Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 29
ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 26–ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի սկզբում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն։ Նա մասնավորապես ասել է. «Մեր գործունեության չորս հիմնասյուներից մեկը միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ։ Որպես այդ հանցագործությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք ակտիվ դիրքորոշում որդեգրել այդ հարցում։ Մենք հայտարարեցինք, որ 2015 թվականին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային մի հարթակի։
Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարեւոր առաջընթաց։ Հայաստանի ջանքերով եւ առաջնորդությամբ Միավորված ազգերի կազմակերպությունում ընդունվեց կարեւորագույն երկու փաստաթուղթ՝ մարտ ամսին «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձեւը մարդու իրավունքների խորհրդում եւ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման օր» բանաձեւը ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովում։
Ի դեպ, արդեն դրանից ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետությունն իր նե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21—րդ դարի երրորդ մյուռոնօրհնեքը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ազգային բարերարներ, մշակույթի եւ գիտության գործիչներ եւ Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ։
Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու կյանքի այս կարեւոր պատմական իրադարձությանը Հայոց եկեղեցու հոգեւոր դասին եւ համայն հայ ժողովրդին աղոթակից էին Ղպտի ուղղափառ եկեղեցու, Ասորի ուղղափառ եկեղեցու, Հնդիկ մալաբար եկեղեցու, Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Հույն ուղղափառ պատրիարքության, Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարքության, Ռուս ուղղափառ եկեղեցու, Սերբիայի ուղղափառ եկեղեցու, Ռումինիայի ուղղափառ եկեղեցու, Կիպրոսի ուղղափառ եկեղեցու, Չեխիայի ուղղափառ եկեղեցու, Ալբանիայի ուղղափառ եկեղեցու, Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հույն կաթոլիկ եկեղեցու, Ասորի կաթոլիկ եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու, Անգլիկան եկեղեցու, Ֆինլանդիայի լյութերական եկեղեցու,
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովի 6—րդ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնապես հանձնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթը։
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Հարությունյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախորդ՝ 5—րդ նիստի ժամանակ ինքը ներկայացրել է այս թեմայով զեկույց. «Հանձնաժողովը դիմել էր Իրավաբանների համահայկական ֆորումին՝ խնդրելով օգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական փաթեթի մշակմանը։ Այդ ժամանակ ես նշեցի, որ այս փաթեթի ստեղծումը լրացուցիչ աշխատանք է պահանջում, քանի որ խնդիրները տարաբնույթ են, համազգային նշանակություն ունեն ու բացի դրանից, պրոֆեսիոնալ մակարդակում այս հարցերի շուրջ բավականին շատ այլակարծություն կա»։
Աշխատանքները համակարգելու նպատակով, նրա խոսքով, դեռ հուլիսին իրավաբանների համահայկական ֆորումի խորհրդին կից գիտավերլուծական կենտրոն է ստեղծվել։ Ըստ Գագիկ Հարությունյանի՝ կենտրոնի պատասխանատու է նշանակվել Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդատվական իրավական ծառայության իրավական վերլուծության վարչության պետ Վլադիմիր Վարդանյանը։ «Այստեղ ներգրավված են նաեւ հայ միջազգային իրավաբանները։ Նրանք կարողացել են մշակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթ, որը ես այսօր պաշտոնապես հանձնել եմ հանրապետության նախագահին։ Այս փաթեթը հրապարակման ենթակա չէ, այն ծառայողական գործածման համար է։ Որոշ հարցերի շուրջ որոշակի գաղտնիություն պահպանելը դեռ անհրաժեշտութ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սեպտեմբերի 25—ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկրորդ հանդիպումն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով եւ դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասաց. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից եւ այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Այնուհետեւ եռանախագահների առաջարկությամբ եւ նրանց ներկայությամբ հանդիպում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Անդրադառնալով սեպտեմբերի 25—ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետեւաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը։ Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|