ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 23:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 11

Եվրոպան չի սրում հարաբերությունները Մոսկվայի հետ եւ չեզոք դիրքում է

Վերջին ամիսներին հետզհետե ավելի են սրվում ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչը, իհարկե, դառնում է մտահոգիչ։ Ի վերջո, այս հարաբերություններից են կախված նաեւ համաշխարհային ռազմա-քաղաքական եւ տնտեսաքաղաքական կարգավորումներն ու ճգնաժամերը այս կամ այն տարածաշրջանում։ Իսկ մենք՝ հայերս, մեզ անհանգստացնող հակամարտություն ունենք, որը կարող է նաեւ լրացուցիչ ծավալումների հանգեցնել, եթե վերսկսվի արցախյան նոր պատերազմ։
Իհարկե, ռուս—ամերիկյան հարաբերություններն ընթանում են բացառապես տնտեսա—քաղաքական ուղղությամբ, սակայն միմյանց նկատմամբ մերթ ընդ մերթ արվող հայտարարությունները վկայում են, որ այսպես շարունակվելու դեպքում այն կարող է նաեւ ռազմա—քաղաքական ուղղություն ստանալ։
Պարզ է, որ սա չի կարելի համեմատել արդեն պատմության գիրկն անցած ԽՍՀՄ—ԱՄՆ հակամարտության հետ, երբ «սառը պատերազմ» ասվածն աշխարհը բաժանել էր երկու հակամարտ կողմերի, երբ նաեւ միջուկային պատերազմի վտանգ առաջացավ այս երկրների միջեւ։ Բայց, հուրախություն մարդկության, ամեն բան առանց միջուկային հարվածների ավարտվեց։ Ռուս—ամերիկյան ճգնաժամը դեռ նման վտանգներ չի պարունակում, չնայած մեկ անգամ չէ, որ տարիներ առաջ ՌԴ Պետդումայի փոխխոսնակի պաշտոնը ստանձնած, ազգայնամոլական դրսեւորումներ ունեցող Վլադիրմիր Ժիրինովսկին հայտարարում էր, որ Ռուսաստանին պետք չէ սպառնալ, քանի որ Մոսկվան ինքը կարող է սպառնալ բոլորին՝ միջուկային հարվածներ հասցնելով… Սա կարելի էր նաեւ լուրջ չհամարել, քանի որ այս քաղաքական գործիչը կարող է ամիսը մեկ փոխել իր քաղաքական կողմնորոշումը (մենք գոնե լավ գիտենք, թե ինչպես էր մի ամիս հայկական շահերից խոսում, մեկ այլ ամիս՝ ադրբեջանական կա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 285 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետությունը կարող է անուղղակի լծակներով ազդել գնագոյացման վրա

Տոներն են մոտենում։ Սա նշանակում է, որ շուկաներում ու խանութներում տոպրակները լցնելու գործընթացը դրամապանակները սովորականից ավելի արագ կդատարկի։ Իսկ ավելի հստակ ձեւակերպմամբ՝ այս տարի եւս նախատոնական ու տոնական գնաճը կանխատեսելի է։
«ՀՀ»—ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց, որ դեկտեմբերին մեզ մոտ գնաճ է արձանագրվում՝ տարբեր գործոններով պայմանավորված. օրինակ, ապրանքների պահանջարկը կտրուկ աճում է։ Նրա խոսքերով՝ տոներին ընդառաջ մի քանի օրվա մեջ գնում ենք մեկուկես ամսվա համար նախատեսված ապրանք։ Դա շուկայում մեծ պահանջարկ է առաջացնում, ու վաճառողներն առիթից օգտվում են։
Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը ընդգծում է, որ «դեկտեմբերին սկսվող գնաճ» ասվածը հարաբերական է։ Նրա ասելով՝ երկու ցուցանիշ է պետք տարբերակել. «Ընդհանուր գնաճի ցուցանիշն արտահայտվում է սպառողական գների ինդեքսով։ Այստեղ անհանգստացնող միտում չունենք, հատկապես որ այս տարվա նախորդ ժամանակատվածում չենք ունեցել գների բարձրացում նույնիսկ այն չափով, որքան դրված է եղել պետական բյուջեում։ Սպառողական գների ինդեքսը չնչին փոփոխություն է կրել։ Անգամ մտահոգություն է եղել, որ գնանկման միտումը կարող է ազդել տնտեսական աճի տեսանկյունից»։
Միեւնույն ժամանակ նա մտահոգիչ է համարում առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումը։ Նկատում է, որ Ամանորի տոներին ընդառաջ, եւ ոչ միայն, պարբերաբար եղել է գների բարձրացում հատկապես այն ապրանքատեսակների մասով, որոնք տոներին ավելի մեծ պահանջարկ ունեն։
Թանկացումների մասին խոսելիս նա մեջբերում է ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության, համաշխարհային շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման, նաեւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Հայկական արտադրության հագուստը հաջողություն է գտնում միջազգային շուկայում

Եթե տարիներ առաջ տեղական հագուստի մասին խոսում էինք ոչ այնքան մեծ խանդավառությամբ՝ նախապատվությունը տալով միջազգային ապրանքանիշերին, ապա վերջին շրջանում քիչ չեն առեւտրային կենտրոնները, որոնք բացառապես ներկայացնում են հայկական արտադրության հագուստ ու կոշիկ։ Շատ ենք հանդիպում հայկական տաղավարների, որոնցում բավական հետաքրքիր մտահղացմամբ առանձնահատուկ դիզայնով հայ արտադրողները նոր շունչ են հաղորդում հայկական հագուստին՝ համադրելով միաժամանակ որակն ու ճաշակը։ Թեպետ ասում են «ճաշակին ընկեր չկա», սակայն երբ խոսքը վերաբերում է հայկական նորաձեւ հագուստին, ապա կարելի է համարել, որ վերջին շրջանում հայրենական հագուստ արտադրող ընկերություններն սկսել են միջազգային հանրությանը, ինչու չէ, նաեւ նոր ճաշակ թելադրել։
Տարիներ ի վեր, բացի թանկարժեք ու հայտնի միջազգային ապրանքանիշերից, Հայաստան են ներկրվել չինական ու թուրքական արտադրության հագուստ ու կոշկեղեն, որոնք իրենց մատչելիությամբ (որակի մասին չենք խոսում) հեղեղել են շուկան՝ այլընտրանք չթողնելով հայ սպառողին։ Բնականաբար, արտաքին տեսքից աչք շոյող, բայց ցածրարժեք հագուստին հայ սպառողն ավելի հեշտ է գումար վճարում, քան հայկականին։
Պետություն—մասնավոր հատված համագործակցության շնորհիվ հայրենական շուկա մուտք գործեցին հայրենական արտադրողներ, եւ տարիների ընթացքում վերաբացվեցին, վերագործարկվեցին կամ նոր գործարաններ ստեղծվեցին՝ զարկ տալով տեքստիլ արդյունաբերությանը։ Հայկական արտադրության հագուստն ու կոշիկը դարձան ներքին շուկայի համար մրցունակ, քանի որ շատ ընկերություններ կարողացան նոր թրենդային ոճի պահանջարկված հագուստ՝ վերարկուներ, որակյալ բաճկոններ եւ այլն ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներդրումները մինչեւ 2026թ. կկազմեն շուրջ 550 մլն դոլար

Մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են, եւ դրանց բնականոն զարգացումն էներգետիկայի բնագավառի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Հիմա էներգետիկայի բնագավառի մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարական ծրագիրն է քննարկվում։ Ի՞նչ տեղ է ԲԷՑ—երին հատկացված այս ծրագրում, ի՞նչ ծրագրեր են նախանշված ոլորտում, ի՞նչ միջոցներով։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։
Մինչ այդ նշենք, որ ոլորտի ընկերությունը կառավարում է միայն հաղորդման ցանցի ակտիվները, ունի շահագործման, պահպանման գործառույթներ եւ նաեւ անհրաժեշտ ներդրումային ծրագրերն է իրականացնում, սակայն բուն ցանցի կառավարման գործառույթը վերապահված է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին։
ՏԿԵ նախարարի տեղակալը, խոսելով բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի զարգացումից, երկու խումբ միջոցառումներ մատնանշեց՝ միտված առկա ենթակառուցվածքների արդիականացմանը եւ հաղորդման ցանցի ընդլայնմանը։ Առաջին խումբ միջոցառումներն ուղղված են բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի ենթակայանների եւ օդային գծերի վերազինմանը, իսկ երկրորդ խումբ միջոցառումներն այս փուլում՝ համակարգի թողունակության, ավտոմատացման (SCADA համակարգի ընդլայնում), ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների մոնիտորինգի համակարգի ներդրման եւ տարածաշրջանային ինտեգրման նպատակով նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։
Եթե հակիրճ, ապա հարկ է իմանալ, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցում այժմ շահագործվում են 220 կՎ լարման թվով 13 եւ երկու 110 կՎ լարման ենթակայաններ ու մեկ փոխանջատիչ կետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դուք «առնետ» եք, եթե ծնվել եք 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008 թվականներին։ Եկող տարվա ընթացքում ծնվածները եւս հորոսկոպով «առնետ» կհամարվեն, կամ՝ 2020 թ. սպիտակ մետաղյա առնետի տարի է։
Ասում են՝ առնետը խելացի, նպատակասլաց ու համբերատար կենդանի է։ Իսկ մետաղյա առնետի սպիտակ գույնը խորհրդանշում է հաջողություն ու բարգավաճում։
Համարվում է, որ առնետը սիրում է ընտանեկան հարմարավետություն ու ջերմություն։ Ուստի լավ կլինի Ամանորը դիմավորել տանը՝ ընտանիքի, հարազատների ու ընկերների միջավայրում։ Այս կենդանին մեծ սեր ունի համեղ ուտելիքների հանդեպ։ Սա նշանակում է, որ նրան կարող եք գրավել բազմազան ու համեղ ուտեստներով։ Չմոռանաք պանրի մասին՝ որքան շատ, այնքան՝ լավ։ Նա միանշանակ գոհ կմնա։ Ի դեպ, չմոռանաք նաեւ տոնական սեղանին տարվա հերոսի տեսքով մոմեր կամ խորհրդանշական իր դնել։ Այդպես նա հաստատ կգոհանա, ու տարվա ավարտին բարեկամաբար հրաժեշտ կտա՝ 12 տարի անց նորից «տեսնվելու» սպասումով։
Սպիտակ մետաղյա առնետի տարում աստղագուշակները կանխատեսում են ֆինանսական հաջողություններ աշխատանքում ու բիզնեսում։ Հաջողության կհասնեն նրանք, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել։ Պետք է լինել խելամիտ եւ արագաշարժ։ Սպիտակ առնետը շատ է սիրում ազնվությունն ու արդարությունը։
2020 թվականին պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների։ Միգուցե ստիպված լինեք փոխել աշխատատեղը, տունը, անգամ ընտանեկան կարգավիճակը։ Ֆինանսական առումով փոփոխությունները կլինեն միայն դրական, քանի որ տարին խոստանում է ճոխություններ։ Ցանկացած իրավիճակում փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ։
Իսկ նրանք, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց կեսին, 2020—ին կունենան նոր խոստումնալից ծանոթություններ, որոնք կվերածվեն ջերմ հարաբերությունների։ Եկող տարին նպաստավոր է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024