Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 26
Նախօրեին երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեռ Անդրիոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ—ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ—ի Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։
«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարեւոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակի սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,–շեշտել է Նալբանդյանը։
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացիների սպանությունը՝ նախարարն ասել է. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։
Երեկ համա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս–պատրիարք ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի եւ Վատիկանի՝ ավելի քան 20—ամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Նախագահի խոսքով, կարդինալ Սանդրիի այցը վառ ապացույցն է նրա, որ հայ—վատիկանյան հարաբերությունները մշտապես երկկողմ հոգածության կենտրոնում են եւ շարունակում են ամրապնդվել։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կարդինալ Լեոնարդո Սանդրիի անձնական մեծ ավանդը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, թե տեղյակ է՝ որքան ուշադիր եւ հոգատար է կարդինալը հայ ժողովրդին հուզող հարցերի նկատմամբ։
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ հոգեւոր արժեքների պահպանման, Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայանպաստ ակտիվ գործունեության համար։
«Շնորհակալ ենք Ձեր անձնական նվիրումի եւ մեծ աջակցության համար։ Ընդունեք, խնդրեմ, Ձերդ սրբազնություն, այս պարգեւը՝ որպես խորհրդանիշ մեր մե
...
Կարդալ շարունակությունը »
|
Այլապես Ադրբեջանին կթվա, որ շանտաժով միշտ կհասնի հաջողության
Խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Tert.am» լրատվական կայքի՝ ինչպե՞ս կգնահատեք Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետեւանքով 3 կին է զոհվել հարցին։
«Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը։
Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի։
Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու եւ կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»,–ասել է փոխարտգործնախարարը։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին մտահոգություն է հայտնել, որ միջազգային կառույցները հավասարության նշա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաեւ նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կոլեգիայի նիստում բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրադարձությունների զարգացման ընթացքին՝ նախարարը մասնավորապես նշեց, որ հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների հետեւողական իրականացմանը նպատակաուղղված հմուտ, գրագետ, բանիմաց հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում։
Նիստի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ—մայոր Արտակ Դավթյանը, ովքեր մանրամասն ներկայացրին վերջին շրջանում սպաների մասնագիտական կարողություններն ու մեթոդական վարպետությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված աշխատանքները, արձանագրված որոշակի բացթողումները։ Անդրադարձ կատարվեց արհեստավարժ սերժանտական համակարգի ներկայիս վիճակին, հրամատարական պատրաստության գործող ծրագրերի, դրանց կատարելագոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Չինաստանը շահութաբերության պարագայում կֆինանսավորի երկաթուղու կառուցումը
Եթե չինական կողմը, ուսումնասիրելով Իրան—Հայաստան երկաթուղու հարցը, այն շահութաբեր համարի, ապա կֆինանսավորի երկաթուղու «հայաստանյան» հատվածը։
Չինաստանի վարչապետը արդեն հանձնարարել է իր կառավարության համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի հայկական կողմի հետ կոորդինացնեն Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ աշխատանքները, մասնավորապես, տեխնիկատնտեսական հիմնավորումներն ուսումնասիրեն, այն ապրանքների հնարավոր ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են փոխադրվել։
Այս մասին կառավարության երեկվա նիստից հետո խոսեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան այցի արդյունքներին։ Թեեւ Չինաստանում հայկական ու չինական կողմերը դեռ վերջնական որոշման չեն հասել այս հարցում, բայց գործնական քայլ արված է. ուսումնասիրությունից հետո ամեն բան կհստակեցվի (երկաթուղու իրանական հատվածը ֆինանսավորելու պատրաստակամություն Իրանը հայտնել էր)։
Բայց, նախարարի խոսքերով, հարցը քննարկվել է ընդհանուր կառուցողական ու համաձայնեցված մթնոլորտում, ընդ որում՝ նշվել է, որ սա «Մետաքսի մեծ ճանապարհի» կոնկրետ եւ պատմական հատվածն է։ Իրան—Հայաստան երկաթուղու հիմնական «մեխն» այն է, որ դրա միջոցով Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»։
Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ֆինանսավորումը գնահատվում է 3,2 մլրդ դոլար։
Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց նաեւ, որ մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերով հետաքրքրված են չինացի գործարարները։ Նրանք, մասնավորապես, հետաքրքրված ե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|