Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Մշակույթ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տինոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ—ակնարկների պրեմիերային։
«Կիլիկիա. առյուծների երկիրը» Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է. այն ընդգրկում է թագավորության 300–ամյա պատմությունը։ Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների կենտրոնական կերպարներին։
Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության չափանիշներին համապատասխան՝ սկսած զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչեւ գրաֆիկական եւ անիմացիոն լուծումներ։
Ֆիլմի պրոդյուսեր Սեւակ Սերոբյանի խոսքով՝ ընդամենը քսանհինգ րոպեում սեղմ ցույց են տվել իրենց կատարած աշխատանքը եւ այն, թե ինչ կարող են անել հետագայում։ «Եթե նախաձեռնենք ֆիլմի լիամետրաժ տարբերակը, դրանում տեղ չեն գտնի այն դրվագները, որոնք ներկայացված են կարճամետրաժ ժապավենում»,–նշել է պրոդյուսերը։ Նա շեշտել է, որ մեր պատմությունը շատ հզոր է եւ ճիշտ աշխատանքի դեպքում այն կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհին։ «Մենք առաջին անգամ այս ֆիլմով խոսում ենք թագավորության մասին, ոչ թե մեր ազգի ցավի ու լացի»,–եզրափակել է Սերոբյանը։
|
Արամ Խաչատրյանի 5—րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով։ Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Փառատոնը բացվեց երեկ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
«Շատ ոգեւորված ենք, ու կարծում եմ՝ հիանալի համերգ է մեզ սպասվում։ Երկար ենք պատրաստել ծրագիրը, մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել։ Ներկայացնելու ենք հատված Նարեկացու «Մատյան ողբերգությունից»։ Սիմֆոնիայի անունը «Խոստովանություն» է։ Այն մարդու պայքարն է հանուն բարոյական արժեքների, հավատի»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
Նա ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը. «Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, եւ այն ներկայացնել համերգին, պարզվեց, որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն։ Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»։
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ։ Փառատոնի մասնակիցները հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրանի» անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաեւ այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին։
Համաձայն ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնին, որում մասնավորապես ասված է. «Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետեւողականությամբ եւ նվիրվածությամբ ամեն տարի Երեւանի եւ մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը։
Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգեւում մեր հանդիսատեսներին, այլեւ կարեւոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական եւ աշխարհայացքային աճի տեսանկյունից։ Այս փառատոնը նաեւ կոչված է ստեղծելու համապատասխան հոգեւոր—մշակութային միջավայր եւ մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ։
Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը եւ ավանդույթներին։ Մեր դասական ժառանգությունը եւ ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման։ Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք եւ դիտարկենք համաշխարհային եւ միջազգային համատեքստում։
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչ
...
Կարդալ շարունակությունը »
|
Այս տարի լրանում է (հուլիսի 29) հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200—ամյակը։ Այդ առիթով դեռեւս նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպվել էր մեծամասշտաբ ցուցահանդես. չորս ամսվա ընթացքում ցուցադրությունն ունեցել էր մոտ 600 հազար այցելու։
Հայաստանի ազգային պատկերասրահը ծովանկարչի 200—ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես եւ գիտաժողով։ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պատասխանել է «Panorama.am»—ի հարցերին՝ կապված մշակութային այդ միջոցառումների հետ։
«Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200—ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու ազգային պատկերասրահի կողմից։ Ե՞րբ են լինելու այդ միջոցառումները» հարցին նա պատասխանել է. «Ինչպես գիտեք, նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահն էր կազմակերպել աննախադեպ ցուցադրություն, որին իր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահը։
Ազգային պատկերասրահը եւս այս տարի, սեպտեմբեր ամսին կազմակերպելու է ցուցահանդես։ Ամսաթիվն ավելի ուշ կբարձրաձայնենք։ Սա եւս մոտեցման մի ձեւ է հանրությանը անակնկալ մատուցելու համար։ Բացի ցուցահանդեսից, կկայանա միջազգային կարգի գիտաժողով, որը կնախորդի ցուցահանդեսի բացմանը»։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են ցուցադրվելու, եւ հնարավո՞ր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը ասել է. «Նախատեսել ենք ցուցադրությանը ներկայացնել Այվազովսկու այն գործերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել, այսինքն ոչ միայն մեր մշտական ցուցադրության գործերն են, այլ նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերում է դրսից գործեր բերելուն, ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրեր առաջ Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային թանգարանում տեղի ունեցավ ուկրաինացի հանրաճանաչ պոետ, ազատ Ուկրաինայի մարտիկ, իրավապաշտպան Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն եւ ուկրաիներեն գրքի շնորհանդեսը։
Ստուսի պոեզիան հայ ընթերցողին հասու դարձնելու գաղափարը նրա ճամբարային ընկերոջն է՝ այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության անդամ Ռազմիկ Մարկոսյանինը։ Շատ տարիներ առաջ, Մորդովիայի ճամբարից դուրս հանելով՝ Ռազմիկ Մարկոսյանը փրկել է Ստուսի բանաստեղծություններից հիսունութը։ Մի տարի առաջ նրա ջանքերով այդ բանաստեղծությունները մի քանի տասնյակ այլ ստեղծագործությունների հետ միասին հանձնվել են հայ ընթերցողին։
Շեւչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած շնորհանդեսում ներկայացվեց ոչ միայն Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» գիրքը, որի երկրորդ հրատարակությանն աջակցել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, այլեւ գրքի առաջին հրատարակության երեւանյան շնորհանդեսի նյութերից եւ միջոցառման արձագանքներից ծնունդ առած «Մտորումներ Ստուսի մասին» գիրքը, որում տեղ գտած գրականագիտական վերլուծությունները բարձր գնահատականի արժանացան ուկրաինացի մասնագետների կողմից, որակվեցին որպես Ստուսի պոեզիայի հանդեպ բարձրակարգ վերաբերմունքի դրսեւորում։ Ի դեպ, «Մտորումներ Ստուսի մասին» գրքի հրատարակության համար հոգացել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրա աջակցությամբ էլ կայացավ այս կարեւոր միջոցառումը։
Շնորհանդեսի պատվավոր հյուրերն էին հրատարակությունների նախաձեռնող Ռազմիկ Մարկոսյանը եւ Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը։ Ներկա էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ, կինոռե
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն։ Նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրեցին հավակնորդներին։ Նրանք են.
n Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի, մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ, մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով։
n Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով։
n Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ, ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են։ Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա։
n Դենիս Մուկվեգ, գինեկելոգ—վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, մանկաբարձ—գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պա
...
Կարդալ շարունակությունը »
|
Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ նախօրեին տրվել է «Ոսկե ծիրան» Երեւանի 13—րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։
Ավանդական կինոփառատոնի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որում ասված է. «Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին։
Ուրախալի է, որ արդեն 13—րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարեւոր մշակութային իրադարձության կենտրոն։ Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի եւ նշանակության մասին։ Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ։ Ավելորդ չէ նաեւ կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին եւ նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է։ «Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլեւ մասնագետների համար։ Մշակութային—հոգեւոր առումով այն նաեւ փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ եւ արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է։ Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը։
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13—րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն եւ լեփ—լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին եւ հյուրերին՝ անմոռանալի տպավո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հորդահոս աղբյուրի նման երեկ չափածո խոսքը թնդաց Հայաստանում. թանգարանների, դպրոցների հանդիսասրահները, զբոսայգիներն ու պուրակները տրվել էին պոետական խոսքը կերտողներին ու արտասանողներին։
Հայաստան աշխարհը միացավ չափածո խոսքը սիրող ու գնահատող այլ երկրներին ու նրանց հետ միասին նշեց պոեզիայի համաշխարհային օրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաջարկով նշվում է 1999 թվականից սկսած։
Գրողների եւ ընթերցողների ներդաշնակության երթի մեկնարկը տրվեց Հայաստանի գրողների միության պոեզիայի պուրակից, որտեղ դպրոցական բարձր տարիքի պատանիների եւ աղջիկների, նրանց ուսուցիչների եւ անցորդների հոծ խմբին դիմավորելու էին եկել Հայաստանի պոետները՝ Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ։
Բացման խոսքում Է. Միլիտոնյանը ասաց, որ մեր ժողովուրդը 1999 թվականից չէ, որ սիրում է պոեզիա, որովհետեւ պոեզիան նրա համար հացի պես միշտ է եղել։ Պոեզիայի օրվան մեր սիրելի ուսուցիչներն ու աշակերտները եկել են իրենց հոգու մղումով, նույն ոգով եւ այստեղ են մեր գրողները։ «Ամենակարեւորը գիրք կարդալն է, մենք իրար քարոզելու բան չունենք։ Ովքեր կարդում են գրականություն, սիրում են այն, գրականությունը համարում իրենց հոգու անբաժանելի մասը, նրանք լավ մարդիկ են իրենց ժողովրդի համար։ Այսօր հավաքվել ենք ասելու, որ մենք ունենք լավ բանաստեղծություն, ունենք հրաշալի դասական պոեզիա եւ ժամանակակից հրաշալի պոետներ»,–ասաց նա, մեջբերելով Ավետիք Իսահակյանի տողը՝ «Ով ուրիշին չի սիրում, չի կարող իրեն սիրել»։ &
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրերս արձակագիր, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանին շնորհվեց Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ։ Այդ մրցանակը 2008թ. շնորհվում է հայ գրողներին։ Այս տարի Ռ. Սահակյանի «Խնկաբույր աղոթքներ» (2014) բանաստեղծությունների ժողովածուն մրցութային հանձնախմբի կողմից ճանաչվեց լավագույնը։
Կարոտի եւ վրեժի գրականության ժամանակն իրեն չի սպառել, եւ նոր ժամանակների մեջ վերամարմնավորվում է թե՛ գեղագիտական, թե՛ գաղափարական պահանջներին համապատասխան։ Սակայն քանի տրոփում է հայի արյան հիշողությունը, քանի ժառանգվում են ցավի զգացողությունը, կորստի հետ անհաշտությունը, հետ վերադարձի հավատը եւ պահանջատեր լինելու անկասելի վճիռը, կստեղծվեն կարոտի կանչի արձագանքով թաթախված երկեր եւ բանաստեղծական տողեր։ Այդպիսի տողերը գերակշում են նաեւ արձակագիր եւ բանաստեղծ Ռաֆայել Սահակյանի ստեղծագործություններում, մասնավորապես՝ «Խնկաբույր աղոթքներ» բանաստեղծությունների գրքում։
Մրցանակը բանաստեղծին հանձնվեց Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում հանձնաժողովի նախագահ Վահագն Սարգսյանի ձեռամբ։ Նա գիրքը գնահատեց «խաչմերուկային» հրատարակություն, որում խաչաձեւվում են գրողի թեմատիկ բոլոր «երակները»։ Թեման պապերի Էրգրի կորուստն է, բայց իր ոգեղեն պաթոսով՝ ոչ երբեք կորուսյալը։
Ասմունքով հանդես եկավ Գարեգին Էվոյանը։
ՌաՖայել Սահակյանը բարձր գնահատելով իրեն շնորհված պարգեւը՝ հատկապես կարեւորեց Մկրտիչ Սարգսյանի գրական ժառանգության մշտակա ներկայությունը, նրա հետ իր առնչակցությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Ծիրանից՝ ծիրան հետհաշվարկն արդեն ավարտված է, փառատոնն էլ ընթացքի մեջ է։ Նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12—րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Մեկնարկին մասնակիցները եւ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին օրերս կյանքից հեռացած դերասան Օմար Շարիֆի հիշատակին։
Փառատոնի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին։ Արդեն տասներկուերորդ անգամ Երեւանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների եւ իրականացնողների ձեռքբերումն է եւ բոլոր երեւանցիների կողմից սպասված մեծ տոն։
Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը։ Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգեւում։
Կարեւոր է նաեւ այն, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին։ Երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, որոնք, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու եւ նկարահանելու։ Փառատոնը, անկասկած, մեծապես հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը։
Հարգելի՛ բարեկամներ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆրանսիայի Կանն ծովափնյա քաղաքում երեկ մեկնարկեց «Միդեմ» երաժշտական փառատոնը։ Չորս օր շարունակ՝ հունիսի 5—8—ը, Ֆրանսիայի հարավում գտնվող այս քաղաքը ողողված կլինի հայկական երաժշտությամբ։ Հայաստանն այս տարի «Միդեմ» հեղինակավոր միջազգային երաժշտական փառատոնին մասնակցում է պատվավոր երկրի կարգավիճակով։
Այդ կապակցությամբ երեկ Կաննի հանրահայտ փառատոների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց փառատոնին Հայաստանի մասնակցության մասին եւ ներկայացրեց ծրագրի մանրամասները։
«Մեզ համար կարեւոր էր լինել այս փառատոնի պատվավոր հյուրը 2015 թվականին։ Կարծում եմ՝ դուք բոլորդ գիտեք, որ այս տարին խորհրդանշական է Հայաստանի համար։ Մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը։ Սա հնարավորություն է եւս մեկ անգամ հիշել մեր ողբերգությունը եւ պահանջել անցած դարի առաջին ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը։ Մեզ համար սկզբունքային է ներկայանալ այստեղ եւ ընդհանրապես աշխարհին ոչ թե զոհի կերպարով, այլ ցեղասպանությունը վերապրած եւ վերածնված, ուժեղ, տաղանդավոր եւ ստեղծագործող հայի կերպարով»,–ասաց նախարարը։
«Մեր մասնակցության գաղափարն է՝ ցույց տալ հանդիսատեսին եւ մասնագետներին, թե ինչպիսի գանձեր ունենք Հայաստանում»,–իր հերթին նշեց ծրագիրն իրականացնող «Պրոարտ» ընկերության տնօրեն Ռուբեն Տոնիկյանը՝ ներկայացնելով նաեւ ծրագրի համար ընտրված հայեցակարգը։
Հայաստանն այս հեղինակավոր փառատոն
...
Կարդալ շարունակությունը »
|
Մշակույթների բազմազանության պահպանման հարցն արդի աշխարհում կարեւորագույն խնդիրներից է, եւ Հայաստանի Հանրապետությունը մեկն է այն երկրներից, որ հավատարիմ սեփական Սահմանադրության եւ վավերացված կոնվենցիաների դրույթներին, պետականորեն է լուծում ազգային փոքրամասնությունների իրավահավասարության, սոցիալ—մշակութային զարգացման, կրթության եւ կենսագործունեության բոլոր խնդիրները։
Հատկապես նշանակալի են ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող փառատոները, որոնց շնորհիվ ազգային փոքրամասնությունները ոչ միայն պահպանում են ազգային դիմագիծը, այլեւ կրթում մատաղ սերնդին, հայտնաբերում նոր ստեղծագործողների եւ կատարողների, ստեղծում խմբեր ու համույթներ։
Մշակութային բազմազանության օրվա առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացրեց ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի «Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնը՝ դեկորատիվ—կիրառական արվեստի իրերի ցուցադրությամբ եւ համերգային ծրագրով։
Ինչպես փառատոնին նախորդած մամուլի ասուլիսում նշեց մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, պետական—մշակութային քաղաքականության կարեւորագույն սկզբունքներից մեկը հենց մշակութային բազմազանության պահպանությունն է։ Այս առումով՝ միջմշակութային երկխոսության պահպանման, զարգացման ու խթանման համար առանձնակի ռազմավարական նշանակություն ունի Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Նոյեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|