ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 03:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 11 » Ի՞նչ սպասել «առնետից» /Տոնական սեղանին որքան շատ պանիր, այնքան՝ լավ/
14:34
Ի՞նչ սպասել «առնետից» /Տոնական սեղանին որքան շատ պանիր, այնքան՝ լավ/

Դուք «առնետ» եք, եթե ծնվել եք 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008 թվականներին։ Եկող տարվա ընթացքում ծնվածները եւս հորոսկոպով «առնետ» կհամարվեն, կամ՝ 2020 թ. սպիտակ մետաղյա առնետի տարի է։
Ասում են՝ առնետը խելացի, նպատակասլաց ու համբերատար կենդանի է։ Իսկ մետաղյա առնետի սպիտակ գույնը խորհրդանշում է հաջողություն ու բարգավաճում։
Համարվում է, որ առնետը սիրում է ընտանեկան հարմարավետություն ու ջերմություն։ Ուստի լավ կլինի Ամանորը դիմավորել տանը՝ ընտանիքի, հարազատների ու ընկերների միջավայրում։ Այս կենդանին մեծ սեր ունի համեղ ուտելիքների հանդեպ։ Սա նշանակում է, որ նրան կարող եք գրավել բազմազան ու համեղ ուտեստներով։ Չմոռանաք պանրի մասին՝ որքան շատ, այնքան՝ լավ։ Նա միանշանակ գոհ կմնա։ Ի դեպ, չմոռանաք նաեւ տոնական սեղանին տարվա հերոսի տեսքով մոմեր կամ խորհրդանշական իր դնել։ Այդպես նա հաստատ կգոհանա, ու տարվա ավարտին բարեկամաբար հրաժեշտ կտա՝ 12 տարի անց նորից «տեսնվելու» սպասումով։
Սպիտակ մետաղյա առնետի տարում աստղագուշակները կանխատեսում են ֆինանսական հաջողություններ աշխատանքում ու բիզնեսում։ Հաջողության կհասնեն նրանք, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել։ Պետք է լինել խելամիտ եւ արագաշարժ։ Սպիտակ առնետը շատ է սիրում ազնվությունն ու արդարությունը։
2020 թվականին պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների։ Միգուցե ստիպված լինեք փոխել աշխատատեղը, տունը, անգամ ընտանեկան կարգավիճակը։ Ֆինանսական առումով փոփոխությունները կլինեն միայն դրական, քանի որ տարին խոստանում է ճոխություններ։ Ցանկացած իրավիճակում փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ։
Իսկ նրանք, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց կեսին, 2020—ին կունենան նոր խոստումնալից ծանոթություններ, որոնք կվերածվեն ջերմ հարաբերությունների։ Եկող տարին նպաստավոր է երկարատեւ ամուսնություն ու ամուր ընտանիք ստեղծելու համար։
Բայց այս ամենին հետեւելուց առաջ նախ հույսը Ձեզ վրա դրեք։ Հավատացեք՝ գործող գլխավոր անձը Դուք եք՝ Ձեր իսկ կայացրած որոշումներով։ Իսկ կանխատեսումները միայն կանխատեսումներ են՝ ոմանց կարծիքով պարզապես իրադարձություններին համընկնող, ոմանց համոզմամբ էլ՝ կանխորոշված ճակատագրից մանրամասներ հուշող։
Ի դեպ, Ամանորին քիչ է մնացել։ Ձեր տոնածառն արդեն զարդարվա՞ծ է...

 


Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 349 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024