Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 22
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական կարողությունները
Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումները, թերեւս, կապված են ներքաղաքական խնդիրների հետ, քանի որ Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ մեծամասնություն ապահովել, ուստի ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ արեց լայն կառավարություն կազմել, բայց վերջինս մերժեց վարչապետի՝ կառավարություն կազմելու առաջարկը։ Եվ ոմանք Իսրայելում առկա այս ճգնաժամը դասական օրինակ են համարում, թե ինչպես են անձերի նկրտումները անգործության մատնում գործող համակարգը։
Ահա այս իրավիճակում է, որ իսրայելական կառավարությունը դիմում է արտաքին կտրուկ քայլերի, որն էլ ենթադրել է տալիս, թե փորձ է արվում ներքին խնդիրներից ուշադրությունը թեկուզ ժամանակավորապես շեղել արտաքին հարցերի ուղղությամբ, ինչպես դա անում են շատ երկրներում։ Եվ Իսրայելի վարչապետը իսրայելցիների ուշադրությունը սեւեռեց նախ Պաղեստինի, Գազայի հատվածի վրա, ապա Սիրիայի՝ պատճառաբանելով, թե իրանական ուժեր կան այնտեղ, որոնք զինտեխնիկայի տեղաշարժեր են անում Իսրայելի ուղղությամբ։ Մեզ ծանոթ գործելաոճ է, հարեւան Ադրբեջանում հաճախ են դիմում նման քայլերի, անմիջապես սադրում են արցախա—ադրբեջանական սահմանների մոտ, երբ ներքին խնդիրները սկսում են հսկողությունից դուրս գալ։
Իսկ Իսրայելում ավելի է խորանում ներքաղաքական ճգնաժամը. կարծես անխուսափելի է դառնում մեկ տարվա ընթացքում արդեն 3—րդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կամ էլ գուցե կիրառվի երկրի նախագահի կողմից իր լիազորությունների սահմաններում կառավարություն կազմելու հնարավորությունը։ Ինչեւէ, չենք խորանում իսրայելական ընտրակարգի մանրամասներում, քանի որ դա չէ մեր խնդիրն այս դեպքում, պարզա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո երեկ ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։
Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար եւ պատրաստ է աջակցել մեր երկրին այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ փաստաթուղթն այժմ ներկայացված է պատգամավորների պալատի ուշադրությանը։ Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առեւտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ արձանագրել Հայաստան—Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետեւից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի երկկողմ առեւտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները եւ հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։
Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին եւ նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։
Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը եւ խաղաղությանը միտված ջանքերը։ hhpr
...
Կարդալ շարունակությունը »
|
Երբ հիմքը պատմական է ու հարուստ, ընթացքը կարող է մեծ արագությամբ զարգանալ
Իտալիան այն երկիրն է, որի հետ մեր միջպետական կապերը միշտ զարգացել են պատմական ամուր հիմքերի եւ երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիմամբ։ Մեր փոխհարաբերությունները միշտ կրել են գործընկերային բնույթ եւ փոխվստահության բարձր մակարդակ են արձանագրել։
Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները դեռ 1992թ. մարտի 17-ին են հաստատվել, բայց Հայաստանի առաջին Հանրապետության որոշ դրվագներ աչքի անցկացնելիս չենք կարող չնշել, որ հայ-իտալական հարաբերությունները զարգանալու երկուստեք պատրաստակամություն միշտ են ունեցել։ Այդ ժամանակ, երբ երկիրը ծանր վիճակում էր, Հայաստանն աշխարհի հետ կապվում էր Բաթումով, եւ առեւտուրն արվում էր ապրանքափոխանակման միջոցով։ Ապրանքափոխանակությունն էլ կարգավորում էր ֆինանսների նախարարության կազմում գործող ապրանքափոխանակության կոմիտեն, որի սահմանած կանոնները թեեւ ելնում էին երկրի իրավիճակից, սակայն առեւտրի զարգացման համար նպաստավոր չէին։ Որպես օրինակ մեջբերվում է արտահանվող ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով գրավի պահանջը։ Մաքսային եւ այլ տուրքերի գանձումն էլ կարգավորված չէր։ Չնայած այս ամենին՝ մենք Իտալիայի հետ առեւտրատնտեսական կապեր հաստատեցինք (նաեւ Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, բայց Իտալիան առաջինն էր)։ Անշուշտ, այս ամենի մեջ պատմական ու քաղաքական գործոնը կար։
Հիմա էլ մեր երկրները հաջողությամբ գործակցում են՝ հետանկախական տարիներից ցայսօր։ Մեր երկրի ու Իտալիայի միջեւ 2018թ. ապրիլի 23—ի դրությամբ ստորագրված կա 3 արձանագրություն, տարբեր ոլորտներում համագործակցության 12 համաձայնագիր, փոխըմբռնման 9 հուշագիր։ Նաեւ՝ տնտեսական համագործակցությա
...
Կարդալ շարունակությունը »
|
2018 թ. նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա։ Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչեւ 2025 թ.՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ ամրագրված ուղղություններով։ Համաձայնագիրը նպատակաուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը՝ այդ նպատակով ապահովելով լիցենզիաների փոխադարձ ճանաչումը ֆինանսական գործունեության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում, ինչպես նաեւ փոխադարձ հասանելիությունը ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկաներին։
Համաձայնագրի վավերացման հարցը խորհրդարանի օրակարգում է։ Նոյեմբերի 25—ին այն կքննարկվի ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Բնականաբար, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրի վավերացման դեպքում կառաջանա նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման առաջնահերթությունն այն բանում է, որ եթե մարդիկ զբաղվում են բիզնեսով, ծառայություններ են մատուցում եւ այլն, ապա անպայմանորեն պետք է սպասարկվեն բանկային կամ ֆինանսական շուկայի նույն գործիքներով, անկախ այն բանից՝ Հայաստանում են, Ռուսաստանում, թե ԵԱՏ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|