ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 18 » Հայաստանի 2020 թ. պետական բյուջեն հեղափոխական է
13:56
Հայաստանի 2020 թ. պետական բյուջեն հեղափոխական է

Ընդգծել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում ՀՀ եկող տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում

Ազգային ժողովը երեկվա նիստում շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ ու առաջարկներ են ներկայացրել պատգամավորները, արտահերթ ելույթներ են ունեցել կառավարության ներկայացուցիչները։ Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Նա, մասնավորապես, նշել է, որ 2020 թ. պետական բյուջեն հեղափոխական է, եւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլեւ շարունակում է նոր թափ հավաքել. «Առաջին՝ արդյոք 2020 թ. բյուջեի նախագիծը հեղափոխակա՞ն է։ 2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ—երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30—35 տոկոսով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը։ 
Հիմա, 2020 թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018 թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսով, եթե սրան գումարում ենք նաեւ 2018 թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխակա՞ն է։ Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ։ 2020 թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018 թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավելի են ուղիղ 135.1 տոկոսով։ Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հորդորել է պետական բյուջեին վերաբերվել այնպես, ինչպես իրենց ընտանեկան բյուջեին. «ՀՀ պետական բյուջեն կառավարություն—հասարակություն համագործակցության ամենաուժեղ ու ամենացայտուն ձեւն է։ Երբ առաջնորդվում ենք այն կարգախոսով, որ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է, հետեւաբար, ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է։ 
Եվ մենք՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, սկսած պաշտոնյաներից, ավարտած գնորդով, շարունակած՝ վաճառողով, պետք է ՀՀ պետական բյուջեին վերաբերվենք այնպես, ինչպես մեր ընտանեկան բյուջեին ենք վերաբերվում»։
ԱԺ նախագահը հայտարարել է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով եւ նշել, որ պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում։ Խորհրդարանն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 18—ին։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024