Այսօր Երեւանում «քառակուսի կգծվի»։ Երկրաչափական այդ պատկերի կողմերը ավանդական A, B, C, D—ի փոխարեն այս անգամ կլինեն Նալբանդյան (Հանրապետության հրապարակի կողմից), Սայաթ—Նովա, Մաշտոցի պողոտա եւ Ամիրյան փողոցները։
Գործընթացը կիրականացվի այսպես. շուրջ 3000 հայ երիտասարդներ (անկախ կուսակցական պատկանելությունից) եռագույն (կարմիր, կապույտ, ծիրանագույն) շապիկներով եւ դրոշներով ժամը 20.00—ին Հանրապետության հրապարակից քայլերթով անցնելու են վերը թվարկված փողոցներով եւ արդեն մոտավորապես 4500 հոգանոց (ճանապարհին նրանց են միանալու այլ խմբեր) կազմով վերադառնալու են դարձյալ Հանրապետության հրապարակ։
Արարողակարգի հիմքում, սակայն, պատկերի ուրվագիծը չէ։ Այն նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների օրվան եւ նպատակ ունի բնակչության, մասնավորապես երիտասարդների շրջանում պրոպագանդել, միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք ու հարգանք ձեւավորել դրանց նկատմամբ։ Քայլերթը կիրականացվի ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Միջոցառման նախաձեռնողը «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամն է, աջակիցը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
«2006թ. հունիսի 15—ին Հայաստանում ընդունվեցին «ՀՀ զինանշանի մասին» եւ «ՀՀ դրոշի մասին» օրենքները։ Սա բոլորիս տոնն է, իսկ այսօր մեծարում ենք մեր պետական խո
...
Կարդալ շարունակությունը »