Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 6 Հյուրեր: 6 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 16
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը
«Կոնգրեսն այժմ միասնական է ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում։ Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը եւս միանա մեզ»,–թվիթերյան իր էջում գրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ողջունելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող համար 150 բանաձեւի միաձայն ընդունումը Սենատի կողմից։
Որո՞նք էին Սենատի կողմից բանաձեւի ընդունման պատճառները, ո՞րն է Հայաստանի Հանրապետության հաջորդ քայլն այս ուղղությամբ, եւ արդյո՞ք պետք է վերաձեւակերպել Հայոց ցեղասպանության հարցում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
«ՀՀ»—ի հետ զրույցում թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ԱՄՆ—ի կողմից բանաձեւի ընդունումը չափազանց կարեւոր քայլ համարեցին՝ ընդգծելով ինչպես ԱՄՆ—ի հայկական կազմակերպությունների, այնպես էլ՝ ՀՀ—ի, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության կատարած ահռելի աշխատանքը։ «Սա տասնամյակների աշխատանքի արդյունք էր։ Որքան էլ ասենք, որ միջազգային քաղաքականության համար հարմար պահ էր, բայց, ամեն դեպքում, եթե չլինեին մեր հայկական կազմակերպությունների ջանքերը, ապա կարող է այս հաջողությունը չունենայինք»,–ասաց Տ. Սիմոնյանը։
Ն. Մկրտչյանն առաջարկում է չբավարարվել ձեռբերվածով եւ չկարծել, թե հարցը լուծված է. «Սա տրամաբանական հանգրվաններից մեկն էր։ Աշխատանքները պետք է շարունակենք եւ արձանագրենք, որ բանաձեւի ընդունումն առաջին հերթին հենց Միացյալ Նահանգներին էր պետք, որը ժամանակին օգնություն է ցուցաբերել մեր գաղթականներին, աջակցել է նաեւ այլ ձեւաչափերով»։ Որպես պատմաբան նկատում է՝ պատմության ամե
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիան անուղղակիորեն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձեւը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը։ Թուրքական իշխանական շրջանակներն արդեն արձագանքել են այդ իրադարձությանը։ Մասնավորապես, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձեւի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ Պատժամիջոցները եւ սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ՝ հրաժարվելու մեր ազգային անվտանգության շահերից»։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ—ի Սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք եւ ուժ չունի։ Նրանք, ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, որոնք չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։ Իսկ ահա ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» եւ իրենց համար իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում։ Արտաքին գերատեսչությունը ԱՄՆ—ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ դա ԱՄՆ—Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է։
«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,– ասվա
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիան Սիրիայում իր ծավալապաշտական, նեոօսմանական նպատակներն իրականացնելու ուղղությամբ ջանք չի խնայում՝ համագործակցություն ու աջակցություն ակնկալելով միջազգային ու տարածաշրջանային գերտերություններից։ Անկարան դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում տեղի ունցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լուրջ ջանքեր է գործադրել իր դաշնակիցներին համոզելու, որ Սիրիայի քրդերին ահաբեկչական խմբեր համարեն։ Սակայն, ինչպես ենթադրվում էր, որեւէ ձեռքբերում չունեցավ, մանավանդ որ ԱՄՆ—ն եւս Սիրիայի քրդերի հետ կրկին ջերմացրել է հարաբերությունները, թեեւ Թուրքայի առջեւ կանաչ լույս էր վառել՝ Սիրիա ներխուժելու եւ «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններով «անվտանգության գոտի ստեղծելու» այդ երկրի հյուսիսային հատվածում։
Այլ կերպ ասած՝ Լոնդոնից Անկարան ձեռնունայն վերադարձավ եւ քննադատություններ է հնչեցնում ՆԱՏՕ—ի անդամ երկրների հասցեին՝ պահանջելով հովանավորել Սիրիայի հյուսիս իր ներխուժումը։ Այս առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 7—ին հայտարարել է, թե ՆԱՏՕ—ի որոշ անդամներ, քննադատելով «Խաղաղության ակունք» գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանից C–400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը, որոնք կոչված են Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելուն, ներկայացնում են իբրեւ կազմակերպության քաղաքականությանը հակասող քայլեր, ինչը լիովին անտրամաբանական է։ Նա շեշտել է, որ Անկարան, որպես ՆԱՏՕ—ի 70—ամյա անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած պարտավորություններին՝ դաշնակիցների հետ համագործակցել է ահաբեկչությունը վերացնելու հարցում, սակայն, ի հեճուկս այս հարցում համաձայնության, նրանք Թուրքիային ահաբեկչության դեմ մենակ են թողել։ Իսկ իշխող «Արդարություն ու զարգացում» կո
...
Կարդալ շարունակությունը »
|
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ դրամ՝ աճելով 122 տոկոսով
Հայաստանը բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական արտադրող եւ արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ։ Ռազմարդյունաբերության ոլորտի համար հատկացումներն այս տարվա համեմատ ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դրամի։ Նախարար Հակոբ Արշակյանը երեկ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ գումարի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները եւ հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ զարգացումներ ունենք։ Ներկայումս ընթացքի մեջ են 60—ից ավելի ծրագրեր, որոնց շնորհիվ ստեղծվում են ե՛ւ պաշտպանական, ե՛ւ հարձակողական զինատեսակներ։ «Կան արտադրատեսակներ, որոնք փորձարկումներ են անցնում կամ առաջիկայում կփորձարկվեն, իսկ որոշ արտադրատեսակներ արդեն սպառազինության մեջ են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավանության է արժանացնում այն ծրագրերը, որոնք առաջին հերթին մեր պաշտպանունակությունը բարձրացնելու խնդիրն են լուծում։ Իհարկե, զուգահեռ ֆինանսավորվում են ծրագրեր, որոնք միտված են արտահանմանը։ Եթե մենք կարողանանք այս ամենն արդյունավետ համադրել, ապա կունենանք մի ոլորտ, որը ոչ միայն կապահովի մեր պաշտպանունակությունը, այլեւ ճիշտ քայլերի եւ համապատասխան ֆինանսների առ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|