ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 15:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 11

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի եւ թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը եւս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ—ռուսական բարեկամության ամրապնդման գործում։ Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ—ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ—ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար։
Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը եւ կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները։ «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,–ասել է Լավրովը։
Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 259 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երեւանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ։ Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջեւ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել։ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ։ Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երեւանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, եւ, իրոք, մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա։ Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երեւանում տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ «Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով։ Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, նաեւ Չինաստանի հետ պայմանագիրը։ Այս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 259 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024