Հանրապետության նախագահին երեկ հայ—արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաեւ առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան—Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ—արգենտինյան հարաբերություններին, նշել է, որ դրանք ավանդաբար բարեկամական են եղել, եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերություններն արագ վերաճեցին բարեկամական միջպետական հարաբերությունների։ Հայաստանը եւ Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները բացեցին միմյանց մայրաքաղաքներում եւ սկսեցին խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն։ Ըստ նախագահի, այդ հարաբերություններն ամրապնդվեցին երեք տասնյակից ավելի համաձայնագրերով։ «Իհարկե, յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերություննե
...
Կարդալ շարունակությունը »