Ինչպիսի՞ն էր անցնող ժամանակահատվածը Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Երկրի արտաքին գործերը «ՀՀ»-ն ամփոփել է քաղաքագետների հետ զրույցում։
Այսպես, քաղաքագետ Նարեկ Մինասյանն ընդգծում է նկատելի նախաձեռնողականությունը. «Մասնավորապես, տեսանք դիվանագիտական ներկայացուցչությունների բացում նոր ուղղություններով, վիզային ռեժիմների չեղարկում եւ այլն։ Բացի այդ, տարվա ընթացքում եղան այցեր այնպիսի երկրներ, որոնց ուղղությունները նախկինում այդքան էլ չէին կարեւորվում։ Նաեւ կայացան այնպիսի երկրների առաջնորդների հետ հանդիպումներ, որոնց հետ հանդիպումներ նորանկախ Հայաստանի պատմության մեջ տեղի չէին ունեցել»։
Նա կարեւորեց նաեւ տարբեր ուղղություններով հարաբերությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։ Ասում է՝ հայ—ռուսական հարաբերություններում դինամիկ համագործակցություն է ընթանում, Հայաստան—ԵՄ հարաբերությունների տեսանկյունից նույնպես դրական տեղաշարժ կա. «Կարեւոր է այն հանգամանքը, որ բավական կայուն տեմպերով ընթանում է Հայաստան—Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման գործընթացը եվրոպական երկրներում»։
Մինասյանը հույս է հայտնում, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմքեր են եւ հնարավորություն կտան վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված երկխոսության մեկնարկը տալու համար։ «Չենք բացառում, որ դա առաջիկայում, հնարավոր է, լինի»,–նշում է ու ավելացնում, որ միաժամանակ տեսանելի է ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԵՄ—ի հետ ձեռք բերված համաձայնագրի մասով նկատում է. «Տարվա սկզբին շատերը պնդում էին, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ համաձայնագիրը կվավերացվի մինչեւ տարվա վերջ՝ բոլոր անդամ պետությու
...
Կարդալ շարունակությունը »