«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատում է գոհացուցիչ եւ շեշտում, որ զորավարժությունը հասել է իր նպատակին, իսկ արդյունքները մեծ են։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ուսումնամարզական վարժարանում զորավարությունների ավարտին Օհանյանն ասաց, որ զորավարժությունների ընթացքում կատարելագործել ենք մեր ունակությունները եւ հասել այլ ձեռքբերումների, որոնք նախատեսված էին մինչեւ զորավարժության անցկացումը։
«Հաջողությամբ ենք լուծել, մեր առջեւ դրված խնդիրները։ Ձեռքբերումների մեջ իրենց դերակատարումն ունեն թե հրամանատարները, թե շարքային զինծառայողները, այդ իսկ պատճառով ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակով աշխատանքը կատարելու համար։ Այս զորավարժությունների արդյունքում կատարելագործել ենք մեր ունակությունները թե կազմակերպչական, թե կառավարման առումով»,—ասաց Օհանյանը՝ հավելելով որ մեր ունակությունները ավելի են զարգանում, քանի որ հայկական զինված ուժերը հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ—ի հետ։
|