ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2024, 14:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 22 » Չափածո խոսքի տոն Հայաստանում /Թանգարաններում, դպրոցներում, զբոսայգիներում/
14:57
Չափածո խոսքի տոն Հայաստանում /Թանգարաններում, դպրոցներում, զբոսայգիներում/

Հորդահոս աղբյուրի նման երեկ չափածո խոսքը թնդաց Հայաստանում. թանգարանների, դպրոցների հանդիսասրահները, զբոսայգիներն ու պուրակները տրվել էին պոետական խոսքը կերտողներին ու արտասանողներին։
Հայաստան աշխարհը միացավ չափածո խոսքը սիրող ու գնահատող այլ երկրներին ու նրանց հետ միասին նշեց պոեզիայի համաշխարհային օրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաջարկով նշվում է 1999 թվականից սկսած։
Գրողների եւ ընթերցողների ներդաշնակության երթի մեկնարկը տրվեց Հայաստանի գրողների միության պոեզիայի պուրակից, որտեղ դպրոցական բարձր տարիքի պատանիների եւ աղջիկների, նրանց ուսուցիչների եւ անցորդների հոծ խմբին դիմավորելու էին եկել Հայաստանի պոետները՝ Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ։
Բացման խոսքում Է. Միլիտոնյանը ասաց, որ մեր ժողովուրդը 1999 թվականից չէ, որ սիրում է պոեզիա, որովհետեւ պոեզիան նրա համար հացի պես միշտ է եղել։ Պոեզիայի օրվան մեր սիրելի ուսուցիչներն ու աշակերտները եկել են իրենց հոգու մղումով, նույն ոգով եւ այստեղ են մեր գրողները։ «Ամենակարեւորը գիրք կարդալն է, մենք իրար քարոզելու բան չունենք։ Ովքեր կարդում են գրականություն, սիրում են այն, գրականությունը համարում իրենց հոգու անբաժանելի մասը, նրանք լավ մարդիկ են իրենց ժողովրդի համար։ Այսօր հավաքվել ենք ասելու, որ մենք ունենք լավ բանաստեղծություն, ունենք հրաշալի դասական պոեզիա եւ ժամանակակից հրաշալի պոետներ»,–ասաց նա, մեջբերելով Ավետիք Իսահակյանի տողը՝ «Ով ուրիշին չի սիրում, չի կարող իրեն սիրել»։ «Մենք բոլորս՝ գրողներս, պիտի սիրենք, հարգենք միմյանց գիրը, ընթերցենք այն գիրը, որ ստեղծում ենք մենք»,–նկատեց նա, ներկաներին հորդորելով, որ պոեզիան յուրաքանչյուր ընտանիքի համար դարձնեն մի գեղեցիկ ծաղիկ։ «Այսօր մենք ծաղիկներ դրեցինք Եղիշե Չարենցի արձանին, ծաղիկներ ենք դնելու Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի եւ մյուս պոետների արձաններին, որոնց անուններն են կրում Հայաստանի դպրոցները»,–ասաց նա, ներկաներին տեղյակ պահելով, որ ՀԳՄ–ն «Լոռվա ձոր» հայրենակցական միության հետ համատեղ ստեղծել է Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ։ Առաջին մրցանակակիրը հայտնի է դառնալու առաջիկա աշնանը. մրցանակը տրվելու է մեծ վաստակ ունեցող գրողի։
Պոետական տողերով ներկաներին դիմեցին Արեւշատ Ավագյանը, Սուրեն Մուրադյանը, Բագրատ Ալեքյանը, Անուշ Վարդանյանը, Կարինե Աշուղյանը, Լեւոն Բլբուլյանը, Գոհար Գալստյանը, Հուսիկ Արան, Շանթ Մկրտչյանը, Հերմինե Նավասարդյանը, Թադեւոս Տոնոյանը, Վահե Արսենը, «Կենտրոն» համայնքի երեխաները, ովքեր սովորում են Մուշեղ Իշխանի, Գեւորգ Էմինի, Միքայել Նալբանդյանի, Մայակովսկու, Շեւչենկոյի, Եղիշե Չարենցի, Պուշկինի անվան դպրոցներում։
Պոեզիայի տոնը շարունակվեց Երեւանի այլ այգիներում, գրախանութներում, ուսումնական եւ արվեստի կենտրոններում, գրադարաններում, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Արարատի, Արագածոտնի մարզերում։ hhpress.am
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 523 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024