ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 22 » Հանդիպում Սենատում
14:49
Հանդիպում Սենատում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո երեկ ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։
Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար եւ պատրաստ է աջակցել մեր երկրին այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ փաստաթուղթն այժմ ներկայացված է պատգամավորների պալատի ուշադրությանը։ Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առեւտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ արձանագրել Հայաստան—Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետեւից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի երկկողմ առեւտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները եւ հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։ 
Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին եւ նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։
Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը եւ խաղաղությանը միտված ջանքերը։ hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 315 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024