ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 08

Թուրքիայում ներքաղաքկան իրավիճակը մնում է լարված։ Բանակի, անվտանգության ուժերի, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջեւ բախումները շարունակվում են։ Լարվածության մեծացման միտումը նկատելի է, ինչը պայմանավորված է նաեւ նոյեմբերի 1—ի ընտրություններով ու կուսակցությունների միջեւ դեռեւս ընտրարշավը չսկսված՝ մրցապայքարով։ 
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2013թ. այն ժամանակ վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ Էմրլիի բանտում գտնվող PKK —ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեցին քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Սակայն ընթացիկ տարվա հուլիսին նախագահ Էրդողանը չեղյալ հայտարարելով պայմանավորվածությունը՝ փաստորեն պատերազմ սկսեց քրդերի դեմ, ու բախումները վերսկսվեցին, որոնց ընթացքում տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն, զոհվել են 70—80 զինվորական ու անվտանգության ծառայողներ։
Վերջին օրերին իրավիճակի թեժացումը հօգուտ այն տեսակետների է, որոնց համաձայն, իշխող կուսակցությունը դա օգտագործելու է ընտրությունները հետաձգելու համար, մանավանդ, որ ընդդիմադիր որոշ կուսակցությունները շեշտում են, որ նման պատերազմական, անվտանգության պայմանների բացակայությամբ ու սպառնալիքիների ներքո ընտրություններ անց կացնելը շատ դժվար է։ Մյուս կողմից, որոշ ԶԼՄ—ներ, այդ թվում՝ Լոնդոնում հրատարակվող արաբալեզու «Ալ Հայաթ» օրաթերթը, հենվելով Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ—ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերին, նախանշել հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին։
ՌԴ նախագահը ողջունել է գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար. «Հարգելի Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Մենք Ձեզ հետ, իսկապես, պարբերաբար հանդիպում ենք՝ ե՛ւ հեռախոսով ենք խոսում, ե՛ւ տարբեր համաժողովների ժամանակ ենք հանդիպում, եւ ամեն անգամ, փաստացի ամեն անգամ, անցկացնում ենք երկկողմ հանդիպումներ, եւ, ինչպես հիմա՝ մամուլի ներկայությամբ կամ առանց նրա։ Բայց, այնուամենայնիվ, մենք միշտ քննարկելու բան ունենք։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում սեպտեմբերի 3—6—ը տեղի ունեցան «Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Համապետական նշանակության զորավարժությունը պլանային բնույթի էր եւ նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը։
Զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5—ին,  ժամը 01։30—ին, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 13—րդ կետի համաձայն, իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը, տեղեկացնում է ԱԺ կայքէջը։ Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է։
Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը։ Ժամը 02։00—ին Ազգային ժողովն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը։ Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42—րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու։
Նույն օրը «Շանթ—2015»—ի շրջանակում կայացել է ՀՀ կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024