ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 18

Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Մեր ենթադրությունների շարքում նաեւ ԱՄՆ-ի Սենատի կողմից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունած որոշումը քննարկման չդնելու մտայնությունը կար, ինչը եւ եղավ։ Սակայն նշել էինք նաեւ, որ դա հնարավոր է, քանի որ յուրաքանչյուր գերտերություն (նաեւ ցանկացած պետություն) նախ եւ առաջ իր շահերն է առաջ մղում։ Երբ երկու կամ մի քանի երկրներ են համատեղ գործում, միեւնույնն է ամեն մեկն իրենն է առաջնային դիտարկում, եւ փոխշահավետությունը հենց այդ դիտարկումների համաձայնեցմամբ, համադրմամբ է կայանում։
Ուստի այն հերթական հուսախաբությունը, որն այսօր որոշակի հանրային հատվածի գրեթե մի նոր հուսահատության է հասցրել, ժամանակավրեպ է, քանի որ միջազգային քաղաքականության օրակարգը նաեւ ժամակարգերով է ձեւավորվում, ինչը նշանակում է՝ չի կարելի ժամ առ ժամ բացառել ԱՄՆ—ի Սենատում վերոնշյալ հայանպաստ բանաձեւի քննարկումը։ Այնպես չէ, որ Թուրքիայի նախագահը Վաշինգտոնում ստացել է իր բոլոր հարցերի դրական պատասխանները։ Անկարան իր ծավալապաշտական քաղաքականության հետեւանքով ընկել է երկու քարի արանքը, ինչն էլ պատճառ դարձավ, որ եւ Դոնալդ Թրամփը, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկված ոչ մի հարցի շուրջ հաստատուն կարծիք կամ տեսակետ չհայտնեցին։
Գուցե ինչ—որ բան հստակեցվի Թուրքիայի նախագահի՝ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ սպասվելիք հանդիպումից հետո։ Չնայած այստեղից էլ սպասելիքները շատ չեն։
Փաստորեն, բացի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման կասեցումից, իրենց պատասխանները չստացան նաեւ թուրք—սիրիական եւ քրդական, ռուսական ՀՕՊ համակարգերի եւ ամերիկյան ռմբակոծիչ ինքնաթիռների, ՆԱՏՕ—ի Ինջիրլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 303 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ դրամ՝ աճելով 122 տոկոսով

Հայաստանը բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական արտադրող եւ արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ։ Ռազմարդյունաբերության ոլորտի համար հատկացումներն այս տարվա համեմատ ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դրամի։ Նախարար Հակոբ Արշակյանը երեկ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ գումարի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները եւ հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ զարգացումներ ունենք։ Ներկայումս ընթացքի մեջ են 60—ից ավելի ծրագրեր, որոնց շնորհիվ ստեղծվում են ե՛ւ պաշտպանական, ե՛ւ հարձակողական զինատեսակներ։ «Կան արտադրատեսակներ, որոնք փորձարկումներ են անցնում կամ առաջիկայում կփորձարկվեն, իսկ որոշ արտադրատեսակներ արդեն սպառազինության մեջ են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավանության է արժանացնում այն ծրագրերը, որոնք առաջին հերթին մեր պաշտպանունակությունը բարձրացնելու խնդիրն են լուծում։ Իհարկե, զուգահեռ ֆինանսավորվում են ծրագրեր, որոնք միտված են արտահանմանը։ Եթե մենք կարողանանք այս ամենն արդյունավետ համադրել, ապա կունենանք մի ոլորտ, որը ոչ միայն կապահովի մեր պաշտպանունակությունը, այլեւ ճիշտ քայլերի եւ համապատասխան ֆինանսների առ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդգծել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում ՀՀ եկող տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում

Ազգային ժողովը երեկվա նիստում շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ ու առաջարկներ են ներկայացրել պատգամավորները, արտահերթ ելույթներ են ունեցել կառավարության ներկայացուցիչները։ Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Նա, մասնավորապես, նշել է, որ 2020 թ. պետական բյուջեն հեղափոխական է, եւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլեւ շարունակում է նոր թափ հավաքել. «Առաջին՝ արդյոք 2020 թ. բյուջեի նախագիծը հեղափոխակա՞ն է։ 2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ—երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30—35 տոկոսով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը։ 
Հիմա, 2020 թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018 թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսով, եթե սրան գումարում ենք նաեւ 2018 թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխակա՞ն է։ Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ։ 2020 թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018 թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավելի են ուղիղ 135.1 տոկոսով։ Այլ կերպ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024