է խորհրդային ռազմական դպրոցում եւ ծառայել խորհրդային բանակում՝ հասնելով մինչեւ Հյուսիս—Կովկասյան օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալի բարձր պաշտոնին (1980 87 թթ.), 1971 թ. արժանացել է ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ—մայորի կոչման։ Բայց, ասես, ճակատագրով, նրան բաժին էր ընկել նաեւ զինվորական գործունեության մի նոր, ավելի փառահեղ եւ ազգանվեր շրջան՝ ղարաբաղյան իրադարձությունների, հայոց բանակի ձեւավորման, կայացման ու զարգացման ժամանակաշրջանը։
Այսօր, Ղարաբաղյան պատերազմում հայտարարված հրադադարից 17 տարի անց, առանց դույզն—իսկ չափազանցնելու կարելի է արձանագրել, որ գեներալ—գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ու հաղթանակած բանակի նրա գործընկերներից շատերը մեր բանակի հարստությունն են, եւ նրանց անուններն անխզելիորեն կապված են մեր ժողովրդի պատմության նորագույն շրջանի հետ։
Արցախյան ազատամարտը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 1—ին Արցախում մեկնարկել են հայկական երկրորդ հանրապետության հռչակման 24—րդ տարեդարձին նվիրված միջոցառումները։ 
Հատկանշական է, որ տոնակատարությունները զուգադիպել են նոր ուսումնականի հետ եւ, բնականաբար, Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատություններում կազմակերպված անդրանիկ պարապմունքը հիշարժան իրադարձության խորհուրդն էր բովանդակում։ Իսկ արիության դասը մայրաքաղաքի դպրոցներում վարում էին Ազգային ժողովի պատգամավորներ ու կառավարության անդամներ, պետական գերատեսչությունների պատասխանատուներ, արցախյան շարժման վետերաններ ու ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, գրողներ ու արվեստագետներ։ Որպես ավանդույթ, պարապմունքները սկսվում էին ազատագրական պայքարում նահատակված շրջանավարտների «Փառքի սրահի» ծաղկեպսակադրությամբ։ Ելույթներում վերարժեւորվում էր հերոսների անցած մարտական ուղին՝ օրհնանքի եւ բարեմաղթանքների խոսքերը մարդկանց շուրթերին։ Ու ավելի էր ընդգծվում անկախության օրվա խորհուրդը։
Արցախի մայր բուհում, ուր սկզբնավորվել են շարժման հետ կապված առաջին երթերն ու հանրահավաքները, արիության դասը վարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Ամենուր տոնական տրամադրություն էր, անցկացվեցին մարզամշակութային տարբեր միջոցառումներ՝ համերգներ, Արցախի նկարիչների ստեղծագործությունների ցուցադրում, սպորտային տարբեր մրցումներ։ Ասֆալտի վրա, ընդարձակ կտավներով, հանդես գալու եւ իրենց շնորհքը ցուցադրելու հնարավորություն էր ընձեռվել եւ փոքրիկ նկարիչներին, որոնց գունեղ պատկերացմամբ հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024