ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 10:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
1 2 3 ... 15 16 »

«Riafan.ru»-ում Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի` ԶԼՄ-ների գծով հանձնաժողովի փորձագետ Վադիմ Մանուկյանը կանխատեսել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության արդյունքները: Վերլուծելով արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածության հերթական աճը՝ բլոգերը հիշեցրել է, որ Ռուսաստանը շատ լավ է կարողանում «խաղաղություն պարտադրել» չափազանց տաքգլուխներին:
Մանուկյանի կարծիքով՝ հենց Անկարան է, որ միանգամից հայտարարեց Բաքվին անվերապահ աջակցության մասին, պատասխանատվություն կրում այն բանի համար, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կրկին անցել են արցախյան ռազմաճակատում իրենց բարդ հարաբերությունների «թեժ փուլին»:
«Արցախի խնդրով պայմանավորված հայ-ադրբեջանական հակամարտությունը նորից սրվել է: Կիրակի օրվա առավոտից տաքգլուխները կրկին կրակ են բացել խաղաղ բնակչության վրա: Ինչպես միշտ, օգտագործվում են սադրանքներ ու ֆեյքեր:
Ցավոք, մենք արդեն հարմարվել ենք այս հակամարտությանը: Ժամանակ առ ժամանակ այն վերսկսվում է, սակայն մինչեւ հիմա ՆԱՏՕ-ի երկրները երբեք բացահայտ չեն աջակցել մի կողմի ագրեսիային՝ մյուսի դեմ: Իսկ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւոր անդամ Թուրքիան որոշել է աջակցել Բաքվի գործողություններին:
Պատճառը, իմ կարծիքով, պարզ է: Թուրքիան նվաստացած է, որ երկրների մեծ մասը պաշտոնապես ճանաչել է 1915 թ. հայերի ցեղասպանությունը: Սակայն իր այժմյան գործողություններով Անկարան միայն համաշխարհային հանրության մեջ ջերմացնում է համապատասխան վերաբերմունքն այդ արյունոտ պատմության նկատմամբ: 
Ես անվերապահորեն դատապարտում եմ Թուրքիային` հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու համար, որը վերաբերում է միայն այս երկու երկրներին: Նրբությունն այն է, որ, փառք Աստծո, ՆԱՏՕ-ի մյուս երկրների մտքով չի անցել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 200 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը

Հայաստանը չունի սեւ եւ գունավոր մետաղների արտադրություն, այն դեպքում, երբ վերոնշյալ ապրանքատեսակները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Սրան զուգահեռ տարիներ շարունակ հանրապետությունից մեծ ծավալներով արտահանվում են սեւ եւ գունավոր մետաղների ջարդոններ ու թափոններ: 2017 թ. Հայաստանից արտահանվել են 8000 տոննա սեւ մետաղի, 2472 տոննա պղնձի թափոն եւ ջարդոն, մոտ 2000 տոննա ալյումին: Արտահանման մոտավորապես նույն չափաբաժինը պահպանվում է նաեւ մյուս տարիներին: 2018 թ. Հայաստանից արտահանվել է 12 հազար տոննա սեւ եւ գունավոր մետաղների ջարդոն:
2019 թ. վերոհիշյալ մետաղների եւ դրանցից պատրաստված ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 350 մլրդ դրամ: Նորանկախ Հայաստանում սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը հիմնական արտահանման ճյուղերից էր, եւ այդ տարիներին այնպիսի մեծ ծավալներով էր արտահանվել, որ այսօր հումքի լուրջ խնդիրներ կարող են ծագել տեղական արտադրության համար:
2019 թ. ամփոփված վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում եղել է 167 մլրդ դրամի մետաղական ապրանքների արտադրություն: Մեր երկրում գործում են մոտ 30 մետաղագործական եւ մետաղամշակման ընկերություններ: Դրանցում արտադրությունն ամբողջությամբ կամ հիմնական մասով հիմնված է տեղական մետաղական ջարդոնի եւ թափոնի օգտագործման վրա: Մի շարք ընկերություններ մետաղական լարերն արտադրում են բացառապես տեղական հումքով, ինչը զգալիորեն նվազեցնում է դրանց ինքնարժեքը: Հայաստանում դեռեւս առկա մետաղական ջարդոնների եւ թափոնների քանակը շատ սահմանափակ է, իսկ նման արտադրանքի համար հումքի ներկրման դեպքում դրանցից պատրաստվող արտադրատեսակների գներն անխուսափելիորեն կբարձրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 191 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպան չի սրում հարաբերությունները Մոսկվայի հետ եւ չեզոք դիրքում է

Վերջին ամիսներին հետզհետե ավելի են սրվում ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչը, իհարկե, դառնում է մտահոգիչ։ Ի վերջո, այս հարաբերություններից են կախված նաեւ համաշխարհային ռազմա-քաղաքական եւ տնտեսաքաղաքական կարգավորումներն ու ճգնաժամերը այս կամ այն տարածաշրջանում։ Իսկ մենք՝ հայերս, մեզ անհանգստացնող հակամարտություն ունենք, որը կարող է նաեւ լրացուցիչ ծավալումների հանգեցնել, եթե վերսկսվի արցախյան նոր պատերազմ։
Իհարկե, ռուս—ամերիկյան հարաբերություններն ընթանում են բացառապես տնտեսա—քաղաքական ուղղությամբ, սակայն միմյանց նկատմամբ մերթ ընդ մերթ արվող հայտարարությունները վկայում են, որ այսպես շարունակվելու դեպքում այն կարող է նաեւ ռազմա—քաղաքական ուղղություն ստանալ։
Պարզ է, որ սա չի կարելի համեմատել արդեն պատմության գիրկն անցած ԽՍՀՄ—ԱՄՆ հակամարտության հետ, երբ «սառը պատերազմ» ասվածն աշխարհը բաժանել էր երկու հակամարտ կողմերի, երբ նաեւ միջուկային պատերազմի վտանգ առաջացավ այս երկրների միջեւ։ Բայց, հուրախություն մարդկության, ամեն բան առանց միջուկային հարվածների ավարտվեց։ Ռուս—ամերիկյան ճգնաժամը դեռ նման վտանգներ չի պարունակում, չնայած մեկ անգամ չէ, որ տարիներ առաջ ՌԴ Պետդումայի փոխխոսնակի պաշտոնը ստանձնած, ազգայնամոլական դրսեւորումներ ունեցող Վլադիրմիր Ժիրինովսկին հայտարարում էր, որ Ռուսաստանին պետք չէ սպառնալ, քանի որ Մոսկվան ինքը կարող է սպառնալ բոլորին՝ միջուկային հարվածներ հասցնելով… Սա կարելի էր նաեւ լուրջ չհամարել, քանի որ այս քաղաքական գործիչը կարող է ամիսը մեկ փոխել իր քաղաքական կողմնորոշումը (մենք գոնե լավ գիտենք, թե ինչպես էր մի ամիս հայկական շահերից խոսում, մեկ այլ ամիս՝ ադրբեջանական կա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 231 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Հայկական արտադրության հագուստը հաջողություն է գտնում միջազգային շուկայում

Եթե տարիներ առաջ տեղական հագուստի մասին խոսում էինք ոչ այնքան մեծ խանդավառությամբ՝ նախապատվությունը տալով միջազգային ապրանքանիշերին, ապա վերջին շրջանում քիչ չեն առեւտրային կենտրոնները, որոնք բացառապես ներկայացնում են հայկական արտադրության հագուստ ու կոշիկ։ Շատ ենք հանդիպում հայկական տաղավարների, որոնցում բավական հետաքրքիր մտահղացմամբ առանձնահատուկ դիզայնով հայ արտադրողները նոր շունչ են հաղորդում հայկական հագուստին՝ համադրելով միաժամանակ որակն ու ճաշակը։ Թեպետ ասում են «ճաշակին ընկեր չկա», սակայն երբ խոսքը վերաբերում է հայկական նորաձեւ հագուստին, ապա կարելի է համարել, որ վերջին շրջանում հայրենական հագուստ արտադրող ընկերություններն սկսել են միջազգային հանրությանը, ինչու չէ, նաեւ նոր ճաշակ թելադրել։
Տարիներ ի վեր, բացի թանկարժեք ու հայտնի միջազգային ապրանքանիշերից, Հայաստան են ներկրվել չինական ու թուրքական արտադրության հագուստ ու կոշկեղեն, որոնք իրենց մատչելիությամբ (որակի մասին չենք խոսում) հեղեղել են շուկան՝ այլընտրանք չթողնելով հայ սպառողին։ Բնականաբար, արտաքին տեսքից աչք շոյող, բայց ցածրարժեք հագուստին հայ սպառողն ավելի հեշտ է գումար վճարում, քան հայկականին։
Պետություն—մասնավոր հատված համագործակցության շնորհիվ հայրենական շուկա մուտք գործեցին հայրենական արտադրողներ, եւ տարիների ընթացքում վերաբացվեցին, վերագործարկվեցին կամ նոր գործարաններ ստեղծվեցին՝ զարկ տալով տեքստիլ արդյունաբերությանը։ Հայկական արտադրության հագուստն ու կոշիկը դարձան ներքին շուկայի համար մրցունակ, քանի որ շատ ընկերություններ կարողացան նոր թրենդային ոճի պահանջարկված հագուստ՝ վերարկուներ, որակյալ բաճկոններ եւ այլն ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 289 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դուք «առնետ» եք, եթե ծնվել եք 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008 թվականներին։ Եկող տարվա ընթացքում ծնվածները եւս հորոսկոպով «առնետ» կհամարվեն, կամ՝ 2020 թ. սպիտակ մետաղյա առնետի տարի է։
Ասում են՝ առնետը խելացի, նպատակասլաց ու համբերատար կենդանի է։ Իսկ մետաղյա առնետի սպիտակ գույնը խորհրդանշում է հաջողություն ու բարգավաճում։
Համարվում է, որ առնետը սիրում է ընտանեկան հարմարավետություն ու ջերմություն։ Ուստի լավ կլինի Ամանորը դիմավորել տանը՝ ընտանիքի, հարազատների ու ընկերների միջավայրում։ Այս կենդանին մեծ սեր ունի համեղ ուտելիքների հանդեպ։ Սա նշանակում է, որ նրան կարող եք գրավել բազմազան ու համեղ ուտեստներով։ Չմոռանաք պանրի մասին՝ որքան շատ, այնքան՝ լավ։ Նա միանշանակ գոհ կմնա։ Ի դեպ, չմոռանաք նաեւ տոնական սեղանին տարվա հերոսի տեսքով մոմեր կամ խորհրդանշական իր դնել։ Այդպես նա հաստատ կգոհանա, ու տարվա ավարտին բարեկամաբար հրաժեշտ կտա՝ 12 տարի անց նորից «տեսնվելու» սպասումով։
Սպիտակ մետաղյա առնետի տարում աստղագուշակները կանխատեսում են ֆինանսական հաջողություններ աշխատանքում ու բիզնեսում։ Հաջողության կհասնեն նրանք, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել։ Պետք է լինել խելամիտ եւ արագաշարժ։ Սպիտակ առնետը շատ է սիրում ազնվությունն ու արդարությունը։
2020 թվականին պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների։ Միգուցե ստիպված լինեք փոխել աշխատատեղը, տունը, անգամ ընտանեկան կարգավիճակը։ Ֆինանսական առումով փոփոխությունները կլինեն միայն դրական, քանի որ տարին խոստանում է ճոխություններ։ Ցանկացած իրավիճակում փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ։
Իսկ նրանք, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց կեսին, 2020—ին կունենան նոր խոստումնալից ծանոթություններ, որոնք կվերածվեն ջերմ հարաբերությունների։ Եկող տարին նպաստավոր է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրանում իսլամական հեղափոխությունից հետո այդ երկրի ու տարածաշրջանի արաբական երկրների (բացառությամբ՝ Սիրիայի) փոխհարաբերությունները, կարելի է ասել, առավելապես լարված բնույթ են կրել, իսկ Օմանը հիմնականում չեզոք դիրք է ունեցել։ Լարվածությունը հիմնականում պայմանավորված է եղել այդ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում հեղափոխության «արտահանմանը» կարեւոր տեղ հատկացնելով։ Հանգամանք, որն այսօր էլ արաբական երկրներն իրենց համար վտանգավոր են համարում։
Ահավասիկ՝ դեկտեմբերի 6—ին Սաուդյան Արաբիայի արտաքին հարցերով պետնախարար Ադել ալ Ջոբեյրիի արտահայտած տեսակետները Հռոմում տեղի ունեցած Միջերկրական ծովի եւ միջազգային խնդիրների վերաբերյալ քննարկումների 5—րդ համաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, թե Թեհրանը հավատարիմ է հեղափոխության «արտահանման» սկզբունքին եւ չի հարգում այլ երկրների ինքնիշխանությունը։ Իրականում էլ հետհեղափոխական առաջին 2 տասնամյակում հեղափոխության «արտահանման» սկզբունքն առավել ցայտուն էր դրսեւորվում Իրանի արտաքին քաղաքականությունում։ Հանգամանք, որը խիստ մտահոգում էր ոչ միայն արաբական, այլեւ ողջ իսլամական աշխարհին, մանավանդ որ հեղափոխությունը զգալի ազդեցություն ունեցավ արաբական երկրներում իսլամի զարթոնքի տեսանկյունից։ Բնականաբար, դա խիստ բացասաբար անդրադարձավ Թեհրան—Էր Ռիադ փոխհարաբերությունների վրա, հատկապես եթե նկատի ունենանք, որ սունի ուղղության ծայրահեղական վահաբականության աղանդի կրող ու ջերմեռանդ քարոզող Սաուդյան Արաբիան նաեւ հավակնում էր իսլամական աշխարհի առաջնորդության։
1987 թ. Մեքքա ուխտագնացության ժամանակ, արարողակարգերից մեկ ընթացքում իրանցի ուխտագնացների «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսներ հնչեցնելը խառնաշփոթի պատճառ դարձավ, օրինապահները կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 237 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարցազրույց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020–2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի» շրջանակում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել եւ դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ եւ համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի եւ կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը»,— նշել էր Դեբորա Գրիզերը։
–Պարոն Վարդանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ այդ՝ «ցածր գնի» սցենարներից մեկը կրկին հայկական ատոմակայանին է վերաբերում, եւ կրկին փակելու պարտադրանք է հնչում։
–Նման պարտադրանք չկա։
–Թող ձեւակերպված լինի կոչ, հորդոր, էությունը չի փոխվում։
–Կրկնում եմ՝ որեւէ բան չի պարտադրվում։ Խորհուրդ է տալիս։ Կա էներգետիկ համակարգի հաշվարկների «թայմս» մոդելը։ Ծրագիր է, որտեղ մտցվում են ելակետային տվյալները, եւ հաշվարկներ են կատարվում։ ԱՄՆ ՄԶԳ—ի վերլուծությունները հիմնված են ներմուծված ելակետային տվյալների եւ այդ հաշվարկների վրա։ Ներկայացնում են՝ ինչ են ցույց տալիս այդ հաշվարկները։ Բազմաթիվ սցենարներ են ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 285 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի այս հանձնառությունը ջանադիր աշխատանք ու հետեւողական քայլեր է պահանջում

«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչեւ 2050 թվականը, նաեւ ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության եւ վերականգնման խնդիրների շուրջ։ Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական եւ կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը։
Միջոցառմանը մասնակցում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, իսրայելական KKL—JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի եւ «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները։ Համաժողովի օրերին կազմակերպվելու են այցելություններ «Դիլիջան» ազգային պարկ, «Էյ Թի Փի»—ի տնկարաններ, ծառատունկի վայրեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին եւ կարեւորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 274 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Պետք է խոսել նաեւ մի կարեւոր իրողության մասին, որը միշտ կոծկում են համաթուրքական ամեն ինչի հետեւից գնացող այս երկրները։ Դա նրանց ամենացավոտ կողմերից մեկն է։ Այս մասին ժամանակին եւ ավելի հանգամանալից անդրադարձել եմ ազգային—ազգայնական ուղղվածությամբ իմ սեփական «Լուսանցք» թերթում։ Այս մասին պետք է խոսել նաեւ այժմ, քանի որ համաթուրքական դաշինքը կամ ճակատը մեծ ճաքեր ունի, ինչը թյուրքալեզու երկրները դեռ կարողանում են քողարկել։ Ժամանակին գրել էի, որ համաթուրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն։ Տարիներ շարունակ «նախաթուրք» հասկացողության կռիվ կա թյուրքական երկրներում։ Իհարկե, թուրքերն իրենց են միանշանակ համարում «թյուրքական գենի կրող», սակայն դրա հետ համաձայն չեն հատկապես թուրքմենները, որոնց նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը թուրքմենբաշի էր կոչվում եւ գրել էր թուրքմենների ազգային եւ հոգեւոր գաղափարախոսությունը։ Անգամ Թուրքիայում բնակվող թուրքմեններն են «վերեւից նայում» թուրքերին։ Սա սկզբունքային վեճ է, որ կարող է հակամարտության տանել։ Թուրքմենբաշի՝ բոլոր թուրքմենների հայր, այսպես էին անվանում արդեն հանգուցյալ նախագահին Թուրքմենստանում։ Նա, ով կառավարեց երկիրը 21 տարի, որպես «ազգի հայր» ավելի հեռուն գնաց, օրացուցային անուններն անգամ անվանափոխեց՝ հունվարը թուրքմենբաշի էր կոչվում, ինչպես իրեն էին անվանում, ապրիլը նրա մոր անունն էր կրում, իսկ սեպտեմբերը՝ ռուխնամա, ինչպես վերնագրված է նրա հեղինակած ազգային ու հոգեւոր գիրքը։
Թուրքմենական պաշտամունքը այնքան խորն էր թափանցել, որ Սափարմուրադ Նիյազովին փոխարինողը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, սահմանադրական փոփոխություններին զուգահեռ, որպեսզի կարողանա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 243 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից

Թուրք-սիրիական հակամարտությունը, ավելի ստույգ՝ արդեն զինված բախումները, կարող էր շատ արագ կարգավորվել, եթե համաշխարհային երկու բեւեռների երկու անկյուններում նստած Վաշինգտոնն ու Մոսկվան ի սկզբանե երկակի խաղերով չտարվեին։ Սակայն այդպես էլ պիտի լիներ, քանի որ Թուրքիան վաղուց ԱՄՆ-ի դաշնակիցն է, Սիրիան՝ ՌԴ—ի, Թուրքիան ԵՄ կառույցի հետ է կապել իր ապագան, Սիրիան՝ ԵԱՏՄ—ի, որին վաղուց է ցանկանում անդամակցել։
Երեւանի վերջին տարիների որդեգրած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը պիտի այլընտրանք չունենա։ Այս իրավիճակում երբեք չի կարող «կամ, կամ—ի» տարբերակը հայանպաստ դիտարկվել։ Գոնե ներկա ժամանակահատվածում։ Պետք է շարունակել «եւ, եւ—ի» քաղաքական գիծը, որովհետեւ այն այլեւս ընկալելի է համաշխարհային երկու բեւեռների համար, անգամ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանն իր հարաբերություններում դեմ չի արտահայտվել նման քաղաքականությանը։ Եթե մեր երկիրը արդեն ընկալված այս քաղաքական ուղին չպահպանի, ապա վստահ չի կարելի ասել, որ հետագայում նորից Հայաստանին թույլ կտրվի փոխլրացնող քաղաքականություն վարել արտաքին ասպարեզում։ Առանց այն էլ աներեւույթ դժգոհություններ կան այս կամ այն համաշխարհային կենտրոնից, եւ պետք չէ առիթ տալ։
Արդեն գիտենք, թե օրերս ՄԱԿ—ի ԱԽ—ում ծավալված քննարկումներն ինչ ընթացք ստացան, երբ եվրոպական երկրների կողմից սեղանին դրվեց Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատելու եւ դադարեցնելու հարցը։ Վաշինգտոնն ու Մոսկվան «քննադատություն» բառը դարձրեցին տարաձայնության դրոշակ, եւ եվրոպական կողմը միայնակ մնաց Թուրքիայի նկատմամբ իր քննադատական հայտարարությունն ան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 273 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու՝ Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ—ն հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն բյուջեի սահմաններում։ Այս մասին «ՀՀ»—ի թղթակցին հայտնեց Հայաստանի արդյունաբերության ոլորտ տասնյակ միլիոնավոր դոլարներ ներգրաված հեղինակավոր հակաճգնաժամային կառավարիչ, ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը. «Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկված է ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նախատեսված նվազագույն բյուջեի սահմաններում։ Անհավատալի կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ձեւավորել երիտասարդ եւ միեւնույն ժամանակ հմուտ թիմ, ներգրավել ազդակիր համայնքի բնակիչներին, ինչով զգալիորեն նվազեցրել ենք տարածաշրջանում առկա սոցիալական բեռը։ Աշխատում ենք նախագծային եւ լիազոր մարմնի կողմից տրված շահագործման թույլտվության՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման սահմաններում՝ բարձր կորզման գործակցով։ Այս պահին ունենք շուրջ 950 աշխատակից, որոնց ավելի քան 91 տոկոսը Լոռու մարզի բնակիչներն են, ինչը մարզի ծավալով զգալի սոցիալական խնդիր է լուծում։ Նաեւ աջակցում ենք Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետեւանքով աշխատանքից զրկված աշխատակիցներին՝ նրանցից 50—ին ներգրավելով աշխատանքի «Թեղուտ» ՓԲԸ—ում։ Ազդակիր համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում՝ Շնող խոշորացված համայնքի հետ համագործակցությամբ ֆինանսավորում ենք պտղատու այգիների տնկման ծրագիրը՝ հետագայում համայնքի բնակիչներին հանձնելու պայմանով։ Վերջին 3—4 տարիների ընթացքում ընկերությունը ֆինանսավորել եւ տնկել է մոտ 45 հա պտղատու այգի։ Դեռեւս չվերագործարկված՝ ընկերությունը վարում էր եւ վերագործարկումից հետո շարունակում է վարել ակտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ընդամենը օրեր առաջ «ՀՀ»-ն խոսել էր այն մասին, թե Հայկական ատոմային էլկայանի տարբեր արտադրամասերում պլանային նախազգուշական վերանորոգման ինչ աշխատանքներ են տարվում (ՊՆՎ—2019)։ Եվ ահա, ինչպես տեղեկացանք «ՀԱԷԿ» ՓԲԸ—ից, սեպտեմբերի 8—ին, ժամը 11։48—ին, ՀԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ. ՊՆՎ—ից հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ եւ միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին։
Ռեակտորը աշխատանքային պարամետրերի բերելուց եւ N3 տուրբագեներատորը ընդհանուր էլեկտրացանցին միացնելուց հետո 2019թ. ՊՆՎ—ն համարվում է ավարտված։
Ի դեպ, N3 տուրբագեներատորը կրում է 236 ՄՎտ բեռնվածք։
Եվ, ի միջի այլոց, ի պատասխան թյուրքական «մասնագիտական» քննարկումների, ընդգծենք, որ կայանում եւ դրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա է եւ չի գերազանցում բնական ֆոնային արժեքները։ Եվ սա իրապես մասնագիտական գնահատական է։
«ՀԱԷԿ» ՓԲԸ—ն տեղեկացնում է նաեւ, որ արդեն 4—րդ տարին է, ինչ ՀԱԷԿ—ը համատեղում է ստանդարտ ՊՆՎ—ների պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքները ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ, քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մեծ մասը տեխնոլոգիապես հնարավոր է իրականացնել միայն կանգնած էներգաբլոկի դեպքում։ Եվ մեծածավալ գործ է արվել։
Ընկերությունը հատ առ հատ թվարկում է դրանք. 1. ռեակտորից միջուկային վառելիքի լրիվ բեռնաթափում, դրա լվացում եւ նախապատրաստում վերահսկման անցկացմանը, 2. ռեակտորի իրանի գործիքային հետազոտում եւ արդյունքների նախնական վերլուծություն, 3. անվտանգության 1—ին եւ 2—րդ դասի տարրերի գործիքային հետազոտման ավ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024