ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ընտրելով 4 անձ իշխանությունից, 4—ը՝ ընդդիմությունից, 4–ը՝ քաղաքացիական հասարակությունից (4+4+4) բանակցային ձեւաչափը, առաջարկել էր իշխանությանը քննարկել ընտրական օրենսգրքի նախագծի դրույթները, ինչը նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը ընդունելի էր համարել։
Երեկ առաջին հանդիպման օրն էր։ «4+4+4» ձեւաչափով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները ուշացումով սկսվեցին։ Ուշացման պատճառը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների չներկայանալն էր, ովքեր ԱԺ անցակետում անձնագրերը թողնելու կարգի հետ անհամաձայնություն էին հայտնել։ Լեւոն Զուրաբյանը ստիպված էր միջամտել։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ի վերջո ներկայացել են քննարկմանը։
Իշխանությունը ներկայացնում են կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ Ընդդիմությունը ներկայացնում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հանրային սեկտորը ներկայացնում են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, իրավապաշտպաններ Տիգ
...
Կարդալ շարունակությունը »