ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ—ում ՄԹ դեսպանին
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել պաշտպանական բնագավառում հայ—բրիտանական համագործակցության ներկայիս մակարդակը՝ շնորհակալություն հայտնելով դեսպան Լիչին Հայաստանում իր գործունեության ընթացքում այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։