2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ եւ 11 դեմ ձայների համադրությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Այս քվեարկությունը մասշտաբային առումով աննախադեպ էր, ինչպես նաեւ աննախադեպ էր հանրապետականների եւ դեմոկրատների՝ միասնական ճակատով հանդես գալու առումով։ Որոշումը, իհարկե, նախ եւ առաջ քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված քայլ էր, սակայն ողջ աշխարհի հայության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած հանրության համար (դիվանագետներ, պատմաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող մտավորականներ եւ այլք) ակնհայտորեն ունի նաեւ պատմական արդարության վերականգնման ուղերձ։
Իհարկե, բանաձեւի ընդունումը տեղի ունեցավ թուրք—ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում եւ օրգանական առումով շաղկապված է նաեւ նույն օրը ընդունված մեկ այլ բանաձեւի հետ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ կապված վերջինիս՝ Սիրիա ներխուժման հետ, սակայն, միանշանակորեն սա նաեւ հանուն արդարության, հանուն պատմական ճշմարտության վերականգնման շուրջ մեկդարյա պայքարի արդյունք էր, որի համար պետք է երախտիքի խոսք հղել ինչպես Հայ դատի համար պայքարող կազմակերպություններին, նրանց ներկայացուցիչներին, սփյուռքին, այնպես էլ ԱՄՆ խիզախ կոնգրեսականներին, անհատներին, որոնց օրակարգում մշտապես եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը մի քանի անգամ պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ կողմից, ինչը նաեւ արձանագրված է հենց Ներկայացուցիչների պալատի բանաձեւում։ 1951 թ. մայիսի 28—ին «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի» վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղար
...
Կարդալ շարունակությունը »