Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 30
Մարտի 28—ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հանրապետության նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ։ Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան—թանգարանում։ Այն հիմնվել է 1971 թվականին։ Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարեւոր կառույցներից է՝ ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի եւ միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու։ ՀՀ նախագահը շրջել է գրադարան—թանգարանում, ծանոթացել ցուցադրանյութին, մշակութային այս հաստատության գործունեության վերաբերյալ զրուցել պատասխանատուների հետ։ Հանրապետության նախագահը գրադարան—թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը։
Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» եւ Հայ յեղափոխական դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին։ Բոստոնի «Հայրենիքը» ԱՄՆ արեւելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է։ Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաեւ &
...
Կարդալ շարունակությունը »
|
«Եվրանեսթ» ԽՎ—ում Հայաստանի պատվիրակությունը կարողացել է արդարացնել իրեն՝ թույլ չտալով հակահայկական ձեւակերպումներ՝ չնայած այն բանին, որ Բաքվի ուրվականը մշտապես այլ երկրների պատվիրակների միջոցով ներկա է եղել։
Թեպետ Ադրբեջանը հայտնել է «Եվրանեսթ»—ից դուրս գալու մասին, եւ Բրյուսելում ադրբեջանցի պատգամավորներ չեն եղել, սակայն «օկուպացված տարածքների» մասին հայտարարությունները շարունակել են հնչել, ընդ որում, առանց կոնկրետացնելու։
«Կարելի է ենթադրել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում շարունակվում է ադրբեջանական լոբբինգը»,–«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ «Հանկարծ մոտենում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի կամ այլ պետության պատգամավորը եւ ընդհանուր հայտարարություններ անում օկուպացված տարածքների մասին։ Ընդ որում, չպարզաբանելով, թե ինչ տարածքներ։ Նման լղոզված ձեւակերպումները կարող են հետագայում օգտագործվել։ Եվ մենք մշտապես փորձել ենք դա հասցնել մեր գործընկերներին։ Արդյունքում եկանք կոնսենսուսի, որ Հայաստանի շահերը պետք է հարգել»,–նշեց նա։
Պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է
...
Կարդալ շարունակությունը »
|
Վաղն ԱՄՆ—ում աշխատանքներն է սկսելու միջուկային անվտանգության միջազգային համաժողովը, որին մասնակցելու են 51 երկրի նախագահներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այդ նպատակով ԱՄՆ է ժամանել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նա միաժամանակ մասնակցելու է նաեւ Մերիլանդ նահանգում Թուրքիայի ֆինանսավորմամբ կառուցված մզկիթի բացման արարողությանը։
Նախօրեին պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է նշյալ միջոցառմանը մասնակցելու հրավերը։ Մերժվել է նաեւ Անկարայի Օբամա—Էրդողան համդիպման խնդրանքը, թեեւ ԱՄՆ պաշտոնյաները շեշտում են, որ դա չպետք է դիտարկվի իբրեւ Թուրքիայի նախագահի ստորացում, քանի որ համաժողովի ընթացքում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում, թեեւ ըստ միջազգային ԶԼՄ–ների նախատեսված է Չինաստանի նախագահի հետ հանդիպում։
Ամերիկյան «Ուոլ սթրիթ ջորնալ» օրաթերթը գրում է, որ Անկարան ամիսներ շարունակ ջանքեր է գործադրում Օբամա—Էրդողան հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած՝ այդ ջանքերը անցել են ապարդյուն եւ քաղաքավարի մերժում ստացել։ Ըստ նույն աղբյուրի՝ Վաշինգտոնը խիստ դժգոհ է քրդերի հանդեպ Անկարայի որդեգրած քաղաքականությունից թե՛ Թուրքիայում եւ թե՛ Սիրիայում, ինչի առնչությամբ մասնավոր հանդիպումներում նախազգուշացրել են Անկարային։ Իսկ ամերիկյան «The Center for American Progress» կենտրոնի ազգային անվտանգության եւ միջազգային քաղաքականության բաժնի ղեկավար Մաքս Հոֆմանի կարծիքով, Միացյալ Նահանգները չի ցանկանում այնպիսի տպավորութ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|