ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 20.09.2019, 20:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [589]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [15]
Հասարակություն [779]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [74]
Զանազան [182]
Քաղաքականություն [610]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 21

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություն Հայ ազգային կոնգրեսը առաջարկել է մյուս ուժերին հանդես գալ ընտրական օրենսգրքի հետ կապված միասնական պահանջներով։ Նրանք իշխանությունից պահանջելու են հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման մեխանիզմ եւ այլն։ 
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին նշեց, որ անհրաժեշտ է այնպիսի ԸՕ—ի հաստատում, որը կապահովի լրջագույն հասարակական—քաղաքական ուժերի վերահսկողություն. «Այս առումով կարեւորագույն խնդիրը, որ դրված է ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական հասարակության առջեւ, միասնական պլատֆորմի ստեղծումն է»։ Նա տեղեկացրեց, որ ինտենսիվ հանդիպումներ են ունենում եւ քաղաքացիական հասարակության հետ, եւ քաղաքական ուժերի հետ, եւ դրանց արդյունքում ձեւավորում է այդ միասնական պլատֆորմը. «Դրա էության շուրջ կոնսենսուսն արդեն կա. մնում են դետալները։ Արդեն «Հայկական վերածնունդն» էլ է միանում այդ պլատֆորմին, ուրախ ենք ցանկացած քայլի համար, որ տանում է կոնսոլիդացիայի»։
«Ժառանգությունը», պաշտպանելով ՀԱԿ—ի 5 առաջարկները, այնուամենայնիվ, չի պատրաստվում միանալ միասնական պլատֆորմին։ «Ես կարծում եմ, որ ՀԱԿ—ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը Հայաստանում ավտորիտար ռեժիմի կնքահայրն է, կանգնած է ավտորիտար ռեժիմի ակունքներում, ուստի մենք այդպիսի քաղաքական ուժի միանալու խնդիր չու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 167 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, երեկ խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ—960 նախագծի շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Հովհաննես Սահակյանը, կարեւորելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում այն բոլոր առաջարկներն ու մտահոգությունները, որոնք կլինեն կառուցողական, կընդունվեն։
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է օրենսգրքի նախագծի այն հիմնական դրույթներին, որոնք հանրությանն առավել մտահոգում են։ Նա, մասնավորապես, խոսել է ընտրական օրենսգրքով նախատեսվող այն մեխանիզմներից, որոնք հնարավորություն են ստեղծելու բացահայտել ընտրախախտումները, որոնք այդքան անհանգստացնում են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Խոսելով ընտրական գործընթացից՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այն պայմանականորեն բաժանել են երեք փուլի։
Ըստ նրա՝ ընտրողներին նախատեսվում է գրանցել նոր մեխանիզմով՝ էլեկտրոնային սարքերով։ Այս եղանակը, ըստ նրա, կիրառելի է մեր երկրում, քանի որ ցուցակներն էլեկտրոնային տեսքով առկա են, ի տարբերություն այլ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 163 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանի Հանրապետության Անկախության 25–ամյակը մեր ամենանվիրական տոնն է։ Սա հրաշալի առիթ է արժեւորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները։ Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով եւ մեծ հանդիսավորությամբ նշենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25–րդ տարեդարձը»,–բացելով նիստը՝ ասել է Հովիկ Աբրահամյանը։
Այնուհետեւ վարչապետը խոսքը փոխանցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ–տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանին, ով մանրամասներ է ներկայացրել Անկախության 25–ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մշակման հարցի շուրջ։ «Անկախության 25–րդ տարեդարձի միջոցառումների հիմնական ուղղվածությունն առաջարկում եմ դիտարկել հանրապետության նախագահի մատնանշած երկու գաղափարախոսական առանցքի՝ որպես կայացած անկախ պետություն, պետականություն առաջ շարժվելու եւ անկախության 25–ամյա սերունդի ձեռքբերումները ներկայացնելու գաղափարների շուրջ»,–նշել է Վիգեն Սարգսյանը։
Նիստում քննարկվել են Անկախության 25–ամյակի խորհրդանիշի եւ կարգախոսի ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 110 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Սիրիան եղել է բազմաէթնիկ եւ կշարունակի մնալ։ Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել տեղային մակարդակում քրդական տարբեր խմբավորումների նկրտումները, թե ինչպես են պատկերացնում Սիրիայի ապագա քաղաքական համակարգը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում է արել քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Ըստ նրա, միգուցե քննարկվող դաշնայնացման տարբերակը լինի երկրի ներքաղաքական վիճակը կայունացնող սցենարներից մեկը, թեեւ կան քրդական մի շարք խմբավորումներ, որոնք Մերձավոր Արեւելքում այս ամբողջ ճգնաժամային իրավիճակն օգտագործել են իրենց դիրքերը որպես առանձին, ինքնուրույն սուբյեկտ ամրապնդելու տեսանկյունից։ «Սիրիան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է։ Սակայն ինչպիսին կլինի ապագայում, վաղ է խոսել»,–նշել է նա։
Արեւելագետ Սուրեն Մանուկյանը հնարավոր է համարել, որ քրդերի առաջնորդների հայտարարությունը դաշնայնացման մասին դեմարշ է, քանի որ սիրիական քրդերը չհրավիրվեցին ժնեւյան բանակցություններին մասնակցելու։ «Նման հայտարարությամբ նրանք ուզում էին ցույց տալ, որ ուժ են, պատրաստ են ինքնո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 136 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019