Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 12
«Ջրային պատերազմներին» պատրաստ լինելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի մարտահրավերներին։ Մանավանդ որ այդ մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է՝ հաշվի առնելով, թե ջրային ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան։
Ամերիկացի հայտնի գործարար Ջիմ Ռոջերսը մի առիթով ասել էր (երբ հարցազրույց էր տվել «Sinclair & Co.» մարկետինգային գործակալությանը)(Jim Rogers), թե աշխարհի տարբեր անկյուններում ջրի համար պատերազմներ են տեղի ունենալու, եւ ջուրը դառնալու է «շատ կարեւոր ռեսուրս»։
Մենք գուցե այս ամենը այնքան էլ խորքային չենք գիտակցում, քանզի, ասենք, Հնդկաստանի, Չինաստանի եւ էլի շատ այլ երկրների պես ջրային խնդիր չունենք։ Բայց սա չի նշանակում, որ չենք ունենա։ Կունենանք, եթե մեր ջրային պաշարները ճիշտ կառավարել չկարողանանք։
Ասեմ՝ խոսքն ինչի մասին է։ Դրա համար գանք Թուրքիային։ Ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուրքիան ունեն 2 պայմանագիր։ Առաջինը, ըստ թուրքագետ ու միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի, ստորագրվել է 1927թ. հունվարի 8—ին, Կարսում, նախկին ԽՍՀՄ—ի եւ Թուրքիայի միջեւ։ Դա սահմանային գետերի եւ գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին։ Այդ կոնվենցիայով սահմանային հատվածի վրա ջրերը բաշխվում են կողմերի միջեւ 50/50 հարաբերակցությամբ։ Ընդ որում, կողմերը պարտավորվել են ձեւավորել դիտարկման կետեր եւ ստեղծել համատեղ հանձնաժողով, որը պարբերաբար պետք է որոշեր այդ դիտակետերով անցնող ջրերի քանակը։ Երկրորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 1973թ. հոկտեմբերի 26—ին, Անկարայում, նույնպես ստորագրվել է ԽՍՀՄ—ի կառավարության կողմից Թուրքիայի կառավարության հետ եւ վերաբերում է սահմանային Ախուրյան գետի
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միակարծիք են, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին Երեւանում երեկ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զոհրաբ Մնացականյանը. «Բարձր գնահատեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնության՝ ի թիվս այլ համանախագահող երկրների, ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում։ Արցախյան հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների իրավունքների իրականացմանը։ Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքների իրականացումը առանց սահմանափակման եւ հարկադրանքի։ Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»։
Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է՝ շարունակելու ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման սկզբունքների մասին խոսելիս նա մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար. «Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին, ես կարող եմ եւս մեկ անգամ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է հաշվի առնել եւÕՀայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը։ Սկզբունքորեն՝ տարածքային
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|