Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ավարտել է պաշտոնական այցը Հունաստան.
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին եւ հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այնուհետեւ հանրապետության նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարեւորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության եւ այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները եւ շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին։
Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաեւ Իրան—Հայաստան—Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները։ Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի՝ Հունաստան—
...
Կարդալ շարունակությունը »