Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը:
Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում:
Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգայի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը, որում ասվում է․
Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.
հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.
հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.
ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մար
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետեւ մենք նաեւ խորհրդարանների միջեւ գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլեւ՝ մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ եւ ռազմավարական ընդհանուր տեսլական, եւ այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի, եւ ձեւավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, եւ փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ է հեշտացնում բոլորիս աշխատանքը եւ նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:
Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության՝ մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ
...
Կարդալ շարունակությունը »
|
1918-20 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը գործադրեցին հնարավոր բոլոր քայլերը պետականության կայացման, կայունացման, ամրապնդման հարցում։ Հայտնի է, որ Բաթումի պայմանագրով նախատեսված 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը 1920-ին հասավ 70 հազարի։ 1919 թ. Բրիտանիայի աջակցությամբ Կարսի մարզը միացվեց Հայաստանին, իսկ Ղարաբաղը, Նախիջեւանն ու Զանգեզուրը Փարիզի խաղաղարար վեհաժողովի որոշմամբ համարվում էին վիճելի տարածքներ, բայց ՀՀ ազդեցության ներքո էին։
Սակայն պատմության անիվը սկսեց պտտվել այլ ուղղությամբ. արդեն 1919–ից ձեւավորվում է քեմալ-բոլշեւիկյան համագործակցությունը։ Դրա հիմքերը դրվել էին 1918 թ. Մուդրոսի զինադադարով, երբ Քառյակ դաշինքը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունը, պարտություն կրեցին Առաջին աշխարհամարտում։ Փարիզի խաղաղարար վեհաժողովում հաղթած տերությունները պատրաստվում էին կնքել պայմանագրեր, որոնցով նոր աշխարհաքաղաքական քարտեզն էր ձեւավորվելու։ Փարիզի վեհաժողովի ամբողջ ընթացքը ցույց էր տալիս, որ նախ՝ դադարելու էր գոյություն ունենալ Օսմանյան կայսրությունը՝ զրկվելով ահռելի տարածքներից, դրվում էր նաեւ Թուրքիայի գոյության խնդիրն ընդհանրապես եւ ենթադրվում էր, որ ապագա Թուրքիան կզբաղեցնի անկախ Հայաստանի չափ՝ 175 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Մյուս կողմից՝ Անտանտի երկրները պայքարում էին խորհրդային Ռուսաստանի՝ բոլշեւիզմի դեմ։
«Նման պայմաններում տրամաբանական էր այդ երկու պետությունների հարաբերությունների սերտացումն ընդհանուր «թշնամու՝ միջազգային իմպերիալիզմի» դեմ։ Օբյեկտիվորեն այս համագործակցությունն ուղղվեց նաեւ Հայաստանի դեմ որպես «միջազգային իմպերիալիզմի օջախի»։ Դրա մասին բարձրաձայնվեց 1920 թ. սեպտեմբերին Բաքվում կայացած Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարի ժամանակ, ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ ժողովրդի պատմության մեջ 1918 թ. մայիսյան հերոսամարտերն ունեն ճակատագրական նշանակություն։ Եթե այդ օրերին հայ ժողովուրդը չմիավորվեր եւ չջախջախեր թշնամուն, այսօր չէինք ունենա ազատ եւ անկախ հայրենիք։
Սակայն Սարդարապատի ճակատամարտին նվիրված գրքերում, ինչպես նաեւ դասագրքերում ճակատամարտին ռուսների մասնակցության մասին ոչ մի հիշատակություն չկա։
1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քայքայվեց ռուսական Կովկասյան ռազմաճակատը, ռուս զինվորների եւ սպաների մի զգալի մասը թողեց Կովկասը, Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ մեկնեց Կենտրոնական Ռուսաստան։ Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ռուս զինվորների մի մասը, այնուամենայնիվ, մնաց Հայաստանում եւ մասնակցեց ինչպես 1918 թ. մայիսյան հերոսամարտերին, այնպես էլ հայկական բանակի ձեւավորմանը։
1918 թ. մարտի 5—ին կազմավորվեց առանձին հայկական կորպուս, որի հրամանատարն էր գեներալ Նազարբեկյանը, իսկ շտաբի պետը՝ ցարական բանակի գեներալ—մայոր Եվգենի Վիշինսկին (1873—1918), ով 1917 թ. ապրիլի 7—ից ռուսական Կովկասյան բանակի շտաբի պետն էր։
Հայկական կորպուսի շտաբը Դիլիջանում էր եւ զբաղվում էր հայկական զորքերի գործողությունների կարգավորմամբ ու պլանավորմամբ։ Հայկական կորպուսի շտաբի աշխատողների մի զգալի մասը ռուսներ էին։ Շտաբի օպերատիվ բաժնի պետն էր պորուչիկ Ներշովը, իսկ օպերատիվ բաժնում աշխատում էին շտաբս—կապիտան Նիկոլայ Շումովը, պոդպորուչիկներ Միխայիլ Մեդվեդեւը, Մելենտի Դվերնիցկին եւ ուրիշներ։
Ինչպես հայտնի է, 1918 թ. մայիսին թուրքերը հարձակվում են միանգամից երեք ուղղությամբ, որոնցից ամենագլխավորը Սարդարապատի ուղղությունն էր։ Այս ուղղությամբ թշնամու դեմ հանդիման կանգնած էր Երեւանյան զորախումբը՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ Ջոկատի մարտականությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Պետականության բաղադրիչները հայ ժողովրդին անընդհատ ուղեկցել են իր պատմության ողջ ընթացքում
1918 թ. մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովրդի համար պատմական այդ կարեւորագույն իրադարձությունը զուգակցվեց Թուրքիայի կանոնավոր բանակի նկատմամբ հայկական զորքերի տարած փառահեղ հաղթանակներով։ 1918 թ. ապրիլի 22-ին Անդրկովկասի սեյմի՝ Ռուսաստանից անջատվելու մասին հայտարարելուց հետո, փորձելով օգտվել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական եւ ռազմական անորոշ վիճակից, Թուրքիան կազմակերպեց եւ մայիսին վերսկսեց հարձակումը Անդրկովկասի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել Երեւանը եւ Թիֆլիսը։
Գիտակցելով պահի պատմական կարեւորությունը հայ ժողովրդի եւ նրա պետականության պահպանման համար՝ Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը եւ մի խումբ այլ նվիրյալներ կազմակերպեցին կամավորական եւ Ռուսական բանակի հեռանալուց հետո մնացած հայկական կորպուսի կանոնավոր զորախմբերը։ Հայ մարտիկներին միացան նաեւ եզդիները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։
Հայկական ուժերի անձնվիրության եւ հմուտ մարտավարության շնորհիվ մայիսի 21—28—ը թուրքական բանակի հետ տեղի ունեցած ճակատամարտերի փայլուն ելքի շնորհիվ հաջողվեց չեզոքացնել Թուրքիայի ծրագիրը։ Հայ ժողովրդի պատմության ոսկե էջերում գրվեցին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերը։ Խորհրդանշական է, որ տեւական դադարից հետո հայկական պետականության վերականգնումը տեղի ունեցավ թուրքական հերթական առաջխաղացման կասեցման ֆոնին։
Հայկական պետականության վերջին կրողի՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկախ իշխանների տիրույթները 1515 թ. վերջնականապես զավթել էին օսմանյան թուրքերը։ Դրանք 140 տարի պահպանվե
...
Կարդալ շարունակությունը »
|
1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով
• ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:
• ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:
• Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը)
• Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և ﬕջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդաﬓերը կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք
• Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների
2. Կանխարգելիչ միջոցառումներ
• ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն
• ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում) և (կամ) այլ սահմանափակող ﬕջոցառուﬓեր,
• եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես ﬔկուսացնե
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ բոլոր խմբակցություններն աջակցություն են հայտնել կառավարության՝ արտակարգ դրության նախաձեռնությանը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում եւ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով եւ այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով։
Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16—ից, ժամը 18։30—ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14—ը, ժամը 17։00 ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, ՀՀ ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները։ Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովեն վարչապետի աշխատակազմը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյ
...
Կարդալ շարունակությունը »
|
Յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է եւ պատասխանատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները։
Առողջապահության նախարարը հավելել է, որ դեղորայքի եւ բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաեւ դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները եւ հետագա քայլերը։ Որոշում է կայացվել մինչեւ մարտի 23—ը դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, եւ բուհերի գործունեությունը։ «Մարտի 18—19—ը մենք եւս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, եւ եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք։ Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել եւս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որեւէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել։ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Ամենժամյա ռեժիմով հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը։ Որեւէ որոշման վերանայման անհրաժեշտություն եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք։ Մեզ համար մեծագույն խնդիրը ո
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, ԼՂ հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը նշել է, որ իշխանությունն ուզում է անկախ դատական համակարգ։
Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»։ Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»։
Հարցին, արդյոք լավացե՞լ է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ։ Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ։ Հիմա կարող է գնալ Հռոմ եւ հետ վերադառնալ»։
Ըստ որում՝ վարչապետն անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին։ Վարչապետը նշել է, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել։ Ըստ նրա՝ միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում՝ գործող Սահմանադրական դատարանի ձեւավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում, կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել. «Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամա
...
Կարդալ շարունակությունը »
|
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների
Երկիր մոլորակի բնակչության թվի եւ նրա առաջնային պահանջմունքների երկրաչափական պրոգրեսիայով աճն անխուսափելիորեն բերում է բնական ռեսուրսների օգտագործման ծավալների ավելացման։ Բայց մարդու կենսական պահանջների համար անհրաժեշտ բնական ռեսուրսներն անսպառ չեն։ Օգտագործվող բնական ռեսուրսների զգալի մասը վերականգնվող չէ։ Վերջին շրջանում մարդկությունն ավելի հաճախ է առերեսվում բնական ռեսուրսների ողջամիտ եւ արդարացի օգտագործման հիմնահարցի հետ, որի լուծումից մեծապես կախված է գալիք սերունդների ճակատագիրը՝ ոչ միայն ռեսուրսների, այլեւ էկոլոգիապես մաքուր միջավայրի առումով։
Վերոհիշյալ խնդիրը մոլորակի երկրներին ստիպեց իրենց տնտեսությունների զարգացման հիմքում դնել ոչ թե ուղղակի տնտեսական աճի ապահովումը, այլ տնտեսության կայուն զարգացման մոդելը։ Մինչ այդ զարգացած արդյունաբերական երկրները մրցավազքի էին դուրս եկել՝ տասնամյակներ շարունակ ապահովելով տնտեսության երկնիշ աճ՝ շատ դեպքերում բնական միջավայրի անխնա շահագործման հաշվին։ Ներկայումս որդեգրվող կայուն զարգացման մոդելը հավասար հարթության վրա է դնում տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական բաղադրիչները։ Մարդկությունը օրեցօր ավելի է մոտենում այն գիտակցմանը, որ պետության հարատեւությունը եւ զարգացումը չեն կարող լինել առանց վերոհիշյալ երեք բաղադրիչի հավասարաչափ եւ հավասարակշռված գործակցման։ Կայուն զարգացման մեխանիզմների եւ սկզբունքների ներդրումը շատ կարեւոր է սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի համար։
Պետությունը տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար պետք է մշակի ու արդյունավետ կիրառի համարժեք իրավական գործիքներ, որոնք պետք է ուղղված լինեն բնական ռեսուրսների գերշահագործում թույլ չտալու եւ սերունդների հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պարոն նախագահ,
ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Վերջին ամիսներին, կարծում եմ՝ ե՛ւ Դուք, ե՛ւ ես, բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, եւ շատ կարեւոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետեւ, կարծում եմ, ընդհանրապես կարեւոր եւ հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը։ Այո՛, այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին եւ քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի եւ արդարության ճանաչման խնդիր է, այլեւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարեւոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաեւ որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում եւ այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար։
Նաեւ տարին է ավարտվում, եւ շատ կարեւոր է, որ մենք սկսենք արդեն ամփոփել, թե ինչ արդյունքներով ենք ամփոփում տարին։ 2—3 օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց, բյուջեի մասին օրենքն ընդունվեց, եւ ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարեւոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար։ Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաեւ մեր աշխատանքի թերությո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Հոկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|