Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության հայտը բխում է բարեփոխումների, առկա խնդիրների լուծման եւ առաջնահերթությունների իրականացման համատեքստից։
Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նախարարը հավելել է, որ նախատեսում են իրականացնել մասնավոր—բուհ համագործակցությամբ մի քանի հազար մասնագետների վերապատրաստում, նորարարական դրամաշնորհների նախագծեր, կազմակերպել ձեռներեցության եւ բիզնես դասընթացներ, ներդնել սփյուռքի կարողությունների ներգրավման մեխանիզմներ, տալ ազգային վենչուրային ֆոնդի մեկնարկը, ոլորտ ներգրավել միջազգային կառավարիչների։ Նախատեսվում են նաեւ մարզերում տեխնոպարկերի զարգացման նոր ծրագրեր, Ինժեներական քաղաքում սկսել շինարարական աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայկական անկյուն եւ միջավայր, որտեղ իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ կստանան հայաստանյան մասնագետները։
Անդրադարձ է կատարվել նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերին։ Նշվել է, որ ոլորտում իրականացվելու են մեծածավալ գիտահետազոտական ծրագրեր, ընթացքի մեջ են պետություն—մասնավոր հատված համագործակցությամբ ռազմարդյունաբերական արտադրական հնարավորությունների զարգացման ու նոր նմուշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավոր ընկերությունների մասնակցությամբ նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով նույնպես տարվում են համապատասխան աշխատ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ դրամ՝ աճելով 122 տոկոսով
Հայաստանը բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական արտադրող եւ արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ։ Ռազմարդյունաբերության ոլորտի համար հատկացումներն այս տարվա համեմատ ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դրամի։ Նախարար Հակոբ Արշակյանը երեկ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ գումարի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները եւ հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ զարգացումներ ունենք։ Ներկայումս ընթացքի մեջ են 60—ից ավելի ծրագրեր, որոնց շնորհիվ ստեղծվում են ե՛ւ պաշտպանական, ե՛ւ հարձակողական զինատեսակներ։ «Կան արտադրատեսակներ, որոնք փորձարկումներ են անցնում կամ առաջիկայում կփորձարկվեն, իսկ որոշ արտադրատեսակներ արդեն սպառազինության մեջ են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավանության է արժանացնում այն ծրագրերը, որոնք առաջին հերթին մեր պաշտպանունակությունը բարձրացնելու խնդիրն են լուծում։ Իհարկե, զուգահեռ ֆինանսավորվում են ծրագրեր, որոնք միտված են արտահանմանը։ Եթե մենք կարողանանք այս ամենն արդյունավետ համադրել, ապա կունենանք մի ոլորտ, որը ոչ միայն կապահովի մեր պաշտպանունակությունը, այլեւ ճիշտ քայլերի եւ համապատասխան ֆինանսների առ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ընդգծել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում ՀՀ եկող տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում
Ազգային ժողովը երեկվա նիստում շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ ու առաջարկներ են ներկայացրել պատգամավորները, արտահերթ ելույթներ են ունեցել կառավարության ներկայացուցիչները։ Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ 2020 թ. պետական բյուջեն հեղափոխական է, եւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլեւ շարունակում է նոր թափ հավաքել. «Առաջին՝ արդյոք 2020 թ. բյուջեի նախագիծը հեղափոխակա՞ն է։ 2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ—երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30—35 տոկոսով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը։
Հիմա, 2020 թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018 թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսով, եթե սրան գումարում ենք նաեւ 2018 թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխակա՞ն է։ Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ։ 2020 թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018 թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավելի են ուղիղ 135.1 տոկոսով։ Այլ կերպ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի եւ թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը եւս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ—ռուսական բարեկամության ամրապնդման գործում։ Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ—ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ—ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար։
Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը եւ կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները։ «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,–ասել է Լավրովը։
Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երեւանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ։ Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջեւ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել։ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ։ Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երեւանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, եւ, իրոք, մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա։ Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երեւանում տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ «Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով։ Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, նաեւ Չինաստանի հետ պայմանագիրը։ Այս
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Գեորգի Գախարիայի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը։
«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երեւանում՝ որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ։ Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն իսկ կարողացել ենք ջերմ եւ աշխատանքային հարաբերություններ հաստատել։ Կարեւոր է արձանագրել՝ երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու։ Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձեւավորումը։ Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա։ Բարով եք եկել պարոն վարչապետ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը։ Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաեւ մեր քաղաքացիների վրա։ Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Աշխաբադում երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում եւ կարեւորել նրա այցը՝ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։ «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում եւ շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման»,–ասել է Թուրքմենստանի նախագահը։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ—թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից եւ նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան եւ առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ—թուրքմենական փոխգործակցության ընթացքի եւ զարգացման շուրջ։ «Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեւիի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլեւ մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները»,
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ եւ ընդլայնված կազմերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հարգելի նախագահ,
Պետությունների եւ պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ես կցանկանայի իմ ելույթն սկսել՝ երախտագիտության խոսքեր հայտնելով հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեւիին եւ մեր բոլոր թուրքմեն գործընկերներին մեր նիստի գերազանց կազմակերպման եւ այն ջերմության ու ոգեւորության համար, որով մեզ դիմավորեցին թուրքմենական հյուրընկալ հողում։ Չեմ կարող չնշել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, ի դեպ, ես առաջին անգամ եմ այս քաղաքում, նրա հոյակապ ճարտարապետությամբ եւ ժամանակակից տեսքով։
Կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել Անկախ պետությունների համագործակցությունում նախագահության շրջանակում Թուրքմենստանի կատարած աշխատանքի համար՝ ուղղված ԱՊՀ հետագա զարգացմանը։ Ձեր արդյունավետ աշխատանքն արտացոլվել է մեր համագործակցության օրակարգում ընդգրկված հարցերի շարքում։
Այսօրվա քննարկմանը ներկայացված հարցերի կապակցությամբ կցանկանայի նշել հետեւյալը՝ մենք ողջունում ենք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը եւ աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջեւ տնտեսակա
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երեւանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր,
ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։
Մեզ համար մեծ պատիվ է եւ հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո։
Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։
Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում շարունակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը
Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բացումը տեղի է ունեցել նախօրեին՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական աննախադեպ համերգով, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ։
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով։
Պաշտոնական բացումից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին եւ ծառայություններին։
World Congress on Information Technology (WCIT) 2019—ի աշխատանքները կամփոփվեն վաղը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո։ Համաժողովի կազմակերպ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության եւ ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների եւ էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների եւ հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի եւ ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման եւ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ։
Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու եւ Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, ինչը շատ լավ առիթ է եւ հնարավորություն՝ ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար։
Վարչապետը եւ WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ։ Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12—ամսյա գնաճի 4 +/—1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով։
Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1–ից։
Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ավելացնել ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված «Պետական պարտքի կառավարում» ծրագրի «ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտարժութային պետական պարտատոմսերի մասով» եւ «Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման ծառայություններ» միջոցառումների գծ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|