Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 12
Նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի մշակույթի եւ մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը՝ որպես բիտանա—հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ—բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ջոն Ութինգդեյլին՝ ապրիլի 24—ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց մշակութային ոլորտում հայ—բրիտանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, երկուստեք շեշտվեց Միացյալ Թագավորությունում հայկական մշակութային ժառանգության ներկայացման կարեւորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց համատեղ ծրագրերի իրականացմանը։
Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՄԹ խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Լորդերի պալատի անդամներ Քերոլայն Քոքսի եւ Հենրի Հարիսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հայ—բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, բրիտանա—հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության նոր խմբի ձեւավորման աշխատանքները։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատում է գոհացուցիչ եւ շեշտում, որ զորավարժությունը հասել է իր նպատակին, իսկ արդյունքները մեծ են։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ուսումնամարզական վարժարանում զորավարությունների ավարտին Օհանյանն ասաց, որ զորավարժությունների ընթացքում կատարելագործել ենք մեր ունակությունները եւ հասել այլ ձեռքբերումների, որոնք նախատեսված էին մինչեւ զորավարժության անցկացումը։
«Հաջողությամբ ենք լուծել, մեր առջեւ դրված խնդիրները։ Ձեռքբերումների մեջ իրենց դերակատարումն ունեն թե հրամանատարները, թե շարքային զինծառայողները, այդ իսկ պատճառով ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակով աշխատանքը կատարելու համար։ Այս զորավարժությունների արդյունքում կատարելագործել ենք մեր ունակությունները թե կազմակերպչական, թե կառավարման առումով»,—ասաց Օհանյանը՝ հավելելով որ մեր ունակությունները ավելի են զարգանում, քանի որ հայկական զինված ուժերը հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ—ի հետ։
|
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՃՈ—ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ—մայոր Միհրան Պողոսյանը, ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը նաեւ՝ թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները եւ այս խնդրում հստակություն կմտցնեն։ Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաեւ արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ։ Բայց մասնագետներն ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվն անկում կապրի, եւ այդպես էլ եղավ։ Որոշ ժամանակ հետո 70 տոկոսով կրճատվեցին գրանցու
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱՄՆ—ը ընդունում է Արցախի ժողովրդի այս դերը
ԱՄՆ 5 նահանգ արդեն ճանաչել է ԼՂՀ անկախությունը, ու թեեւ ԱՄՆ—ը Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն չի ճանաչում, սակայն ընդունում է, որ ԼՂՀ բնակչությունը պետք է որոշի սեփական ապագան։ «Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն։ Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13—ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա»,—հայտարարել է ԱՄՆ—ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին։
Նրա խոսքով՝ այդ ընտրությունները որեւէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները։
Իսկ Ադրբեջանում առանձնակի վրդովմունք է առաջացել նախօրեին Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւի առնչությամբ, որտեղ մասնավորապես նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
Ադրբեջանի արտգործնախարարությունում Մարդին հայտնել են իրենց դժգոհությունը Եվրախորհրդարանիում ընդունված բանաձեւի առնչությամբ։
«Թե՛ ԱՄՆ—ը, թե՛ Եվրոպան դժգոհ են Ադրբեջանից, քանի որ բոլորը տեսնում են, թե այդ երկրում մարդու իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|